Եվրոպայում քննարկում են հեռավար աշխատանքը խրախուսելու հեռանկարը

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է՝ ինրպես անել նվազեցնելու համար Իրանի շուրջ լարվածության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը․ գրում է El País-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ եվրապացի պաշտոնյաները, չի բացառվում, առաջիկայում գործատուներին կառաջարկեն խրախուսել հեռավար աշխատանքը։ «Չի բացառվում նաև, որ ժամանակավորապես փակվեն հանրային նշանակության շենքերի ու կենտրոնները»,- գրում է աղբյուրը։

Նշվում է նաև, որ որ այս ճգնաժամը եվրոպացիների համար արդեն արժեցել է ավելի քան 22 միլիարդ եվրո՝ վառելիքի ներմուծման լրացուցիչ ծախսերի պատճառով։

Սպիտակ տան խոսնակը Իրանի հետ բանակցությունների մասին մանրամասներ է ներկայացրել

Միացյալ Նահանգները դրական է գնահատում Իրանի հետ համաձայնագրի հեռանկարները․ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Ակնհայտ է, որ Իրանի շահերից է բխում կատարել նախագահ Թրամփի պահանջները։ Կարծում եմ՝ նա այս բանակցություններում հստակ ցույց է տվել իր կարմիր գծերը, ուստի մենք շարունակում ենք հետևել, թե ինչպես են զարգանում այս քննարկումները», – ընդգծել է նա։

Լևիթը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը ամենայն հավանականությամբ տեղի կունենա նույն վայրում՝ Իսլամաբադում։

Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Նա կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի շրջանակում անցկացվող միջոցառումներին։

ՆԱՏՕ-ն 60, ԵՄ-ն 90 մլրդ դոլար կտրամադրի Ուկրաինային

Ապրիլի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի դաշնակիցները 2026-ին նախատեսում են Ուկրաինային տրամադրել շուրջ 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն։

Նրա խոսքով՝ այդ գումարը պետք է հավաքվի տարվա ընթացքում դաշնակից երկրների համատեղ ջանքերով և ուղղվի Ուկրաինայի պաշտպանական կարիքներին՝ ներառյալ զենք, հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմական այլ տեխնիկա ձեռք բերելու համար։

Ռյուտեն ընդգծել է, որ չնայած անդամ երկրների միջև բեռի բաշխման տարբերություններին՝ ընդհանուր համաձայնություն կա՝ շարունակել և մեծացնել աջակցությունը Կիևին։

Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա 2026-ի համար նախատեսվում է մինչև 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն Ուկրաինային՝ տարբեր ծրագրերի և վարկային գործիքների տեսքով։

Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Տոնոյանը՝ Հարությունյանին

Լավ կլիներ ինչ որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չո՞ւնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։ Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը, որ շուտով կդառնա 70 տարեկան, այլևս չի կարող գլխավորել ՀԱՕԿ-ը։

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։

2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում՝ շատերն էին հարցնում՝ արդյո՞ք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։

Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր՝ սա իր պատվի և երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով, մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։

Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։

Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ։

Հարցերս հռետորական չեն․․․»,- նշել է Տոնոյանը։

Մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ․ ՍԱՏՄ

2027-ի հունիսի 1-ից Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությունը, ինչպես նաև օմանական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը հայկական գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ, իրազեկում ենք, որ 2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ»,- ասված է հաղորդագրությունում:

Օրբանը երբեք չի եղել «ԵՄ-ում ՌԴ-ի դաշնակիցը»․ Պեսկով

Օրբանը երեբք չի եղել «Եվրամիությունում Ռուսաստանի դաշնակիցը», նա իր ազգի դաշնակիցն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը։

Նա ասել է նաև, որ եթե Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Պետեր Մադյարը պատրաստ լինի երկխոսության Ռուսաստանի հետ, դա թույլ կտա լուծել առկա խնդիրները։

ԱՄՆ-Իրան բանակցության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա ավարտին

ԱՄՆ-Իրան բանակցության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա ավարտին՝ կրկին Իսլամաբադում․ հաղորդում է Geo ՀԸ-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կազմում կլինեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։

Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ նախագահը «սրտնեղել է», որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ անվանակոչել «Թրամփի նեղուց»

ԱՄՆ նախագահը կեսկատակ-կեսլուրջ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ անվանակոչել ի պատիվ իրեն։

«Կարելի է ասել թե՛ Հորմուզի նեղուց, թե՛ նեղուց «Հորմուզ»․․․ Ես հարցրեցի՝ ո՞ր՝ տարբերակն է ավելի ճիշտ, ասացին՝ երկուսն էլ։ Միակ ձևը, որ չի կարելի ասել «Թրամփի նեղուց»-ն է․ նրանց դա դուր չի գալիս»,- ասել է Թրամփը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։