Ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը․ ՀՀ ԱԳՆ

Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ. ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը ընդլայնվում է. Հիքմեթ Հաջիեւ

Ադրբեջանը տարածաշրջանային ինքնիշխանության հայեցակարգի կողմնակից է, որը նախատեսում է տարածաշրջանային խնդիրների անմիջական լուծում երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտության։

Այս մասին Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում  կազմակերպված նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը՝ նշելով, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը ընդլայնվում է այս տրամաբանության մեջ։

Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը շփվել է  Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ. տեղեկացնում է ԱԺ-ն։

Ալեն Սիմոնյանին գոհացրել  է  Թուրքիայի իր գործընկերոջ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած առաջարկը, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող մանրամասներ։

Ամերիկացի ռեփեր D4vd-ն ձերբակալվել է դեռահաս աղջկա սպանության կասկածանքով

Ամերիկացի ռեփեր D4vd-ն ձերբակալվել է անցյալ տարի անհետ կորած դեռահաս աղջկա սպանության կասկածանքով․ գրում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

21-ամյա երգիչը, որի իրական անունը Դեյվիդ Էնթոնի Բըրկ է, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ Սելեստ Ռիվաս Հերնանդեսի սպանության գործով․ աղջկա աճյունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտնաբերվել էր երգչի մեքենայի մեջ։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ քննիչները 14-ամյա աղջկա քայքայված գլուխն ու մարմինը գտել են դիակի համար նախատեսված տոպրակում՝ Տեխասում D4vd-ի տան հասցեում գրանցված մեքենայի բեռնախցիկում:

Պաշտոնյաների խոսքով, հնարավոր է, աղջիկը մահացած է եղել «մի քանի շաբաթ»՝ մինչև նրա դիակի հայտնաբերումը։

Նավթի գինը գրեթե 10%-ով նվազել է Հորմուզի նեղուցի բացման մասին հայտարարությունից հետոՆավթի գինը գրեթե 10%-ով նվազել է Հորմուզի նեղուցի բացման մասին հայտարարությունից հետո

Նավթի գները մոտ 9%-ով անկում են ապրել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցով անցումը բաց է․ գրում է Reuters գործակալությունը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 8.46 դոլարով կամ 8.5%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 90.93 դոլարի, իսկ ԱՄՆ West Texas Intermediate նավթի ֆյուչերսները նվազել են 8.87 դոլարով կամ 9.4%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 85.82 դոլարի։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի համաձայն՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց է ԱՄՆ-ի հետ հրադադարի մնացյալ ժամանակահատվածի համար։

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը․ Արաղչի

Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց հրադադարի ժամանակահատվածում՝ համաձայնեցված երթուղով․ գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Այս որոշմանն անմիջապես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ Իրանի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է լիարժեք անցման համար»։

Մայիսի վերջից Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն ավիավառելիքի պակասի պատճառով

Ավիացիոն վառելիքի պակասի պատճառով Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն մայիսի վերջից․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշին։

Եվրոպական ավիաընկերությունները զգուշացրել են Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած ավիացիոն վառելիքի պակասի մասին։

Նշվում է, որ այս հարցում Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ այն ավելի շատ կախված է ավիացիոն վառելիքի ներկրումից, քան որևէ այլ տրանսպորտային վառելիքից։