«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից

Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստներ Սուրեն Ծառուկյանը, Վազգեն Սարգսյանը և Սերգեյ Մանուկյանը հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից։

Հայաստանի ընտրանին Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի շրջանակներում մրցելու է Իտալիայի ու Չեռնոգորիայի հետ։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանը կընդունի Իտալիային, իսկ հոկտեմբերի 5-ին մրցակցի դաշտում կխաղա Չեռնոգորիայի հետ։

Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը հայերի և ադրբեջանցիների գոյակցության մասին.

«Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ, որովհետև ադրբեջանական էթնիկական ինքնությունը սաղմնային վիճակով սկսել է ձևավորվել միայն 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած։

Ընդ որում, այդ նույն ադրբեջանական ինքնության ձևավորումն ընթացել է հայկականի հետ ուղիղ հակադրության ճանապարհով, որտեղ միջէթնիկական արյունալի բախումների և թշնամանքի փուլերը բազմաթիվ են։ 

Ռևիզիոնիզմով պատմությունը սրբագրել չի կարելի, որովհետև երկու ժողովուրդների «դարավոր բարեկամության» խորհրդային շրջանի առասպելն ավարտվեց հերթական արյունահեղության տևական փուլով։

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեծ մտավորական, բանաստեղծ Միրզա Ալաքբար Սաբիրը, որը դեռևս չգիտեր, որ իր ժողովուրդը կոչվելու է «ադրբեջանցի» և նրան անվանում էր «մահմեդական», թյուրքերենով ստեղծագործություններից մեկում նկարագրում էր հակահայկականության թույնով վարակված այդ ինքնության կայացման փուլերից մեկը՝

Leyk, bu qorxmazlıq ilə, doğrusu,

Ay dadaş, vallahi, billahi, tallahi,

Harda müsəlman görürəm, qorxuram!..

Bisəbəb qorxmayıram, vəchi var:

Neyləyim axır, bu yox olmuşların

Fikrini qan-qan görürəm, qorxuram,

Qorxuram, qorxuram, qorxuram!..

«Բայց, այս անվախության հետ մեկտեղ, իրապես,

Ո՜վ, եղբա՛յր, երդվում եմ Աստծով, Բարձրյալով, Արարչով,

Որտեղ մահմեդական (կարդա՝ ադրբեջանցի) եմ տեսնում, վախենում եմ…

Անտեղի չէ վախս, պատճառ ունի այն. 

Ախր, ի՞նչ անեմ, այս կործանվածների մտքում 

Արյուն-արյուն եմ տեսնում, վախենում եմ,

Վախենում եմ, վախենում եմ, վախենում եմ…»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում հայտարարել էր.

«Անկախ Հայաստանի եւ անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»։

Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը

Դիտել Reel-ը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի նոր ղեկավար Գրիֆ Ռոզելին։

Դեսպանության հրապարակած տեսանյութում Ռոզելը պատմում է իր մասնագիտական գործունեության մասին և ներկայացնում, թե ինչ ակնկալիքներով է ստանձնել նոր պաշտոնը Հայաստանում։

Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջև դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր:

Ստորագրումից հետո կայացած զրույցում Հայաստանի և Ռուանդայի նախարարները քննարկել են բամակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց և խաղի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ ռուսական «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը։ Խաղից հետո նա կիսվել է իր տպավորություններով:

Նորամուտի գոլի և ընտանիքի աջակցության մասին

«Շատ էի ցանկանում գոլ խփել, և դա ինձ հաջողվեց։ Հասկանալի է, երբ ասում եմ՝ ինձ համար ամենակարևոր գոլը հաջորդն է, միշտ չէ, որ դա կստացվի։ Գոլս նվիրեցի կնոջս։ Խաղին ներկա էին նաև հայրս ու տատիկս՝ մի քանի ընկերներիս հետ. գոլից հետո արված ժեստը հենց նրանց էր ուղղված»,- նշել է հարձակվողը։

Խաղի ընթացքի և թիմային աշխատանքի մասին

Անդրադառնալով հանդիպման լարվածությանն ու պաշտպանների կատարած աշխատանքին՝ Ղարիբյանը հավելել է.

«1-0-ն բարդ հաշիվ է, քանի որ ամեն պահի կարող ես գոլ բաց թողնել։ Սակայն, երբ խաղի վերջնամասում առավելությունը երկու գնդակի է հասնում, դա որոշ չափով հեշտացնում է գործը։ Մրցակիցն իսկապես շատ վտանգավոր խաղացողներ ունի երկրորդ հարկում, բայց բրավո մեր պաշտպաններին և ամբողջ թիմին՝ լավ խաղի ու հաղթանակի համար»։

Հատկանշական է, որ այս դիպուկ հարվածի շնորհիվ Արթուր Ղարիբյանն Ազգերի լիգայում դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը մեր ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ հյուրընկալելով Չեռնոգորիայի ընտրանուն։

Armsport

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգն արդեն սկսել է բերել կոնկրետ տնտեսական արդյունքներ: Այս կապակցությամբ նա մատնանշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի հեռացումը և առանձին ոլորտներում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի մեկնարկը:

Բայրամովն ընդգծել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար մնացած խոչընդոտների վերացման կարևորությունը:

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է «Պռեգոմեշ»-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

«Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով։ Լինի համերգ, թե խանութ։

Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ, հանդիսատես»,- նշել է Սիրուշոն։

Հիշեցնենք՝ իրավապահները խուզարկություններ էին կատարել Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ»-ում։ Նա նշել էր, որ պահեստներում փակի տակ են 10 000 զարդ և «Պռեգոմեշ»-ի այլ ապրանքատեսակներ։

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս օրերին բավական թեժ քննարկվում է TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի հաջորդ փուլը։ Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակները սրտատրոփ սպասում են գործընթացի առաջ շարժվելուն, որպեսզի համաձայնագիրը հնարավորինս արագ հասնի Ազգային ժողով։

Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին է։ Կառավարությունն այն վավերացնելու մասին օրենքի նախագիծն արդեն հաստատել է, իսկ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին համաձայնագրով ստանձնվող պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Այսպիսով, հաջորդ առանցքային հանգրվանը Ազգային ժողովն է։

Իսկ ի՞նչ է պետք քննարկել խորհրդարանում։

ԱԺ-ին ներկայացվելու է ոչ թե պարզապես ճանապարհաշինական հերթական նախագիծ, այլ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծ։ Դրա ընդունմամբ պետք է ավարտվեն այն ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։

TRIPP-ի շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարածքով միջազգային տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներից մինչև էլեկտրական, օպտիկամանրաթելային և այլ ենթակառուցվածքներ։ Նախագիծը նախատեսում է նաև TRIPP Development Company-ի ստեղծում, որի բաժնեմասերի 74 տոկոսը նախատեսվում է ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ TRIPP-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, և որ նախագիծը չի ենթադրում օտարերկրյա ռազմական կամ զինված ներկայություն։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը ներկայում գտնվում է վավերացման փուլում։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այժմ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչ ժամկետներում կարելի է համաձայնագիրը խորհրդարանում անցկացնել և դրանից հետո անցնել գործնական փուլին։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների նպատակն է հնարավորինս արագ ավարտել վավերացման գործընթացը և մինչև տարեվերջ մտնել TRIPP-ի գործնական իրականացման փուլ։

Այսինքն՝ առաջիկայում Ազգային ժողովում քննարկվելու է մի փաստաթուղթ, որի ընդունումը կարող է մեկնարկային իրավական հանգրվանը դառնալ Հայաստանի տարածքով նախատեսվող բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային և տարածաշրջանային կապերի նախագծի համար։

Հիմա հիմնական հարցը մնում է՝ որքան արագ իշխանությունը TRIPP-ը կանցկացնի խորհրդարանի միջով և ինչ պայմաններով կանցնի դրա գործնական իրագործմանը»։

Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի համայնքապետարանում երեկ իրականացված խուզարկություններից հետո Քննչականը հաղորդեց, որ ձերբակալվածներ կան: Մեր տեղեկություններով, ձերբակալված անձանց թվում է համայնքապետարանի Հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ Արամ Վիրաբյանը, ում կասկածում են կաշառք վերցնելու մեջ:

Ասում են ՝ նրան այդ պաշտոնում նշանակել միջնորդել է ԵԿՄ նախագահ, ՔՊ- ական պատգամավոր Սասուն Միքայելյանը, Վիրաբյանը հրազդանցի է, Միքայելյանի մտերիմը: Ձերբակալությունից հետո էլ փորձել է ինչ որ կերպ աջակցել ընկերոջը, ինչի մասին անմիջապես տեղ են հասցրել Փաշինյանին:

Ընկերոջը չի օգնել, բայց իր համար պրոբլեմներ է ստեղծել: Հիշեցնենք, որ թիրախը ոչ թե համայնքապետարանի ինչ որ աշխատակիցներ են, այլ համայնքապետ Էդուարդ Բաբայանը, ում ուզում են շարքից հանել, որ դեկտեմբերին նախատեսված Աբովյանի ընտրություններին չմասնակցի: