Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այս նախագիծը մշակվել և իրականացվել է միջազգային ինժեներական չափանիշներին ու անվտանգության նորմերին համապատասխան՝ ապահովելով կայանների հուսալիությունը, բարձր արտադրողականությունն ու երկարաժամկետ անխափան աշխատանքը: Կայանը գործում է արդեն մեկ տարի,  արտադրված հոսանքը դուրս է գալիս ազատականացված շուկա, որտեղ էլ վաճառվում է օրվա սակագնով:

«Լանջ Էներգոյի» գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ իրականացվել է նախագիծը։

«Կայանը հիմնելուց մտածում էինք, որ այն շահութաբեր լինելուց զատ նաև օգտակար լինի մեր երկրի համար։ Մեր կայանների կառուցման գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը։ Շատ կարճ ժամանակահատվածում հաստատեցինք բոլոր նախագծերը ու սկսեցինք արդեն շինարարական աշխատանքները։ Կառուցման ընթացքում շատ խոչընդոտներ են եղել, որոնք արագ լուծվել են Ակբա Լիզինգի շնորհիվ»,- նշել է «Լանջ Էներգո» ընկերության տնօրեն Արտեմ Կարապետյանը:

«Լանջ Էներգոյի» նպատակն է երկրի համար ձևավորել ավելի կանաչ, արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած էներգետիկ ապագա։

Լանջառ գյուղում այժմ բնակվում է քսանհինգ ընտանիք, որոնց ամեն տարի ընկերությունն իր շահույթից կուղղի միջոցներ՝ բարեկարգման աշխատանքների համար։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Դոլարը հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին ՝ ԴՊՀ–ի հետագա քայլերի սպասումների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ դոլարը չորեքշաբթի ամրապնդվել է մինչև վերջին 13 ամիսների առավելագույն մակարդակը համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հետագա խստացման սպասումների ֆոնին:

Ինչպես հայտնում է Reuters-ը, ամերիկյան արժույթին լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել պաշտպանական ակտիվների նկատմամբ պահանջարկի աճը՝ համաշխարհային շուկաներում տեխնոլոգիական և կիսահաղորդչային ընկերությունների բաժնետոմսերի զանգվածային վաճառքից հետո:

Դոլարի ինդեքսը (DXY), որն արտացոլում է ամերիկյան արժույթի դինամիկան առանցքային արժույթների զամբյուղի նկատմամբ, բարձրացել է մինչև 2025 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակը։ Միաժամանակ ուժեղացել է ճնշումը ճապոնական իենի և մի շարք այլ արժույթների վրա:

Ներդրողները շարունակում են գնահատել Դաշնային պահուստային համակարգի հետագա որոշումների հեռանկարները հունիսյան նիստից հետո, որի ժամանակ կարգավորողը բազային տոկոսադրույքը պահպանել է 3,50–3,75% միջակայքում։ Ընդ որում, ամերիկյան կենտրոնական բանկի թարմացված կանխատեսումներն ու ազդակներն ուժեղացրել են շուկայի սպասումներն ընթացիկ տարում ավելի ուշ տոկոսադրույքի հնարավոր բարձրացման վերաբերյալ, նշում է Reuters-ը:

Reuters-ի տվյալներով՝ դոլարի ամրապնդումն ավանդաբար ազդեցություն է ունենում հումքային շուկաների, զարգացող երկրների արժույթների և արտաքին ֆինանսավորման պայմանների վրա, քանի որ ավելի ուժեղ ամերիկյան արժույթը բարձրացնում է դոլարով արտահայտված փոխառությունների և պարտքի սպասարկման արժեքը։

Եվրոյի փոխարժեքը նվազել է, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի/ԱՌԿԱ/ 2026թ․–ի հունիսի 23–ին Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 22–ի համեմատ, բարձրացրել է 0․0․1 կետով և կազմել 368․08 դրամ։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․94  կետով և կազմել 419․65 դրամ, ռուբլին նվազել է 0․0499 կետով և կազմել 4․9314 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

  23.06.2026 22.06.2026
ԱՄՆ դոլարը AMD–ի նկատմամբ 368.08 368.07
Եվրոն AMD–ի նկատմամբ 419.65 421.59
Ռուբլին AMD–ի նկատմամբ 4.9314 4.9813

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Բիզնեսի գրանցումը սեփական գործ սկսելու առաջին քայլն է։ Սակայն սկսնակ ձեռնարկատերերը հաճախ բախվում են մի շարք հարցերի՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որքան ժամանակ կպահանջվի գրանցման համար և ինչպես կազմակերպել բանկային սպասարկումը։

 Յունիբանկի հետ բիզնես սկսելը դարձել է արագ և հեշտ: Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Նոր ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սեփական գործ սկսել՝ առանց ժամանակի կորստի։

Ծառայության շրջանակում հնարավոր է գրանցել իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր՝ տիպային և ոչ տիպային կանոնադրություններով, ինչպես նաև կատարել փոփոխություններ գրանցման տվյալներում՝ թարմացնել անձնագրային տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և այլ տեղեկությունները։

Ձեռնարկատերերին տրամադրվում է համալիր աջակցություն՝ փաստաթղթերի ներկայացումից և ընկերության գրանցումից մինչև բանկային հաշվի բացում և անհրաժեշտ ծառայությունների մատուցում:

Հաճախորդներին առաջարկվում է բիզնես քարտ, իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելված և «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգ, էքվայրինգի ծառայություններ՝ շարժական և վիրտուալ POS տերմինալների անվճար տրամադրմամբ, ինչպես նաև շահավետ պայմաններ աշխատավարձային նախագծերի շրջանակում։

Գործընթացը կազմակերպված է այնպես, որ հաճախորդը նվազագույն ժամանակ ծախսի և կարողանա կենտրոնանալ իր բիզնեսի զարգացման վրա։

Բիզնեսի գրանցման ծառայության գործարկումը դարձավ Յունիբանկի ռազմավարության իրականացման հերթական քայլը՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ու հաճախորդների համար ժամանակակից ու հարմար լուծումների տրամադրմանը:

Այժմ ամբողջ գործընթացը՝ ընկերության գրանցումից մինչև բանկային ծառայությունների մատուցումը, կարելի է կազմակերպել մեկ վայրում՝ մասնագիտական ուղեկցությամբ։ Գրանցման ծառայությունը հասանելի է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար:

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի և Unisport ակումբի ներկայացուցիչները մասնակցեցին «Tricolor» Yerevan Beat Run վազքին։

Միջոցառումը համախմբել էր վազքի սիրահարներին՝ ստեղծելով սպորտի, երաժշտության և դրական էներգիայով  ի յուրահատուկ մթնոլորտ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մասնակիցները կարող էին ընտրել հարմարավետ տեմպ և հաղթահարել 5 կիլոմետր:

Յունիբանկի աշխատակիցների մասնակցությունը վազքին արտացոլում է բանկի հավատարմությունը առողջ ապրելակերպի սկզբունքներին և սպորտի խթանմանը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների և աջակցության ծրագրերի միջոցով, այլև անձնական օրինակով:

Սպորտը միշտ եղել է Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Բանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը և նպաստում մարզիկների պրոֆեսիոնալ աճին։

Բանկի հաջողված մարզական նախագծերից մեկը Unisport ակումբն է, որի գլխավոր հովանավորը  Յունիբանկն է։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը գրանցել է բարձր արդյունքներ՝ դառնալով ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր:

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխաարժեքը նվազել է․ ԿԲ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026թ․–ի հունիսի 22–ին Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 19–ի համեմատ, նվազել է 0․08 կետով և կազմել 368․07 դրամ։

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0․38 կետով և կազմել 421․59 դրամ, ռուբլին նվազել է 0․0282 կետով և կազմել 4․9813 դրամ, հաղորդում է ԿԲ–ն։

  22.06.2026 19.06.2026
ԱՄՆ դոլարը AMD–ի նկատմամբ 368.07 368.15
Եվրոն AMD–ի նկատմամբ 421.59 421.97
Ռուբլին AMD–ի նկատմամբ 4.9813 5.0095