18-ամյա երիտասարդը գազային ատրճանակով ավազակային հարձակում է կատարել խանութում

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 3.06-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է նշված խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի։ Երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Գազային ատրճանակը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։

Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել

Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում խոտածածկույթ է այրվում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում արտեզյան ջրի հորատող տեխնիկան ընկել է քաղաքացու վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ` պարզվել է, որ հորատող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի ճնշման յուղի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով վարորդի գլուխն արգելափակվել է հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում ու տեղում մահացել։

Համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Առաքելյանն է։

Մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը | Armat Media

Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գրում է «Ակոսը»։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մահացել է Ստամբուլում սեպտեմբերի 19-ին։ Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Կիրակոսյանի մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։

«Nissan»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում․ կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Լիլիթ Ս․-ն իր վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու շպրտել, այնուհետև գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 44-ամյա Անահիտ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին

Քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին, ժամը՝16:30-ին։ 

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, քանի որ մեղադրողը նիստից րոպեներ առաջ հայտնել էր, թե չի կարող ներկայանալ նիստին։

Հիշեցնենք, որ քաղբանտարկյալ Ալեքսան Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ խափանման միջոցները:

Չինաստանից պատվիրակություն կայցելի Հայաստան | Armat Media

Սեպտեմբերի 21-24-ը Հայաստան կայցելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին հանձնարարվել է ընդունել չինական պատվիրակությանը։

UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակի հասավ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ: Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարի մենամարտն ավարտվեց առաջին ռաունդի վերջին վայրկյաններին:

Հայ մարտիկն արմունկի հարվածով տապալեց մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո

Շուրջ մեկ ամիս առաջ լրատվամիջոցները հրապարակումներ են կատարել այն մասին, որ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի:

Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ հրապարակման մեջ հիշատակված դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։

«Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։ Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:

Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշել է նա։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ դայակը հարվածներ է հասցրել երեխային, իսկ վերջինիս հատակին ընկնելուց հետո շարունակել է փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի շրջանում։