Երկարաձգված կալանք, բերման ենթարկված անձինք. ի՞նչ եղավ Հակակոռուպցիոն դատարանում և շուրջը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով։

Դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ Կարապետյանը հրապարակային ելույթ ունենալու արգելք չունի։ Բայց արգելվում է շփում ունենալ և հյուրընկալել միայն մի շարք անձանց հետ(անուն-ազգանունները նշեց դատավորը)։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը տևեց ավելի քան հինգ ժամ։

Ոստիականների ուղեկցությամբ է Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարան եկել։ Նա հայտարարել է՝
իրավական բոլոր գործողությունները ուղղված են իր և իր թիմի անդամների դեմ։

«Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Նիստին Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի։ Որևէ տրամաբանություն չկա այն երկարաձգելու։

Արամ Վարդևանյանն ասաց, որ պատրաստ են ավելացնել գրավի չափը տնային կալանքը վերացնելու համար։

Հիշեցնեմ՝ Սամվել Կարապետյանի կալանքը փոխվել էր 4 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Մինչ պաստաբանները խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել ապրիլի 15-ին, դատախազն էլ իր հերթին միջնորդություն էր ներկայացրել 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը, որը, ըստ Սամվել Կարապետյանի, սպասելի էր։

«Այս իշխանությունից ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում էինք, այն էլ եղավ», – ասել է Սամվել Կարապետյանը։

Նա 100 տոկոս է գնահատել գլխավորած ուժի շանսերը խորհրդարանական առաջիկա ընտրություններին։

Դատական նիստին զուգահեռ Հակակոռոպցիոն դատարանի հարակից հատվածում ակցիա էին իրականացնում Սամվել Կարապետյանի համախոհները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել միլիարդատեր բարերարին։
Ակցիայի ընթացքում վիճակը լարվել է, ոստիկաններն ու ակցիա իրականացնոները քաշքել են իրար։ Բերման է ենթարկվել 17 անձ։

Հայ Տանը քննարկվել են արցախցիների խնդիրները, ազգային մշակույթի և ինքնության պահպանման հարցը

Ապրիլի 15-ին Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնը՝ Հայ Տունը, որը գտնվում է Բրյուսելում, հյուրընկալել է Արցախի պաշտոնական պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։

Այցը հնարավորություն է տվել ծավալելու խորքային քննարկումներ՝ արցախցիների խնդիրների, բռնի տեղահանության հետևանքների և ինքնության պահպանման մարտահրավերների շուրջ։ Հանդիպմանն ընդգծվել է նաև մշակույթի դերը՝ ինքնության պահպանման հարցում։

Այս համատեքստում Հայ Տունը կարևոր դեր է կատարում՝ հանդիսանալով հայկական ազգային մշակույթի պահպանման  և տարածման կենտրոն՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայում։ Կարեն Թադևոսյանի նախագահությամբ, ով նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահն է, Հայ Տունը  բազմաբնույթ նախաձեռնություններ է իրականացնում այս ուղղությամբ։ Կենտրոնը կյանքի է կոչել մի շարք ծրագրեր՝ աջակցելով արցախյան մշակութային կենտրոններին, նպաստելով ավանդույթների, արվեստի և հավաքական հիշողության պահպանմանը։ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում իրականացվել են նաև բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական և մարդասիրական ուղղություններով։

Հայ Տանը հյուրընկալել են մշակութային կազմակերպություններ, այդ թվում՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ։

Միաժամանակ, Հայ Տունը վերահաստատել է իր հանձնառությունը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով, որ ազգային մշակույթի պահպանումը անբաժանելի է ինքնության, արժանապատվության և հիշողության իրավունքից։

Կենտրոնը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ դառնալու արցախցիների ներկայացուցչական հարթակը Բելգիայում։

Ի՞նչ է ցույց տալիս Իրանի Հորմուզի նեղուցը բացելու քայլը․ իրանագետ

Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն բացառապես իրանական Նավահանգիստների և Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է, ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»,- գրել է նա։

Չինացին բանտարկվել է մաքսանենգ ճանապարհով Քենիայից 2200 մրջյուն դուրս բերելու փորձի համար

Ապրիլի 15–ին Քենիայի դատարանը չինացի մի տղամարդու 1 միլիոն շիլինգի (7746 դոլար) տուգանք և 12 ամսվա ազատազրկման դատապարտեց՝ երկրից կենդանի մրջյուններ մաքսանենգ ճանապարհով դուրս բերելու փորձի համար։

Գործով զբաղվող դատավորը նշել է, որ խիստ պատիժ է անհրաժեշտ որպես զսպող միջոց՝ հաշվի առնելով Քենիայում մրջյունների ապօրինի շրջանառության դեպքերի ալիքը։

Չինացի Չժան Կեկունը ձերբակալվել էր անցյալ ամիս Նայրոբիի գլխավոր միջազգային օդանավակայանում՝ իր ուղեբեռում ավելի քան 2200 կենդանի մրջյուններ պահելու համար։

ԱՄՆ-ն Իրանից ուրան կարդյունահանի. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի Իրանի հետ՝ հարստացված ուրանը վերականգնելու և այն Միացյալ Նահանգներ արդյունահանելու համար։

«Մենք այն հավաքելու ենք։ Մենք Իրանի հետ աշխատելու  ենք՝ հաճելի, հանգիստ տեմպերով։  Գնալու ենք ու սկսենք փորել մեծ մեքենաներով։ Մենք ուրանը կվերադարձնենք Միացյալ Նահանգներ», – ասել է Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ։

Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը. Թրամփ

Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը․ NewsNation-ի հետ զրույցում ասել է Դոնալդ Թրամփը՝ դա անվանելով «կարևոր քայլ» ընթացող բանակցություններում։

Հարցին, թե արդյոք զարմացա՞ծ է նա, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես ոչնչից չեմ զարմանում»։

Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։

Վախից են երկարաձգել տնային կալանքը. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը դիմել է իրենց աջակիցներին՝ Սամվել Կարապետյանի դատավարության ավարտից հետո. «Իր փողոցային բառապաշարը, իր տղամարդուն ոչ վայել պահելաձևը, իր հայհոյանքներն ու վատ վարվելակերպը երբ մեր ժողովուրդը համեմատի իսկական հայ տղամարդու քայլերի հետ… ինքը վախենում է, որ կասի՝ էս ո՞վ ա էս մարդը, որ պետք ա իշխի Հայաստանի վրա»:

Նարակ Կարապետյանը հավելեց, որ դատարանը քիչ առաջ կատարել է այն, ինչի մասին երազել է Փաշինյանը և տնային կալանքը երեք ամիս երկարձգել է վախից: