Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումը

Սեպտեմբերի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ եթե Հայաստանը ցանկանա, Ռուսաստանը կարող է դուրս բերել իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից:

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, թե նշված տարբերակներից ո՞րն է առավել համահունչ Հայաստանի և ժողովրդի շահերին:

Հարցվածների 39,7%-ը նշել է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար: 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն:

Այսինքն՝ հարցվածների մոտ 55%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, իսկ 28.9%-ը նշել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից, դժվարացել է հարցին պատասխանել 6,8%-ը:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,001, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 22-24:

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 31-ը:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն, N 457-Ն և 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները, աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով 2026 հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն և 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլփոստին: Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված՝ էլեկտրոնային տարբերակով:

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս -Անդրկովկաս» մայրուղային գազատարով, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։

Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ՌԴ տարածքում նշված գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված։

Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե Թ

Հայկազովի պայթյունը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Արցախի ժողովրդի բռնագաղթի և էթնիկ զտման օրերին տեղի ունեցած ամենասարսափելի ողբերգություններից մեկը Հայկազովի բենզինի պահեստի պայթյունն էր։

Ավելի քան 200 մարդիկ զոհ գնացին այդ չարաբաստիկ պայթյունին։ Հարյուրավորները ծանրագույն այրվածքներով ու վնասվածքներով երկար ժամանակ պայքարեցին իրենց կյանքի համար, իսկ նրանցից շատերը մինչ օրս կրում են այդ ողբերգության ֆիզիկական և հոգեբանական ծանր հետևանքները։ Եվ էլի 2 տասնյակից ավելի մարդու մասին ոչինչ հայտնի չէ։ Նրանց հարազատներն անգամ հնարավորություն չունեցան մոխրից գտնելու հարազատի որևէ մասունք՝ հուղարկավորելու համար․․․

Առանձին քննարկման հարց է, թե ինչ հանգամանքներում տեղի ունեցավ պայթյունը, ինչու վառելիքի բաշխումը չկազմակերպվեց պատշաճ կերպով, և ովքեր էին տեղի ունեցածի համար պատասխանատու։

Բայց կա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր։

Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ և պետական աջակցության համապատասխան մեխանիզմներ։

Միայն Աստված գիտի, թե ինչի միջով են անցել և այսօր էլ ինչի միջով են անցնում այդ ընտանիքները։ Հարազատի կորուստը, անհետ կորածի ճակատագրի անորոշությունը, ծանր վնասվածքների և երկարատև բուժման հետևանքները ոչ միայն ֆիզիկական ու հոգեբանական, այլև լուրջ սոցիալական և նյութական խնդիրներ են առաջացնում։

Անհրաժեշտ է հստակ գնահատել այս ընտանիքների կարիքները, սահմանել նրանց կարգավիճակը և ապահովել անհրաժեշտ աջակցություն՝ բուժումից և վերականգնումից մինչև սոցիալական ու նյութական օժանդակություն։

Առանձնահատուկ երախտագիտության են արժանի փրկարարներն ու բուժաշխատողները, որոնք այդ ծանր օրերին, սեփական կյանքը վտանգելով, իրենց մասնագիտական պարտքը կատարեցին բացառիկ նվիրումով։

Բայց անհրաժեշտ է շարունակական ուշադրության և կարգավիճակի տրամադրում։ Հայկազովի պայթյունը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում»,- գրել է Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ադրբեջանական օկուպացիայի օրերին, ՊԲ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 218 մարդ զոհվել է, 120 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացել։ Մինչև այժմ 21 մարդու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։

Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան

Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նախորդ նիստից հետո ես ստացել եմ մեղադրական եզրակացություն, և այս ընթացքում ակամայից ձեռք բերելով որոշակի իրավական գիտելիքներ և զարգացնելով իրավագիտակցությունս, ուզում եմ դատարանի առջև հայտարարել հետևյալը՝ քրեական օրենսգրքի 202 հոդվածը հստակ ամրագրում է, թե մեղադրական եզրակացությունը ինչպիսին պետք է լինի։ Այն մեղադրական եզրակացությունը, որը ստացել եմ, ըստ իս չի համապատասխանում օրենքի սովորույթի չորրորդ գրքի պահանջներին, մասնավորապես՝ հոդված 202-ը ամրագրում է, որ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվում են մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալին բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաև այդ փաստարկները հերքող ապացույցները:

Այն ինչ ինձ փոխանցված մեղադրականում՝ 178-րդ էջում ընդամենը գրված է, որ մեղադրյալը Գերանի Գասպարյանի, Արմեն Աշոտյանի և Արմեն Ավագյանի կողմից՝ ի պաշտպանություն իրենց անմեղության վերաբերյալ տրված փաստարկների, այլ ապացույցներով չեն հիմնավորվել։ Ըստ իս չեն կատարվել օրենքի այն պահանջները, որոնք վերաբերում են այդ փաստարկների ամրագրման նախագծի առաջ, այդ փաստարկները չկան ամրագրված, նաև կատարված չէ դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունների նկարագրությունը, բացարձակ այստեղ արձանագրված չէ և առհասարակ բերված չեն այդ փաստարկները հերքող ապացույցներ»,- նշել է նա: 

Նշենք, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ԵՊԲՀ-ում և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում» (ՀԵՀ) արձանագրված չարաշահումների գործով դատավարությունը։ Գործով անցնում են ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ՀԵՀ նախկին գործադիր տնօրեն Գայանե Գասպարյանը և ԵՊԲՀ արհմիության նախկին նախագահ Արթուր Ավագյանը։

Ըստ իրավապահ մարմինների՝ նշված անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վստահված առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու (վատնելու) և փողերի լվացմանն օժանդակելու մեջ։ Չարաշահումները վերաբերում են բժշկական համալսարանի միջոցներով «Հայաստանի երիտասարդական հիմնադրամից» շուկայականից բարձր գներով գույքերի ձեռքբերմանը և ֆինանսական այլ մեքենայություններին։

Պահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»

Վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմել և հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թիրախավորող մի զրպարտչական զեկույց, որը հիմնված է բանսարկությունների, մամուլի շինծու հրապարակումների և որոշ կարգալույծ հոգևորականների սուտ և անանուն մատնությունների վրա։ Սա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ։ Փաշինյանն ակնհայտ վերազանցել է իր լիազորությունները՝ կարգադրելով պատրաստել նմանօրինակ զեկույց, ՊՈԱԿ-ն էլ վերազանցել է իր լիազորությունները՝ կատարելով Փաշինյանի ակնհայտ ապօրինի կարգադրությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

«Ներխուժելով Եկեղեցու կանոնական հարցերի տիրույթ՝ թե՛ պատվիրատուն և թե՛ կատարողը կոպտորեն ոտնահարել են Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածները, միջազգային տարբեր իրավանորմերի, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու պետությունից անջատ լինելու հանգամանքը։

Այս հակաիրավական ու հակաբարոյական զեկույցը նաև սպասարկում է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի օրակարգը, որի նպատակն է կազմաքանդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, խարխլել հայ ժողովրդի ազգային-հոգևոր ինքնության հզոր հիմնասյունը, նվաստացնել ողջ հայությանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է այս հանցավոր գործողությունը և պահանջում ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին։

Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Սահմանադրության և օրենքի առաջ պատասխան են տալու ինչպես սույն զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, դրա անմիջական պատվիրատուները, այնպես էլ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրն ընդունած ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, քանի որ նշված զեկույցը բխում է հենց այդ ծրագրի հակասահմանադրական դրույթներից։ Պատասխանատվությունը լինելու է անհատականացված` անկախ այն հանգամանքից, թե ում ինչ պայմաններում է իջեցվել հակասահմանադրական այս պատվերը»։

Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել փաստաբանների միջոցով։

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ մեկ մարդու ապօրինի հրահանգով > գործի շրջանակներում կալանավորվել էի նաև ես։ Ու թեև այժմ իմ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համեմատաբար հանգստանանք։ Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել, քանի որ մեր երկիրն օր օրի մխրճվում է գռեհիկ բռնապետության մեջ․ քաղբանտարկյալների թիվն ավելանում է, ՀՀ-ի ներքին ու արտաքին մարտահրավերները՝ նույնպես։

Սա իմ առաջին ուղերձն է տնային կալանքում գտնվելիս: Իրականում, շփման սահմանափակումը կարճ ժամանակով բացվելուց հետո այժմ ավելի է խստացվել։ Իսկ ընդհանուր առմամբ, սրանք ամբողջ Հայաստանն են դարձնում կալանավայր։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին, շարքային քաղաքացիներին, անծանոթ մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, ըմբոստանում են այս հակահայկական իշխանությունների կամայականությունների դեմ, չեն լռում, սկզբունքայնություն են ցուցաբերում, մարդկային բարձր որակներ են դրսևորում։

Ինչպես հայտնի է, Թևանյանի > փլվել է արդեն նախաքննության փուլում։ Ինձ շինծու արարք մեղսագրեցին, որպեսզի Թևանյանի դեմ առաջադրված հորինովի մեղադրանքներին ճշմարտանման տեքս տային, բայց դա նրանց մոտ, բնականաբար, չստացվեց։ Ու հիմա փակ դատավարություն են անցկացնում, որպեսզի ծածկեն իրենց խայտառակությունը։ Բայց դե, արդարությունն ինչքան էլ բզկտվի, վերջում հաղթելու է»,-նշել է նա իր ուղերձում։Մանուկյանն ընդգծել է, որ աս ընթացքում քաջալերանքի և գովասանքի բազմաթիվ խոսքեր է ստացել։«Շատերն ասում են, որ հերոսություն եմ արել և կամք ցուցաբերել, քանի որ կեղծ ցուցմունքներ չեմ տվել Թևանյանի դեմ, կալանքի և ապօրինաբար դատապարտվելու հեռանկարն աչքիս առաջ ունենալով՝ չեմ վաճառել խիղճս ու հոգիս, չեմ գնացել քստմնելի գործարքի։

Իմ կարծիքով՝ հերոսություն ասվածը շատ բարձրագոչ ձևակերպում է։ Ես ոչ թե հերոսություն եմ արել, այլ պարզապես ստորություն չեմ արել։ Այս իշխանության հետ գործարքի գնալն ու > իսկական դավաճանություն կլիներ։

Եթե մենք վախենանք կալանքից ու դավաճանենք մեր գաղափարներին, սկզբունքներին, ապա իրավունք չենք ունենա ՀՀ քաղաքացիներից պարկեշտություն, ազնվություն, արժանապատվություն, հայրենասիրություն պահանջել։Թիմակցին, ընկերներին դավաճանելուց մինչև Հայրենիքի դավաճանություն կես քայլ է։ Այնպես որ, ամեն մեկն իր սկզբունքների համար պետք է մինչև վերջ կռիվ տա ու նոր միայն դիմացինից նույնը պահանջելու իրավունք ստանա։

Ինչ մնում է մեր հետագա քայլերին, ապա ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել։ Իշխանությունն աննախադեպ կեղծիքներով պահած Նիկոլ Փաշինյանն օգտվում է մեր ոչ միասնական լինելուց։ Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ):

Չարիքը բոլորիս ու Հայաստանի դռանն է չոքել։ Հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է > սկզբունքով գործել, այլ ոչ թե սպասել մինչև դիմակավորվածները կամ քննչականի կամակատարները ներխուժեն քեզ մոտ ու դրանից հետո նոր միայն ոտքի կանգնել, բողոքել բռնաճնշումների դեմ։

Ինքս իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից, և մենք միասնաբար կռիվ տանք այս թրքահպատակ իշխանությունների դեմ։Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ պլանավորել։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանությունը վերկուսակցական հարցեր են։ Ի՞նչն է մեզ խանգարում այս հարցերում միասնական լինել։ Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել։

Օրակարգային են նաև այս իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։

Մի խոսքով՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։Ազատություն Անդրանիկ Թևանյանին,Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին,Ազատություն Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում տառապող քաղբանտարկյալներին ու պատանդներին,Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի»,-նշված է ուղերձում։

9-ամյա հայ երեխան hարձակման է ենթարկվել Իսրայելում

Երուսաղեմում՝ Յոմ Կիպուրի օրը, հեծանիվ վարելիս 9-ամյա հայ քրիստոնյա տղայի՝ Վիլյամի վրա պղպեղի սփրեյ են փչել իսրայելցի հրեա ծայրահեղականները։ Այս մասին հայտնում է հայկական 301 մուլտիմեդիա լրատվական միջոցի թղթակից Գեղամ Բալյանը։ 

Աղբյուրը մանրամասնում է, երեխան երաժշտություն լսելիս է եղել, երբ նրան մոտեցած տղամարդիկ սպառնական կերպով մոտեցել են և պահանջել են հանել ականջակալները։

Լսելով, որ նա անգլերեն է խոսում, նրանցից մեկն ասել է. «Անգլերեն չխոսե՛ս, հրեանե՛ր են»՝ և հարձակվել նրա վրա։

Տարածված տեսանյութում մեջ լսվում է, թե ինչպես է մայրը փորձում հանգստացնել 9-ամյա Վիլյամին՝ վստահեցնելով, որ փոքր քույրը՝ Արևը, ապահով է։

Յոմ Կիպուր (եբրայերեն՝ יוֹם כִּיפּוּר‎), հայտնի է նաև «Քավության օր» կամ «Ահեղ դատաստանի օր» անուններով: Այն հուդայականության ամենասուրբ, կարևոր և հանդիսավոր օրն է։ Այս տարի այն նշվել է սեպտեմբերի 20-ի մայրամուտից մինչև սեպտեմբերի 21-ի մթնշաղը։