BBC-ն կկրճատի մինչև 2000 աշխատատեղ

BBC-ն պատրաստվում է կրճատել մինչև 2000 աշխատատեղ սա կլինի վերջին 15 տարվա ընթացքում հանրային հեռարձակողի՝ աշխատատեղերի ամենամեծ կրճատումը գրում է The Guardian-ը։ 
Կրճատումները կազդեն BBC-ի 21500 աշխատակիցների մոտ 10%-ի վրա:


Ընկերությունում 2011 թվականից ի վեր կրճատումների ամենամեծ փուլը մեկնարկում է մինչև Google-ի նախկին բարձրաստիճան աշխատակից Մեթ Բրիթինի՝ հաջորդ ամիս հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելը։

Փետրվարին կորպորացիան հայտարարել էր 600 միլիոն ֆունտ ստեռլինգի ծախսերի կրճատման ծրագրի մասին՝ նշելով, որ այն կներառի աշխատակիցների թվի կրճատում և որոշ ծրագրերի դադարեցում:

 

ԱՄՆ Սենատի հանրապետականները կողմ են Թրամփի կողմից Իսրայելին զենքի վաճառքին․ Reuters

ԱՄՆ Սենատը չորեքշաբթի օրը արգելափակեց երկու բանաձև, որոնք կկանխեին Իսրայելին մոտ 450 միլիոն դոլարի ռումբերի և բուլդոզերների վաճառքը, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական ​​կուսակիցները համախմբվեցին նրա աջակցության շուրջ հրեական պետության նկատմամբ․ հայտնում է Reuters-ը։

Սակայն Սենատի 47 անդամներից բաղկացած դեմոկրատական ​​խմբակցության մեծամասնության կողմից բանաձևերին աջակցությունը ընդգծեց այդ կուսակցության ներսում աճող հիասթափությունը՝ կապված Գազայի, Լիբանանի և Իրանի վրա Իսրայելի հարվածների քաղաքացիական բնակչության վրա ազդեցության հետ։

Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր»-ը հրապարակել է Միկոյան փողոցում խցանված աղբատար․

«Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար, հետևանքը լինում է սա. այս տեսարանը Միկոյան փողոցում է

Այս հատվածում խցանվել էր Երևան-Չարենցավան կոլեկտորը։ Վեոլիա Ջուր ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ահազանգին։ Երեկոյան դադարեցվել է կոյուղաջրերի հոսքը, իսկ այսօր իրականացվել են վերջնական մաքրման աշխատանքները:

Խցանման պատճառը ոչ թե տեխնիկական էր, այլ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանք։ Դիտահորերից դուրս է բերվել կենցաղային՝ կոյուղու համար չնախատեսված տարատեսակ աղբ, ինչի հետևանքով էլ առաջացել էր խցանումը։

Այժմ կոյուղատարի աշխատանքը լիարժեք վերականգնվել է։

Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք կոյուղին օգտագործել բացառապես ըստ նշանակության։ Միայն այդպես հնարավոր կլինի նվազագույնի հասցնել նմանատիպ դեպքերը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանից Ադրբեջան 960 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել

Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։ Պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 միլիոն դոլարի ապրանք։

Ավելին, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757 միլիոն դոլարի ապրանք։ Այս գումարից 1,537 միլիոն դոլարը ներմուծվել է մարտին։

Պատերազմները մոլեգնում են, բռնապետություններն ու բյուրոկրատիան՝ աճում, իսկ արդյունք չկա․ ԱՄՆ-ը դեսպանը՝ ՄԱԿ-ի մասին

Թրամփի վարչակազմն աշխատում է հսկայական բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել Միավորված ազգերի կազմակերպության ուռճացված և անարդյունավետ կառուցվածքը․ ԱՄՆ օրենսդիրներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային կազմակերպության համար «հիմունքներին վերադառնալու» կարևորությունը․ գրում է The Washington Post-ը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունենալով՝ Վալցը ՄԱԿ-ը բնութագրել է որպես հսկայական ներուժ ունեցող, բայց համաշխարհային խաղաղությունը պահպանել չկարողացող կառույց, որն արագորեն ընդլայնում է իր բյուրոկրատիան։

«Պատերազմներ են մոլեգնում, բռնապետություններն արդիական են, իրավապաշտպան կազմակերպություններն ու բյուրոկրատիան աճել է, իսկ արդյունք չկա», – նշել է Վալցը։

Նրա մեկնաբանությունները համահունչ են Թրամփի վարչակազմի՝ անցյալ տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատելու ցանկությանը։ Անցյալ տարի ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ֆինանսավորումը 17 միլիարդ դոլարից կրճատել է մինչև մոտավորապես 2 միլիարդ դոլար։

Պատմականորեն ԱՄՆ-ն եղել է ՄԱԿ-ի ամենամեծ ֆինանսական ներդրողը, որը պատասխանատու է նրա կանոնավոր տարեկան բյուջեի առնվազն 22%-ի համար։
Վարչակազմը նաև հունվարին պաշտոնապես դուրս է եկել ՄԱԿ-ի ավելի քան 30 կազմակերպությունից, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայից, ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունից, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամից և Միջազգային իրավունքի հանձնաժողովից։

Վալցը հավելել է, որ դրանցից շատերը մեծ մասամբ անարդյունավետ էին, կրկնօրինակող կամ որոշ դեպքերում՝ ուղղակիորեն աշխատում էին ԱՄՆ շահերի դեմ։

Ադրբեջանն ու ՌԴ-ն ցանկանում են փակել քաղաքականապես զգայուն հարցը՝ առանց հարաբերություններում ավելի լայն հակասությունները լուծելու․ Stratfo

Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են եկել 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանի Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վթարի հետևանքները` ներառյալ փոխհատուցման վճարումները կարգավորելու շուրջ:

Կողմերը նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել ռուսական ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր գործի դրման հետևանքով։

Համաձայնագիրը, հավանաբար, կնվազեցնի վթարի շուրջ հանրային վեճի վերսկսման ռիսկը և կօգնի մոտ ապագայում պահպանել երկկողմ համագործակցության ավելի լայն շրջանակը․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Այնուամենայնիվ, այն քիչ հավանական է, որ լիովին վերականգնի վստահությունը, քանի որ կարգավորումը, կարծես, նպատակ ունի փակել քաղաքականապես զգայուն հարցն՝ առանց հարաբերություններում ավելի լայն հակասությունները լուծելու։ Եթե իրականացումը ձախողվի կամ նոր վեճեր առաջանան, վթարը կրկին կարող է վիճաբանության թեմա դառնալ։ Ավելի լայն իմաստով՝ համաձայնագիրը թույլ է տալիս երկու կողմերին պահպանել առևտրային, էներգետիկ և տարածաշրջանային հարցերի շուրջ ներգրավվածությունն այն ժամանակ, երբ Իրանում պատերազմը բարձրացնում է տարածաշրջանային անկայունության խաղադրույքները։

 

Քրդական խմբերի հնարավոր առաջխաղացումը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ կարող է վտանգել «Թրամփի երթուղու» իրականացումը․ Jamestown

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վաշինգտոնը և Թել Ավիվը Իրանի հետ հակամարտության առաջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում քննարկել են Իրանի և Իրաքի սահմանի երկայնքով գտնվող իրան-քրդական զինյալ խմբավորումներին քաղաքական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։ Ծրագիրը չեղարկվել է մարտի վերջին՝ տարածաշրջանային դիվանագիտական ճնշման, Թեհրանի կողմից Իրանի և Իրաքի քրդական շրջանների վրա ռազմական հարվածների, Իրանի հետախուզական գործողությունների, Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից անհամապատասխան աջակցության և լրատվամիջոցներում տեղեկատվության արտահոսքի պատճառով․ գրել է Jamestown-ը:

Ինչպես նշվել է, քրդական աշխարհազորայինների հնարավոր ներգրավվածությունն Իրանի հակամարտությանը կարող է հակամարտության մեջ ներքաշել ավելի շատ տարածաշրջանային պետությունների, մասնավորապես՝ Թուրքիային, որը հստակորեն դեմ է արտահայտվել Իրանում քրդերի ցանկացած զինված դերակատարման։ Իրանական հակամարտության սկզբից Թուրքիան ազդանշան է տվել, որ կքննարկի Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանում ռազմական միջամտության հնարավորությունը, եթե քրդերի գլխավորությամբ ապստամբություն տեղի ունենա։ Անկարան զինված քրդերի մասնակցության հարցը մշտապես դիտարկել է որպես կարմիր գիծ և բարձր մակարդակի բանակցություններ է վարել Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կոչ անելով նրանց չմիջամտել Իրանի գործերին:

Ադրբեջանցիները ևս մտահոգություն են հայտնել Իրանի հակամարտությանը քրդերի ներգրավվածության հեռանկարի վերաբերյալ՝ Ադրբեջանի քրդական փոքրամասնության և Իրանում էթնիկ ադրբեջանցիների մեծ թվի պատճառով: Քրդերի ներգրավվածությունը հակամարտությանը կարող է սրել միջէթնիկ լարվածությունն Իրանում, այդ թվում՝ էթնիկ ադրբեջանցիների շրջանում, ովքեր կազմում են Իրանի բնակչության առնվազն 16 տոկոսը։ Եթե քրդական խմբերը պահանջեն Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Թուրքիայի սահմանի երկայնքով, Իրանի էթնիկ ադրբեջանական փոքրամասնությունը կարող է աշխարհագրորեն անջատվել Թուրքիայից և Ադրբեջանից։

Բաքվի տեսանկյունից՝ քրդական ռազմական խմբերի հնարավոր առաջխաղացումը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ կարող է խաթարել տարածքի հարաբերական կայունությունը, խզել կապերն այնտեղի էթնիկ ադրբեջանական փոքրամասնության հետ և մեծացնել անվտանգության ռիսկերը: Քրդերի ներգրավվածությունը կարող է վտանգել «Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացումը, որը նախատեսվում է կապել Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ՝ ընդլայնելով, Թուրքիայի հետ սահմանը՝ Հայաստանի Սյունիք նահանգի միջով, որը հարակից է Իրանի նույն այն մասերին, որոնց վարչական պահանջներ են ներկայացնում քրդական կուսակցությունները։ Այս հարցի վերաբերյալ՝ Անկարան և Բաքուն համակարգում են իրենց դիվանագիտական և ռազմական գործողությունները։

Իսրայելի անվտանգության կաբինետը  Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշում չի կայացրել․ Ynet

Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը տևել է մոտ չորս ժամ, սակայն Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշում չի կայացվել: Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ավելի վաղ Իսրայելի կառավարության աղբյուրը TACC-ին հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 15-ի երեկոյան հրավիրել է անվտանգության կաբինետի նիստ, որին մասնակցում են  անվտանգության կաբինետի հիմնական նախարարները:

 

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են համաձայնության հասնելուն․ Axios

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են համաձայնության հասնելուն․ գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Իսալամաբադի բանակցությունների ժամանակ կողմերը մոտեցել են կրակը դադարեցնելու շրջանակային համաձայնության, ինչը կարող նպաստել հակամարտության նվզմանը կամ դադարեցմանը։

Միևնույն ժամանակ՝ լրատվականի պաշտոնյա-աղբյուրները ընդգծել են, որ, այնուամենայնիվ, կողմերն ունեն էական տարաձայնություններ, հետևաբար ոչ ոք չի կարող միանշանակ պնդել, որ բանակցությունը, անպայման, դրական ելքով է ավարտվելու։

 

ՌԴ-Սաուդյան Արաբիան հաստատում են ոչ վիազային ռեժիմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիայի ոչ վիազային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ից։

Նոր կարգավորման համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել միմյանց տարածք առանց վիզայի՝ առանձնացված կանոններով և կեցության ժամկետների սահմանափակումներով։