Արցախցիների վերադարձի հարցը մեր առաջնահերթություններից է․ Հայկ Մամիջանյան

Նախընտրական փուլում, երբ քաղաքական դաշտն ակտիվ է, և տարբեր ուժեր հանդես են գալիս հիմնականում տնտեսական բնույթի հայտարարություններով, հանրային ուշադրության կենտրոնում համեմատաբար քիչ է հայտնվում արցախցիների վերադարձի հարցը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում այդ թեման եղել և շարունակում է մնալ առաջնահերթ։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության վերջին՝ 18-րդ համագումարի բանաձևում առանձին կետով ամրագրված է Արցախի հայության՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքը։ Նրա խոսքով՝ իշխանության կողմից առաջ քաշվող մոտեցումը, թե այդ հարցերի մասին խոսելը կարող է սրել իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։

Մամիջանյանը շեշտեց, որ թե՛ միջազգային իրավունքի նորմերով, թե՛ քաղաքական փաստաթղթերով ամրագրված են այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են ինքնորոշման և հայրենիք վերադառնալու իրավունքները, և դրանցից հրաժարվելը չի կարող լինել ընդունելի քաղաքականություն։

Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ նույնիսկ այդ թեմաներից խուսափելը չի հանգեցրել Ադրբեջանի կողմից հռետորաբանության մեղմմանը։

Անդրադառնալով իշխանության՝ ընդդիմության հասցեին արված մեղադրանքներին՝ մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերյալ հնչող գնահատականներին, Մամիջանյանը դրանք անվանեց անհիմն և իրականությունից կտրված։ Նա ընդգծեց, որ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել գործող իշխանությունների կառավարման շրջանում և նրանց քաղաքականության հետևանքով։

Քաղաքական գործիչը նաև քննադատեց հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի թափանցիկության պակասը՝ մատնանշելով, որ հրապարակային հայտարարությունները հաճախ հակասում են իրական զարգացումներին։ Որպես օրինակ նա նշեց, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար առաջ են քաշվում նոր նախապայմաններ, որոնք նախապես չեն ամրագրվել պաշտոնական փաստաթղթերում։

Մամիջանյանի խոսքով՝ սա հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են գոյություն ունենալ չհրապարակված պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ։ Նա կոչ արեց հանրությանը առավել քննադատաբար մոտենալ պաշտոնական հայտարարություններին և պահանջել ավելի մեծ հաշվետվողականություն իշխանություններից։

Փաշինյանը խոստովանում է, որ ինքը զոհաբերել է Արցախը գիտակցաբար․ Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքը զոհաբերել է Արցախը գիտակցաբար` հանուն ինքնիշխանության ու անկախության։ Արցախը զոհաբերված է, բայց ոչ ինքնիշխանություն ունենք, ոչ անկախությունՀԱԿի 6-րդ արտահերթ համագումարում ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Անկախությունը մենք ձեռք ենք բերել 1991-ին, իսկ ինքնիշխանությունը երբեք այնքան խարխլված չի եղել, որքան հիմա»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հիմա նախընտրական զինադադար է։

«Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց պահանջում են Հայաստանից ընտրել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։

ՀԱԿ-ն այսօրվա համագումարում հաստատեց ընտրական ցուցակը

ՀԱԿ-ի այսօր հրավիրած 6-րդ արտահերթ համագումարում հաստատվեց ընտրական ցուցակը։

161 պատվիրակ կողմ քվեարկեց, 1-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ։

Առաջին հնգյակը հետևյալ տեսնք ունի

1 Լևոն Զուրաբյան
2 Արամ Մանուկյան
3 Տաթև Զորյան
4 Սամվել Աբրահամյան
5 Ավետիս Ավագյան

«Մենք չենք ներառել կշիռ ունեցող մի շարք գործիչների ցուցակի առաջին 60 տեղում։ Երիտասարդներին ճանապարհ հարթելու համար նրանք նախընտրել են ընգրկվել ցուցակի վերջում»,-ասաց Սամվել Աբրահամյանը՝ նշելով նրանց անունները՝ Վիկտոր Միրումյան, Միքայել Մարտիրոսյան, Աշոտ Սարգսյան, Արման Լուսինյան։

Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։ Պարզ է, որ այսօր թոշակառուները ճամփորդելու հնարավորությունները չունեն, մենք դեռ նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ այդ խնդիրը  կլուծենք։
  • Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ–Գյումրի և հակառակ ուղղությամբ։
  • Երբ ասում էի, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, իրենք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դա աղետի պոտենցիալ է ՀՀ-ի համար։
  • Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, վախենում եմ բոմժ դառնա։ Ահավոր վախենում եմ նրա՝ բոմժ դառնալուց, ընդ որում՝ մինչև տարեվերջ։ 
  • Ես էլի ուզում եմ իմ քաղաքական զգացողությունն ասել, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը, ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին։

Պետք է դեմն առնել ու թույլ չտալ, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի․ Սեյրան Օհանյան

Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց իրենց իրարամերժ գործողություններով կատարեցին ուղիղ հակառակը․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նրանք ուղղակի տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ և մենք ունեցանք պարտություններ ոչ միայն Արցախում։ Ադրբեջանցիները ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, մեր սահմաններում, ուղղակի զբաղեցրեցին մեր ռազմավարական կարևոր կետերը»,- հիշեցրել է Օհանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ոչինչ չի արել Արցախի հայաթափումը կանխելու համար։

«Այսօր մենք ունենք հետևյալը․ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ, միասնական երիտասարդ և զարգացող մարմինը ուղղակի անդամահատված է և հաշմված վիճակում է։ Այլ բան է՝ հայրենիքի համար անդամահատում ունենալ, հաշմված լինել, դա նույնիսկ պատիվ է, բայց այլ բան է, երբ այդ հաշմվածությունը իր ազդեցությունն է ունենում ուղեղի վրա։ Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր ժողովրդի գիտակից մասը, կարելի է ասել, նաև ժողովրդի մեծ մասը, այս ամենը գիտակցում է։ Սրա դեմը պետք է առնել՝ թույլ չտալով, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականին նորից վերարտադրվի և նաև տանի մեր երկրի շարունակական անկման, սա նաև ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է»,- եզրափակեց նա։

Հարուստ են, ուժեղ են․․․դե թող իրենց համար օդանավակայան ու մայրուղի կառուցեն․ Նիկոլ Փաշինյան

Հարկը բոլորիս բարեկեցությունն է՝ առանց բացառության՝ սկսած ամենահարուստից, վերջացրած ամենաաղքատով, որովհետև ինչքան էլ հարուստ լինի, «Բենթլի» և «Ռոլս Ռոյս» ունենա, չի կարող իր համար առանձին Երևան-Սևան մայրուղի ունենալ․ կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարուստ են․․․ դե հարուստ են, թող իրենց համար օդանավակայան կառուցեն, Հայաստանի Հանրապետության հանրային օդանավակայաններից թող չօգտվեն, հարուստ են, դե թող ամեն մեկը իրենց համար օդանավակայան կառուցեն, ամեն մեկը Երևանում իրենց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն։ Ու՞ր են գնում, Ծաղկաձորում են գնում, ու՞ր են գնում հարուստները, չգիտեմ»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ հարկերից խուսափելու խնդիրը մեր պատմության հետ կապ ունի, տարբեր կայսրություններ մեզ հարստահարել ու հարկեր են հավաքել։

«Ուժեղ եմ, հարուստ եմ․․․ դե կառուցի քեզ համար ճանապարհ, օդանավակայան կառուցի, ճանապարհ կառուցի, ուր գնում ես միայն քո կառուցած ճանապարհով։ Եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր բենթլիներից հետևի «ստոպի ֆառն է» մնալու, ուրիշ ոչ մի բան»,-ասել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև աղքատների վճարած հարկերից ու նշել, որ չվճչարեն սոցիալակյան ապահովություն, նպաստ, առողջության ապահովագրություն որտեղի՞ց վճարի պետությունը։

Խաղաղության պայմանագիրը մե՛զ է պետք․ Թագուհի Ղազարյան

Խաղաղության պայմանագիրը մե՛զ է պետք։ Մենք մեր մի շահը մյուսի հետ փոխել չենք կարող։ Խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

«Եթե կլինեն կողմեր, որոնք կցանկանան ձգձգել, դա ավելի շատ ի վնաս Հայաստանի է»,- ասաց Թագուհի Ղազարյանը։

Լրագրողի հարցին, թե այսինքն՝ Ադրբեջանին պետք չէ՞ խաղաղության պայմանագիրը, դա միայն մե՞զ է պետք, նա պատասխանեց«Ես չգիտեմ՝ նրանց պետք է, թե ոչ, պետք է գնաք Ադրբեջանին հարցնեք, բայց այն, որ կարողացել ենք կառուցողական աշխատանքի միջոցով հասնել նրան, որ համաձայնեցրել ենք պայմանագրի բոլոր կետերը։ Կարծում եմ՝ Ադրբեջանին նույնպես պետք է ձեռնտու լինի խաղաղության պայմանագիրը։ Իսկ նախապայմանները միայն բարդացնում են»։

Թե՛ գերիների, և թե՛ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանցիների դուրս գալու հարցը կարելի է լուծել խաղաղության պայմաններում․ Արթուր Հովհաննիսյան

Թե՛ գերիների, և թե՛ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների դուրս գալու հարցը կարելի է լուծել խաղաղության պայմաններում․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որովհետև դա փակուղի տանող ճանապարհ է։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա դեռ 2019-ից ենք ասել, որ մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե միայն Ադրբեջանն է նախապայմաններ դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ Հայաստա՞նը։

Սրանք ատում են հայի տեսակը, հատկապես նրանց, որ գիտեն պաշտպանել սեփական իրավունքները․ պատգամավոր

Իշխող ուժի օդիոզ դեմքերը չեն հանդուրժում այլակարծությունը և վիրավորանքներ են հասցնում մեր հասարակությանը, որովհետև իրենց խնդիրը ոչ թե պետական կամ հանրային շահն է, այլ՝ ՀՀ-ում իշխանությունը օկուպացնելու միջոցով երրորդ երկրներին ծառայություններ մատուցելը․ գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սրանք ատում են հայի տեսակը, հատկապես նրանց, ովքեր գիտեն պաշտպանել սեփական իրավունքներն ու պաշտպանել մեր հասարակությունը՝ օտարածին արկածախնդիրներից։
Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը»,- նշել է նա։