Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած 55-ամյա տղամարդը ձերբակալվել է

Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած 55-ամյա տղամարդը ձերբակալվել է. ABC Media-ին հայտնեցին ՔԿ-ից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Վարույթի շրջանակում առերեւույթ հանցանք կատարած անձը ձերբակալվել է»,-հայտնեցին կոմիտեից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալաբյան փողոցում դանակահարել էին 8 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։

Երևանի Աղի կոմբինատում 236 մետր խորությունից դուրս է բերվել 46 քաղաքացի․ պատճառը՝ էլեկտրաէներգիայի հոսանքազրկումն է եղել․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ:

Փրկարարները իրենց հետ բերել էին նաև հատուկ գեներատորներ, կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։ Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։

Թուրքիան լրագրողին դատի է տվել «Ցեղասպանության տրավմա»  թեմայով  հոդվածի համար

Թուրք լրագրող Թուղչե Յըլմազը մեղադրվում է Թուրքիայում հայ երիտասարդների փորձառությունների և նրանց՝ Հայոց ցեղասպանության պատմական տրավմայի հետ կապի մասին իր գրած հոդվածի համար:

«Bianet» անկախ լրատվամիջոցի խմբագիր Յըլմազը հրապարակել է «Թուրքիայի հայ երիտասարդությունը խոսում է. 109 տարվա սուգ» վերնագրով հոդվածը: Հոդվածը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես են երիտասարդ հայերը հասկանում իրենց ինքնությունը, իրենց համայնքի պատմությունը և ցեղասպանության՝  իրենց ընտանիքների վրա ունեցած երկարատև ազդեցությունը։

Հրապարակումից հետո թուրքական իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, որը հաճախ օգտագործվում է Հայոց ցեղասպանությունը քննարկող կամ պետական ​​հաստատությունները քննադատողներին պատժելու համար: Յըլմազը մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական ​​մարմիններին և հաստատություններին վիրավորելու» մեջ։

Շատ եմ ուզում, որ 2021 թվականի սցենարը չկրկնվի․ Սերժ Սարգսյան

Շատ եմ ուզում, որ 2021 թվականի սցենարը չկրկնվի։ Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դատական նիստի ավարտից հետո։

«Հիմարություն, ազգադավություն, ասելու բան չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության ուրացման մասին լրագրողների հարցին։

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին  Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա էին դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ջերմության բարձրացման գանգատներով։

 

Նոյյան տապանի առեղծվածը․ Թուրքիայի ներկայիս տարածքում աստվածաշնչյան տապանը հիշեցնող խորհրդավոր կազմավորում է հայտնաբերվել

Այժմյան Թուրքիայի լեռներում հայտնաբերվել է խորհրդավոր երկրաբանական կազմավորում։ Որոշ հետազոտողների կարծիքով՝ այն կարող է Նոյյան տապանի մնացորդը լինել․ գրում է Daily Mail-ը։

Աստվածաշնչի համաձայն՝ ջրհեղեղի ժամանակ այս հսկայական տապանը ոչնչացումից փրկել է մարդկությանը և կենդանիներին։ Արարատ լեռան մոտ գտնվող Դուրուփընար կազմավորման տարածքում աշխատող ամերիկացի հետազոտողների խումբը թաքնված թունելների հետք է հայտնաբերել։

«Նոյյան տապանի սկանավորում» հետազոտական խմբի անդամ Էնդրյու Ջոնսը հատուկ ռադարի օգնությամբ հայտնաբերել է «միջանցքների» ցանց: Ջոնսը հայտնագործությունը կապել է տապանի աստվածաշնչյան նկարագրության հետ, որտեղ նշվում է, որ նավն ունեցել է 3 ներքին շերտ՝ կառուցված Նոյի, նրա ընտանիքի և կենդանիների համար։

Նա հավելել է, որ ինֆրակարմիր ջերմագրության (IRT) տեխնոլոգիայի կիրառմամբ հետագա ուսումնասիրությունները նույնպես ենթադրել են հողի խորքում թաղված նավաձև կորպուսի առկայության մասին։

Արարատ լեռից ընդամենը 18 մղոն հարավ գտնվող Դուրուփընար կազմավորումը ժամանակակից աշխարհին հայտնի է մեկ դարից էլ պակաս։ Տեղական հաղորդագրությունների համաձայն՝ 1948 թվականի մայիսին տեղացած ուժեղ անձրևներն ու երկրաշարժերը մաքրել են շրջակա ցեխը՝ բացահայտելով խորհրդավոր կազմավորումը։ Այն հայտնաբերել է մի քուրդ հովիվ։

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեին։

Հանդիպմանը քննարկվել են հուլիսի 7-8-ը նախատեսված ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և այլ տարածաշրջանային հարցեր։

Մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային 64.2 միլիոնի

ԵՄ-ում բնակվող ներգաղթյալների թիվը 2025 թվականին հասել է ռեկորդային 64.2 միլիոնի․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բեռլինի միգրացիայի հետազոտությունների և վերլուծության կենտրոնի զեկույցին։

Նշվում է, որ սա մոտ 2.1 միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ։

ԵՄ երկրներից Գերմանիայում օտարերկրյա ծագում ունեցող բնակչության թիվն ամենամեծն է՝ գրեթե 18 միլիոն մարդ, որոնցից 72%-ն աշխատանքային տարիքի է, մինչդեռ Իսպանիան վերջին շրջանում գրանցել է ամենաարագ աճը՝ օտարերկրյա ծագում ունեցող բնակչության թիվը հասցնելով 9.5 միլիոնի։

Հակակոռուպցիոն կոմիտեն ինչո՞ւ ՔՊ-ի որևէ անդամի վերաբերյալ որևէ գաղտնալսում չի հրապարակում․ Արամ Վարդևանյան

Հակակոռուպցիոն կոմիտեն ինչո՞ւ ՔՊ-ի որևէ անդամի վերաբերյալ որևէ գաղտնալսում չի հրապարակում․ այսօր ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ համար Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի անդամների վերաբերյալ կոմիտեի հրապարակած ձայնագրություններին։

«Ի դեպ, հրապարակած այդ խոսակցությունները մոնտաժված են։ Այն ձայնագրությունը, որը հրապարակվել է, և այն ձայնագրության սղագրությունը, որ ունենք, լրիվ այլ բովանդակության է»,-ասաց նա։

 

Իմ նույնասեռական լինելը չէ պատճառը․ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ Օրբանի օրոք ընդունված օրենքները «հոմոֆոբիկ» է անվանել

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելը Հունգարիայում Օրբանի կառավարության օրոք փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը համեմատել է ֆաշիստական ​​ռեժիմների քաղաքականության հետ․ գրում է Euronews-ը։

Բետելը հիշել է՝ ինչպես է իր առարկություններն ուղղակիորեն ներկայացրել Հունգարիայի հեռացող վարչապետին Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։

«Իմ նույնասեռական լինելը չէ պատճառը, որ ես պայքարում եմ նույնասեռականների իրավունքների համար․ ես պայքարում եմ փոքրամասնությունների համար։ Ինչպես այդ պահին ասացի Վիկտոր Օրբանին, նույնասեռական լինելն ընտրություն չէ, սակայն հոմոֆոբ (նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության զգացում) լինելն ընտրություն է», – նշել է Բետելը։

Նա ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ Օրբանի օրոք ընդունված օրենքները համեմատել է նախկինում Եվրոպայում փոքրամասնությունների՝ հրեաների կամ գնչուների դեմ ուղղված օրենքների հետ։