Հայաստանի և Ադրբեջանի իրական հաշտեցման համար անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները․ Ալեն Սիմոնյանի խոսքը՝ Թուրքիայում

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները․ Ստամբուլում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երևանը հանձնառու է ամրապնդել խաղաղությունը, առաջ մղել երկխոսությունը և այն վերածել տեղում իրական հնարավորությունների։

Հայկական կողմի պատրաստակամ է նաև ամրապնդել գործընկերությունը Թուրքիայի հետ»,- X-ի իր էջում նշել է նա։

2024-ի համեմատ դատարան ուղարկված քրեկան վարույթների թիվն աճել է․ ՔԿ

Հաշվետու տարվա ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ընդունվել է 74.893 հաղորդում, որոնցից 57.670-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 17.221-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ ևս 649 վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` ապրիլի 16-ին գումարված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը․ տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Քննչական կոմիտեի նախագահի խոսքով 2025 թվականին քննվել է ընդհանուր 224.444 քրեական վարույթ` նախորդ տարվա 207.132-ի դիմաց:

Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննիչների միջին ծանրաբեռնվածությունն աճել է. 2025 թվականին մեկ քննիչի բաժին է ընկել միջինում 350 քրեական վարույթ` 2024 թվականի 319-ի դիմաց:

Հաշվետու տարվա ընթացքում դատարան է ուղարկվել 15.530 քրեական վարույթ 15.303 անձի վերաբերյալ: Նախորդ տարի դատարան էր ուղարկվել 11.825 վարույթ 12.805 անձի վերաբերյալ: Այսպիսով, դատարան ուղարկված վարույթների թիվն աճել է 2825-ով, իսկ անձանց թիվը` 2728-ով: Մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ` նախորդ տարվա 13.262-ի դիմաց:

Արտակարգ իրավիճակ՝ Լոռիում. հողը լցվել է երկաթգծի վրա, գնացքների տեղաշարժը դարձել է անհնար․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։ Դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներում, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար։

Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան»,- գրում է լրատվականը։

 

ՀՀ դեսպանը Վրաստանի ՊՆ փոխնախարարի հետ քննարկում է ունեցել

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիին․ հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

 

Իսրայելն ու Լիբանանը տասնօրյա հրադադար կսահմանեն․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել դադարեցնել կրակը։

ԱՄն նախագահի խոսքով՝ հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահի՝ Միշել Աունի և Իսրայելի վարչապետի՝ Բենյամին Նեթանյահուի հետ։

Երկու երկրների առաջնորդները համաձայնել են 10-օրյա հրադադար սահմանել։

Ռուսաստանում տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա, նրանցից մեկը մահացել է

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա, նրանցից մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել․ տեղեկացնում է ТАСС  գործակալությունը։

Լրատվականը նշում է, որ հանցագործություն կատարած տղամարդը, ըստ նախնական տեղեկությունների, գտնվելիս է եղել հետախուզման մեջ։ Նա դեպքի վայրից փախել է։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ ոստիկանների վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հայտնի է՝ ինչ է Հայաստանից ներմուծվել Ադրբեջան

Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտնել է, որ Հայաստանից ներմուծվել են 960 դոլարի վարդեր․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս տարվա մարտին Նիդեռլանդներից ներմուծվել են 960 դոլարի վարդեր։

Հաղորդվում է, որ «Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության հրապարակման կանոնների» 3.3 կետի համաձայն՝ գործընկեր երկիրն է համարվում ներմուծվող ապրանքների ծագման երկիր։

Հետևաբար, այս վարդերը արտաքին առևտրի մաքսային վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված։

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները, հայտնում են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից։

«Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։

ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուս գործարարները հետաքրքրված են «Ադրբեջանի ազատագրված տարածքներում» շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ

Ռուս գործարարները հետաքրքրված են «Ադրբեջանի ազատագրված տարածքներում» շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում․ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս մասին հայտարարել է ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստում։

«Մենք խրախուսում ենք ռուսական բիզնեսին ակտիվորեն մասնակցել այստեղ իրականացվող շինարարական նախագծերին», – նշել է նա։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի է ունենում ապրիլի 16-ին։

 

ԱՄՆ-ն, պահպանելով Իրանի ծովային շրջափակումը, կարող է հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի. Պենտագոն

ԱՄՆ-ն, պահպանելով Իրանի ծովային շրջափակումը, կարող է հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի. հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Իսկ մինչ այդ մենք կպահպանենք այս շրջափակումը՝ հաջող շրջափակումը, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն շրջափակում է իրանական նավահանգիստները, այլ ոչ թե Հորմուզի նեղուցը, և մտադիր է բաց ծովում կանգնեցնել իրանական նավերը, այդ թվում՝ տանկերները։