Մենք հարգում ենք հունգարացի ժողովրդի ընտրությունը․ Պեսկով

Մենք հարգում ենք հունգարացի ժողովրդի ընտրությունը․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք ակնկալում ենք շարունակել մեր շատ պրագմատիկ շփումները հունգարական նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ մասնավորապես երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ պետք է հետևել հունգարական նոր ղեկավարության գործողություններին։

Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ուժի առաջնորդ Պետեր Մաջյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անխուսափելի է աշխարհագրության և էներգետիկ կախվածության պատճառով։

«Անհրաժեշտության դեպքում մենք կբանակցենք, բայց ընկերներ չենք դառնա», – հայտարարել է Հունգարիայի ապագա վարչապետը։

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապը՝ ի պատասխան Թրամփի քննադատության

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Reuters-ին ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը։

«Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը»,-նշել է Հռոմի պապը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իր շնորհիվ է Լևոն 14-րդը դարձել Հռոմի պապ։

«Մեզ դուր չի գալիս այն Պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մենք չենք ուզում այնպիսի Պապ, որն ասում է, որ հանցագործությունը նորմալ է։ Ես Հռոմի պապ Լևոն 14-րդի մեծ երկրպագու չեմ»,- ասել է Թրամփը։

Նշենք, որ Լևոն 14-րդը Թրամփի սուր քննադատներից է, որը դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։

 

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապը՝ ի պատասխան Թրամփի քննադատության

Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Reuters-ին ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը։

«Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը»,-նշել է Հռոմի պապը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե իր շնորհիվ է Լևոն 14-րդը դարձել Հռոմի պապ։

«Մեզ դուր չի գալիս այն Պապը, որն ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է։ Մենք չենք ուզում այնպիսի Պապ, որն ասում է, որ հանցագործությունը նորմալ է։ Ես Հռոմի պապ Լևոն 14-րդի մեծ երկրպագու չեմ»,- ասել է Թրամփը։

Նշենք, որ Լևոն 14-րդը Թրամփի սուր քննադատներից է, որը դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև կտրուկ կբարձրանա 

Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում է «Հայհիդրոմետ»-ը։

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։

Տեղումներն ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Իրանը կփորձի խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ Վաշինգտոնից զիջումներ կորզելու համար. The Washington Post

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կփորձի խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ Վաշինգտոնից զիջումներ կորզելու համար. գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով աղբյուրներին։


Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները քննարկում են 3 հնարավոր սցենար․

  • ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ հրադադարից հետո իսլամական հանրապետությունում ռեժիմի փոփոխության հավանականությունը մեծացել է։
  • Ավելին, ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ որոշ իրանցի առաջնորդներ կարող են աջակցել Վաշինգտոնի առաջարկներին։
  • Երրորդ սցենարի համաձայն՝ ԻՀՊԿ-ն կարող է ենթադրաբար փորձել խախտել նեղուցի շրջափակումը կամ սկսել հետագա հարվածներ՝ ԱՄՆ-ին ստիպելու համար լրացուցիչ զիջումների գնալ։

 

Արաբկիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Բրիթնի Սփիրսն ինքնակամ դիմել է կախվածությունների բուժման կենտրոն

Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսն ինքնակամ դիմել է կախվածությունների բուժման կենտրոն․ մարտի 4-ին երգչուհին ձերբակալվել էր ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով․ գրում է Euronews-ը։

Այդ ժամանակ Սփիրսի ներկայացուցիչը երգչուհու գործողությունն անվանել էր «բացարձակ անընդունելի»՝ ասելով, որ լավ կլիներ՝ դա լիներ «Բրիթնիի կյանքում վաղուց անհրաժեշտ փոփոխությունների սկիզբը»։

Սփիրսը գրեթե 8 տարի չի ունեցել համերգային շրջագայություն և 2016 թվականի «Glory» ալբոմից հետո նոր ալբոմ չի թողարկել։ Այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ վաճառված կին արտիստներից մեկը։

Արաբական ծոցի նավահանգիստները կա՛մ բոլորի համար են, կա՛մ ոչ մեկի․ Իրանն իր նավահանգիստների շրջափակումն անվանել է «ծովահենություն»

Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հայտարարել է, որ Արաբական ծոցի նավահանգիստները «կա՛մ բոլորի համար են, կա՛մ ոչ մեկի»․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով IRIB պետական հեռարձակողին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեր երկրի օրինական իրավունքների պաշտպանությունը համարում է բնական և իրավական պարտականություն, և, համապատասխանաբար, մեր երկրի տարածքային ջրերում Իրանի ինքնիշխանության իրականացումն իրանական ազգի բնական իրավունքն է», – հայտարարության մեջ ասել է Իրանի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ «հանցավոր ԱՄՆ-ի՝ միջազգային ջրերում նավերի տեղաշարժի սահմանափակումների կիրառումն անօրինական գործողություն է և համարժեք է ծովահենության»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ եթե ​​իրանական նավահանգիստների անվտանգությունը սպառնալիքի տակ լինի, տարածաշրջանի ոչ մի նավահանգիստ «անվտանգ չի լինի»։

1 ոսկե և 11 բրոնզե մեդալ․ Երևանում տեղի է ունեցել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, 98+ կգ Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո):

Մարզական սամբոյի կանանց պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ), Աննա Մկրտչյանը (80+ կգ):

Մարտական սամբոյի կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 22 երկրի ավելի քան 500 մարզիկ է մասնակցել։ Մրցաշարը Երևանում անցկացվել է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։

Այդ երեխան հանցագործ չէ․մայրերը նստացույց են անում Գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով

Այդ երեխան հանցագործ չէ․մի քանի մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։

«Ընտանիքին չեմ ճանաչում, բայց երեխա է, ո՞նց կարելի է, պարտավոր են նրան ազատ արձակել։ Հատկապես հիմա, որ նախընտրական շրջան է, Փաշինյանի ռեյտինգը կտուժի։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ այս երեխան ունի առողջական խնդիրներ։ Ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որին փորձել են հրել, նա էլ պատասխանել է»,- ասաց Մարիաննա Զարգարյանը։

«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեկ այլ մասնակից՝ 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան ժամը 11-ից մինչև 20։00-ն։