Բրիթնի Սփիրսն ինքնակամ դիմել է կախվածությունների բուժման կենտրոն

Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսն ինքնակամ դիմել է կախվածությունների բուժման կենտրոն․ մարտի 4-ին երգչուհին ձերբակալվել էր ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով․ գրում է Euronews-ը։

Այդ ժամանակ Սփիրսի ներկայացուցիչը երգչուհու գործողությունն անվանել էր «բացարձակ անընդունելի»՝ ասելով, որ լավ կլիներ՝ դա լիներ «Բրիթնիի կյանքում վաղուց անհրաժեշտ փոփոխությունների սկիզբը»։

Սփիրսը գրեթե 8 տարի չի ունեցել համերգային շրջագայություն և 2016 թվականի «Glory» ալբոմից հետո նոր ալբոմ չի թողարկել։ Այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ վաճառված կին արտիստներից մեկը։

Արաբական ծոցի նավահանգիստները կա՛մ բոլորի համար են, կա՛մ ոչ մեկի․ Իրանն իր նավահանգիստների շրջափակումն անվանել է «ծովահենություն»

Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հայտարարել է, որ Արաբական ծոցի նավահանգիստները «կա՛մ բոլորի համար են, կա՛մ ոչ մեկի»․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով IRIB պետական հեռարձակողին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեր երկրի օրինական իրավունքների պաշտպանությունը համարում է բնական և իրավական պարտականություն, և, համապատասխանաբար, մեր երկրի տարածքային ջրերում Իրանի ինքնիշխանության իրականացումն իրանական ազգի բնական իրավունքն է», – հայտարարության մեջ ասել է Իրանի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ «հանցավոր ԱՄՆ-ի՝ միջազգային ջրերում նավերի տեղաշարժի սահմանափակումների կիրառումն անօրինական գործողություն է և համարժեք է ծովահենության»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ եթե ​​իրանական նավահանգիստների անվտանգությունը սպառնալիքի տակ լինի, տարածաշրջանի ոչ մի նավահանգիստ «անվտանգ չի լինի»։

1 ոսկե և 11 բրոնզե մեդալ․ Երևանում տեղի է ունեցել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, 98+ կգ Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո):

Մարզական սամբոյի կանանց պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ), Աննա Մկրտչյանը (80+ կգ):

Մարտական սամբոյի կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 22 երկրի ավելի քան 500 մարզիկ է մասնակցել։ Մրցաշարը Երևանում անցկացվել է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։

Այդ երեխան հանցագործ չէ․մայրերը նստացույց են անում Գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով

Այդ երեխան հանցագործ չէ․մի քանի մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։

«Ընտանիքին չեմ ճանաչում, բայց երեխա է, ո՞նց կարելի է, պարտավոր են նրան ազատ արձակել։ Հատկապես հիմա, որ նախընտրական շրջան է, Փաշինյանի ռեյտինգը կտուժի։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ այս երեխան ունի առողջական խնդիրներ։ Ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որին փորձել են հրել, նա էլ պատասխանել է»,- ասաց Մարիաննա Զարգարյանը։

«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեկ այլ մասնակից՝ 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան ժամը 11-ից մինչև 20։00-ն։

Բաքու մեկնելն ուրանալու, մոռանալու մասին չէ․ Արեգ Քոչինյանը՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Հայ և ադրբեջանցի մասնագետների այս ֆորմատով չորրորդ հանդիպումն է տեղի ունեցել Բաքվում։  Կա հստակ պայմանավորվածություն, որ դրանք շարունակվելու են և դա  արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է․ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Քոչինյանը։

Նա նշել է, որ 38 տարվա կոնֆլիկտի հետևանքները կարճ ժամանակում հասարակության մեջ փոխել չեն կարող, բայց հանդիպման գաղափարն արդեն իսկ դրական քայլ է։

«Դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք չպետք է գնանք Ադրբեջան, և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Բայց ես կարող եմ ընդամենը մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են նաև երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ վստահեցնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի և Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն։ Խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է, ու սա երևի թե կարևոր է»,-ասել է Քոչինյանը։

Անդրադառնալով անցյալը մոռանալու, ուրանալու մասին մեղադրանքներին՝ Քոչինյանն ասել է, որ իրենց նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ:

«Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը առկա նարատիվների, առկա պատմության, առկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի այն, թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես և չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ, որովհետև դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Հաստատ է միայն, որ թե՛  մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու»,- եզրափակել է Քոչինյանը։

 

Ավստրալիայի բանակն առաջին անգամ կին կղեկավարի

Պատմության մեջ առաջին անգամ Ավստրալիայի զինված ուժերը կին կղեկավարի․ գրում է Reuters գործակալությունը։

Գեներալ-լեյտենանտ Սյուզան Քոյլը հուլիսին կդառնա բանակի գլխավոր հրամանատար․ նա կփոխարինի գեներալ-լեյտենանտ Սայմոն Սթյուարտին։

55-ամյա Քոյլի նշանակումը տեղի է ունենում երկրի զինված ուժերում կին սպաների թիվը մեծացնելու ջանքերի շրջանակում։

«Հուլիսից մենք կունենանք Ավստրալիայի բանակի 125-ամյա պատմության մեջ առաջին կին բանակի հրամանատարը», – ասել է վարչապետ Էնթոնի Ալբանեզը։

 

 

Իրանական նավահանգիստներ ելումուտի շրջափակման պատճառով նավթի գինը բարձրացել է ավելի քան 7%-ով

Երկուշաբթի նավթի գները բարձրացել են մեկ բարելի համար 100 դոլարից, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստվում է Հորմուզի նեղուցով իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի շրջափակում իրականացնել․ գրում է Reuters գործակալությունը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են 7.3%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 102.16 դոլարի։

ԱՄՆ-ի West Texas Intermediate տեսակի նավթի գինը բարձրացել է 8.4%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 104.69 դոլարի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ նավթի և բենզինի գները կարող են բարձր մնալ մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։

 

Իրանական նավահանգիստներ ելումուտի շրջափակման պատճառով նավթի գինը բարձրացել է ավելի քան 7%-ով

Երկուշաբթի նավթի գները բարձրացել են մեկ բարելի համար 100 դոլարից, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստվում է Հորմուզի նեղուցով իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի շրջափակում իրականացնել․ գրում է Reuters գործակալությունը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են 7.3%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 102.16 դոլարի։

ԱՄՆ-ի West Texas Intermediate տեսակի նավթի գինը բարձրացել է 8.4%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 104.69 դոլարի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ նավթի և բենզինի գները կարող են բարձր մնալ մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։

 

Չվճարող ուղևորներին որպես բեռ մեր վզին տանում ենք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Տիգրան Ավինյան

Չվճարող ուղևորներին որպես բեռ մեր վզին տանում ենք․ այսօր Երևանի քաղաքապետարանի նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր հաշվարկը ցույց տվեց, որ շաբաթական մի 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Շաբաթական 2 նոր ավտոբուս կարող էինք գնել»,- ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ իրենք շարունակում են ավտոբուսներ գնել․ «Այս տարի էլ ենք գնելու»։

«Խնդրում եմ աջակցել մեր վարորդներին անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում։ Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, իրոք չափը լավ բան է։ Երբ չեն վճարում, տրանսպորտը կանգնեցրեք, պահանջեք՝ կա՛մ իջնի, կա՛մ վճարի»,- ասաց Տիգրան Ավինյանը։

 

 

Չվճարող ուղևորներին որպես բեռ մեր վզին տանում ենք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Տիգրան Ավինյան

Չվճարող ուղևորներին որպես բեռ մեր վզին տանում ենք․ այսօր Երևանի քաղաքապետարանի նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր հաշվարկը ցույց տվեց, որ շաբաթական մի 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Շաբաթական 2 նոր ավտոբուս կարող էինք գնել»,- ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ իրենք շարունակում են ավտոբուսներ գնել․ «Այս տարի էլ ենք գնելու»։

«Խնդրում եմ աջակցել մեր վարորդներին անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում։ Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, իրոք չափը լավ բան է։ Երբ չեն վճարում, տրանսպորտը կանգնեցրեք, պահանջեք՝ կա՛մ իջնի, կա՛մ վճարի»,- ասաց Տիգրան Ավինյանը։