ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար նախատեսված «Արագ» վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

 2026թ․-ի առաջին կիսամյակի արդյունքներով տվյալ պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալն աճել է 27%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վարկային միջոցները կարող են ուղղվել հիմնական և շրջանառու միջոցների համալրմանը, ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, ինչպես նաև գործող ագրովարկերի մարմանը՝ վերաֆինանսավորվող վարկի գումարի մինչև 30%-ի չափով լրացուցիչ սահմանաչափի տրամադրմամբ։

Վարկի հայտի դիտարկումն իրականացվում է վարկառուի վարկային պատմության հիման վրա՝ առանց ֆինանսական վերլուծության, ինչը հնարավորություն է տալիս էապես պարզեցնել և արագացնել ֆինանսավորման գործընթացը։ Վարկի վերաբերյալ որոշումն ընդունվում է փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացումից հետո 2 ժամվա ընթացքում, իսկ վարկային միջոցների տրամադրումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

«Մենք արձանագրում ենք պահանջարկի կայուն աճ «Արագ» վարկի նկատմամբ ագրարային ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Գյուղատնտեսների համար հատկապես կարևոր են որոշումների ընդունման արագությունն ու ֆինանսավորման հասանելիությունը ակտիվ սեզոնային աշխատանքների ժամանակահատվածում։ Այդ պատճառով մենք առավելագույնս պարզեցրել ենք հայտերի դիտարկման ընթացակարգը և կրճատել վարկերի տրամադրման ժամկետները։ Վարկավորման ծավալների աճը վկայում է պրոդուկտի պահանջվածության և Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության մասին։ Հետագայում մենք ևս շարունակելու ենք զարգացնել գյուղատնտեսության աջակցմանն ու ոլորտի ձեռնարկությունների համար ֆինանսական հասանելիության բարձրացմանն ուղղված լուծումները»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։  

Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորվում են անասնապահության, բուսաբուծության, ջերմոցային տնտեսության, չրերի արտադրության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ինչպես նաև գյուղատնտեսական ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնող ձեռնարկությունները։

«Արագ» վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 14․2% (փաստացի տոկոսադրույքը՝ 20․2%-ից մինչև 22․78%)։ Վարկի գումարը 300 հազարից մինչև 20 մլն ՀՀ դրամ է, իսկ վարկավորման ժամկետը՝ 2-ից մինչև 5 տարի։

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․  Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Համագործակցության շրջանակում մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կտրամադրի ԱԶԲ-ը, իսկ մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը՝ Կանադայի կլիմայի ու բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար հիմնադրամը (CANPA)։

Ծրագիրը կաջակցի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով ներդրումները վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և այլ կայուն լուծումների ոլորտներում։ Ֆինանսավորման առնվազն 20%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպաստելով կանանց տնտեսական մասնակցության ընդլայնմանը և ձեռնարկատիրական հնարավորությունների զարգացմանը։

Պայմանագիրը Երևանում ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը և ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը։

Конверс
Конверс

ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը նշել է.

«Մենք ուրախ ենք համագործակցել Կոնվերս Բանկի և Կանադայի կառավարության հետ՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճին, կընդլայնի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունները և կխթանի կայուն ֆինանսավորման զարգացումը։

ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից են, սակայն հաճախ բախվում են ֆինանսավորման սահմանափակումների։ Ծրագիրը կօգնի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը և բարձրացնել տնտեսության դիմակայունությունը»։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է.

«Մենք բարձր ենք գնահատում ԱԶԲ-ի հետ այս համագործակցությունը, որը ուղղված է Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը։ Այս ծրագիրը կարևոր քայլ է մեր ռազմավարության շրջանակում՝ ուղղված իրական տնտեսության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսների աջակցությանը և կանաչ ֆինանսավորման զարգացմանը։

Միաժամանակ կարևորում ենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության շարունակական զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում։

Վստահ ենք, որ այս ծրագիրը կունենա շոշափելի ազդեցություն մասնավոր հատվածի աճի և ֆինանսական ներառականության վրա»։

Ստորագրության արարողակարգին ներկա էր նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, որը նշել է.

«Այս 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ Կլիմայի և բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված հիմնադրամի միջոցով, և ԱԶԲ-ի ու Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ, լայն հնարավորություններ է ստեղծում Կանադա–Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Սա Հայաստանում մեր երկրորդ նմանատիպ ծրագիրն է, և հույս ունենք, որ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ»։

Ասիական զարգացման բանկի մասին

ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որն աջակցում է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, ներառական և դիմակայուն աճին։ Իր անդամների և գործընկերների հետ համատեղ աշխատելով բարդ մարտահրավերների լուծման ուղղությամբ՝ ԱԶԲ-ն օգտագործում է նորարարական ֆինանսական գործիքներ և ռազմավարական գործընկերություններ՝ մարդկանց կյանքը բարելավելու, որակյալ ենթակառուցվածքներ ստեղծելու և մեր մոլորակը պաշտպանելու համար։ 1966 թվականին հիմնադրված ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ը տարածաշրջանից են։

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը ունիվերսալ բանկ է, որը Հայաստանում մատուցում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

ԱԶԲ-ի հետ Բանկի համագործակցությունը մեկնարկել է 2025 թ.-ին, երբ Կոնվերս Բանկը միացել է ԱԶԲ-ի «Կայուն զարգացման համար կանաչ ֆինանսավորման խթանում» տեխնիկական աջակցության ծրագրին՝ ուղղված կայուն ֆինանսավորման սկզբունքների և լավագույն փորձի ներդրմանը:

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 85 կազմակերպություն՝ գիտակրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում դրական ու տեսանելի փոփոխություններ իրականացնելու նպատակով։

Մրցույթի ամփոփման արդյունքում աջակցություն կտրամադրվի հինգ կազմակերպության.

  • «Զենիթ» ակադեմիա կրթական հիմնադրամ
  • «ՀԱԻՖՆ 4 ԼԱԲ» Հետազոտական և կրթական ՀԿ
  • «Ճախրուկ» հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցող ՀԿ
  • «Հայ-Հայ» կրթական ՀԿ
  • Կայուն զարգացման հայկական հիմնադրամ

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

Միջազգային ներդրողներին է պատկանում Հայաստանի պետական պարտքի 7–8%-ը․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Գլոբալ ինստիտուցիոնալ ներդրողներին է պատկանում դրամով արտահայտված Հայաստանի պետական պարտքի մոտ 7–8%-ը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մի կողմից՝ դա նշանակում է, որ մենք հասել ենք միջազգային հանրության կողմից ուշադրության որոշակի մակարդակի, բայց մյուս կողմից՝ դա մեզ համար թելադրում է խաղի որոշակի կանոններ», — նշել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում:

Գալստյանի խոսքով՝ մակրոտնտեսական կայունությունը մնում է Հայաստանի առանցքային առավելություններից մեկը, միևնույն ժամանակ միջազգային ներդրողների ներկայությունը երկրից պահանջում է պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության պահպանում։

Անդրադառնալով պետական պարտքի բարձր մակարդակի և դրա սպասարկման հնարավոր դժվարությունների վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ ԿԲ ղեկավարը նշել է, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 50%-ից պակաս։

Գալստյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը և կառավարությունը քայլեր են ձեռնարկում բյուջեի պակասուրդի կրճատման և պարտքային բեռի նվազեցման ուղղությամբ։

«Սա լրացուցիչ ազդակ կդառնա ներդրողների համար այն մասին, որ ֆիսկալ տեսանկյունից մենք շատ կայուն և կանխատեսելի երկիր ենք։ Կարծում եմ, որ դա ճիշտ քաղաքականություն է», — ամփոփել է նա։

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 14,77 միլիարդ դոլար՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 13,91 միլիարդ դոլարի դիմաց։ Պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքը կազմել է 14,68 միլիարդ դոլար, համայնքների պարտքը՝ 8,18 միլիոն դոլար։ Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2026 թվականի մարտի վերջին կազմել է 482,4 միլիոն դոլար։

Ինչպես հունիսի 16-ին հայտարարել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առաջիկա տարիներին երկիրը նախատեսում է պետական պարտքը նվազեցնել ՀՆԱ-ի 45%-ից ցածր մակարդակի։

Հայաստանում ՀՆԱ–ի աճը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է մոտ 5,4–5,6%․ Ֆիննախ

ԱԼՄԱԹԻ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում է կայուն տնտեսական աճ՝ տարեկան 5,4–5,6% մակարդակում, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Միջնաժամկետ հատվածի համար մենք կանխատեսում ենք կայուն աճ՝ տարեկան 5,4–5,6% մակարդակում, ինչը լիովին համապատասխանում է մեր տնտեսության ներկայիս ներուժին», — ասել է Հովհաննիսյանը Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված բիզնես-ֆորումի ժամանակ:

Նախարարի խոսքով՝ վերջին հինգ տարում Հայաստանի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 7,9%-ով, իսկ 2025 թվականին իրական ՀՆԱ-ն ավելացել է 7,1%-ով։

Հովհաննիսյանը նշել է, է որ աճն ապահովվել է ծառայությունների ոլորտի և շինարարության հատվածի բարձր դինամիկայով։ «Իսկական բում է նկատվել շինարարության հատվածում, որն աճել է ռեկորդային՝ 20,9%-ով», — հայտարարել է Հովհաննիսյանը:

Նախարարը նաև ընդգծել է, որ կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ մակրոտնտեսական կայունության և պարտքի կայունության քաղաքականությանը։

«2025 թվականին պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3,7%-ը, իսկ վերջին հինգ տարում գտնվել է միջինը 3,2% մակարդակում՝ չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը և տարածաշրջանային աշխարհաքաղաքական անկայունությանը», — ասել է նա։

«ԱՌԿԱ» գործակալությունը բիզնես-ֆորումի մեդիագործընկերն է:

ԿԲ նախագահը հնարավոր է համարել վարկերի տոկոսադրույքի նվազումը, սակայն մեկ վերապահումով

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները կարող են նվազել գնաճային և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների պահպանման դեպքում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է վարկերի արժեքը մնում բարձր՝ չնայած տնտեսության համար ռիսկերի նվազմանը, ԿԲ ղեկավարը նշել է, որ նման գործընթացները տեղի են ունենում աստիճանաբար:

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումից հետո (Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ — խմբ.) Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը սկսել է նվազել, ինչն արդեն արտացոլվում է ֆինանսական շուկաներում:

«Այսօր մեր պետական պարտատոմսերի և ԱՄՆ պետական պարտատոմսերի միջև տարբերությունը զգալիորեն ավելի ցածր է, քան մեկ կամ երկու տարի առաջ: Այսինքն՝ ռիսկի գործոնը միջազգային ներդրողների տեսանկյունից էապես նվազել է, հետևաբար էապես նվազել է նաև Հայաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը», — ասել է Գալստյանը:

Նա նշել է, որ ներդրողներն այսօր ձեռք են բերում ոչ միայն հայկական եվրոպարտատոմսերը, այլև դրամային պետական պարտատոմսերը:

Միևնույն ժամանակ, ԿԲ ղեկավարը պարզաբանել է, որ վարկերի արժեքի վրա ազդում է ոչ միայն ռիսկերի մակարդակը, այլև այն ռեսուրսների արժեքը, որոնք բանկերը ներգրավում են ավանդատուներից:

Գալստյանի խոսքով՝ այժմ բանկերը դրամային ավանդների դիմաց միջինում վճարում են մոտ 10%, այնինչ սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է շուրջ 17%, իսկ հիփոթեքային վարկերինը՝ մոտ 13%:

«Մենք պետք է նայենք ոչ միայն վարկերի տոկոսներին, այլև ավանդների տոկոսներին: Բանկերը փողերը ներգրավում են բավականին բարձր տոկոսով, և դա արտացոլվում է վարկերի արժեքի վրա», — նշել է Գալստյանը:

Նա պարզաբանել է, որ վարկերի տոկոսադրույքների նվազումը հնարավոր է ավանդների էժանացմանը զուգընթաց, սակայն այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ակնթարթորեն:

«Այն պահին, երբ բանկերը կարողանան պայմանավորվել բնակչության և բիզնեսի հետ, որ Հայաստանում բանկային հատվածը դարձել է պակաս ռիսկային, ավանդները կտեղաբաշխվեն ավելի ցածր տոկոսով, և, պահպանելով շահույթի նույն մարժան, բանկերը կկարողանան վարկեր տրամադրել ավելի ցածր տոկոսադրույքով», — ասել է կարգավորող մարմնի ղեկավարը:

Խոսելով տոկոսադրույքների հնարավոր նվազման ժամկետների մասին՝ Գալստյանը նշել է, որ նման սցենարը հավանական է, սակայն շատ բան կախված կլինի արտաքին գործոններից։

«Կա մի մեծ հարցական՝ դա գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումն է: Եթե գնաճային ֆոնը և համաշխարհային տնտեսական գործընթացները չպահանջեն բարձր տոկոսադրույքների պահպանում գնաճը զսպելու համար, ապա շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա», – ասել է նա։

 Ավելի վաղ՝ 2026 թվականի մայիսին, Գալստյանը հայտարարել էր, որ հայկական եվրոպարտատոմսերի գծով ռիսկի հավելավճարը զգալիորեն նվազել է՝ 400-ից հասնելով 190 բ.կ.-ի (բազիսային կետի): Նրա խոսքով՝ նվազել է նաև դրամով արտահայտված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը. տասնամյա դրամային պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցում է 8%-ը:

Հայաստանում ոչ առևտրային փոխանցումների աճն ապրիլին աճել է՝ մինչև 16%․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ապրիլին աճել են 16%-ով (տ/տ)՝ 2025 թվականի ցածր բազայի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – June 2026» ամփոփագրում։

«Միջոցների մաքուր ներհոսքը շարունակել է ստացվել Ռուսաստանից (աճը՝ 31,8%) և այլ երկրներից (աճը՝ 46,1%), մինչդեռ ԱՄՆ-ից միջոցների զուտ ներհոսքը կրճատվել է 11,2%-ով», — ասվում է հետազոտության մեջ։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 70,9 միլիոն դոլար՝ 2025 թվականի ապրիլի 61,2 միլիոն դոլարի դիմաց։

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այս նախագիծը մշակվել և իրականացվել է միջազգային ինժեներական չափանիշներին ու անվտանգության նորմերին համապատասխան՝ ապահովելով կայանների հուսալիությունը, բարձր արտադրողականությունն ու երկարաժամկետ անխափան աշխատանքը: Կայանը գործում է արդեն մեկ տարի,  արտադրված հոսանքը դուրս է գալիս ազատականացված շուկա, որտեղ էլ վաճառվում է օրվա սակագնով:

«Լանջ Էներգոյի» գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ իրականացվել է նախագիծը։

«Կայանը հիմնելուց մտածում էինք, որ այն շահութաբեր լինելուց զատ նաև օգտակար լինի մեր երկրի համար։ Մեր կայանների կառուցման գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը։ Շատ կարճ ժամանակահատվածում հաստատեցինք բոլոր նախագծերը ու սկսեցինք արդեն շինարարական աշխատանքները։ Կառուցման ընթացքում շատ խոչընդոտներ են եղել, որոնք արագ լուծվել են Ակբա Լիզինգի շնորհիվ»,- նշել է «Լանջ Էներգո» ընկերության տնօրեն Արտեմ Կարապետյանը:

«Լանջ Էներգոյի» նպատակն է երկրի համար ձևավորել ավելի կանաչ, արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած էներգետիկ ապագա։

Լանջառ գյուղում այժմ բնակվում է քսանհինգ ընտանիք, որոնց ամեն տարի ընկերությունն իր շահույթից կուղղի միջոցներ՝ բարեկարգման աշխատանքների համար։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։