Ջրաշեն բնակավայրում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ու քաղաքացիները կարողացել են նախ մարել կրակը, իսկ ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ։

Մասամբ այրվել են «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին և ցուցիչների վահանակը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց խորհրդաժողովի աշխատանքները՝ անդրադառնալով Հայ դատի կառույցների գործունեության առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ կարևորելով միջազգային հարթակներում հայկական շահերի պաշտպանության և համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ Այս առնչությամբ ընդգծվեց ազգային կառույցների ներուժի մեկտեղման հրամայականը՝ ի խնդիր համազգային խնդիրների լուծման և հայրենիքի զորացման։

Անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դատապարտելի արշավին ու հարուցվող խոչընդոտներին։ Ընդգծվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելության կարևորությունը ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, ազգային ինքնության պահպանման և հայոց պետականության ամրապնդման գործում։

Մեսսին կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան 2026 թվականի վերջին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մոտ ապագայում հեռանալ ֆուտբոլից։ Այս մասին գրել է Footyheadlines-ը։

Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա արգենտինացին մտածում է 2026 թվականի վերջին ֆուտբոլից հեռանալու մասին։ Սա այն տարբերակներից մեկն է, որը «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը դիտարկում է։

euro-football.ru-ի հաղորդմամբ, Մեսսին ամերիկյան թիմում խաղում է 2023 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2028 թվականի դեկտեմբերի վերջին։

Մեսսին նախկինում խաղացել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի կազմում։

Հայաստանը պետք է լինի համագործակցության հարթակ, ոչ թե հակադրությունների գոտի. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը պետք է լինի համագործակցության հարթակ, ոչ թե հակադրությունների գոտի. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բայրամովի՝ ՄԱԿ-ի ելույթում երկակի մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ կան․ ադրբեջանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթում երկակի մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ կան։ Այս մասին Armat Media-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջան պետությունը և իր արտաքին քաղաքականությունն իրականացնող ԱԳՆ-ն տևական ժամանակ աշխատում են ՄԱԿ-ի հետ՝ փորձելով որոշակի «ամրագրումների» հասնել ադրբեջանցիների՝ Հայաստան գալու շուրջ։ Դեռևս 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը երկու նամակ է հղել ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին՝ փորձելով այս հարցն առաջ տանել»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ փաստ է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի հետ կապված իր զավթողական ծրագրերը միջազգային կառույցներին ներկայացնել իրավունքի անվան ներքո։ «Այդուհանդերձ, կուզեմ Բայրամովի այդ ելույթը դուրս դնել այդ ամենից, քանի որ երկակի մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ կան»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լոռիում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում 4 անձ, գողություններ կատարելու շուրջ գալով նախնական համաձայնության, դերերի բաշխմամբ, Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում կայանված ավտոմեքենաների ապակիները վնասելու կամ դռների փականները բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել դրանց սրահներ, ինչպես նաև ծաղկի խանութ-սրահ, որտեղից կատարել են զգալի և խոշոր չափերի հասնող գումարների, բանկային քարտերի, էլեկտրոնային սարքավորումների և տարբեր գույքերի հափշտակություններ:

Նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու, ինչպես նաև գողությանն օժանդակելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հստակ արձանագրվել է ժողովրդավարության հետընթացը. Գոհար Մելոյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հստակ արձանագրվել է ժողովրդավարության հետընթացը. Գոհար Մելոյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում 59-ամյա կինը կանգառում մոռացել է խոշոր չափի գումարով պայուսակը. քաղաքացին այն վերադարձրել է

Սեպտեմբերի 15-ին մարդկային բարձր հատկանիշներով աչքի ընկնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20 հասցեում գտնվող տրանսպորտի համար նախատեսված կանգառում՝ նստարանին, մոռացել է իր պայուսակը, ապա վերադառնալով այնտեղ՝ այն չի հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կանգառ են ժամանել Շենգավիթի համայնքային ոստիկանները, որտեղ կինը հայտնել է, որ պայուսակում եղել են մոտ 2 միլիոն 300 հազար դրամ, մի քանի կտոր ոսկյա զարդեր և իր համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր։

Մինչ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ դեպքը բացահայտելու համար, ժամեր անց տուժած Լորետա Բ.-ն ահազանգում է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնում, որ մի կին, ով հավանաբար պայուսակի մեջ եղած անձնագրից է իմացել հասցեն, եկել էին իրենց տուն և հայտնել, որ պայուսակը գտել է և այն վերադարձրել է իրեն, որտեղ էլ պարզվել է, որ պայուսակից ոչինչ չի պակասել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրության մասին

ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրության մասին