ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

«Պատճառ համար մեկը, ըստ էության, նավթի գների աճն է, իսկ մենք նավթ ներկրող երկիր ենք: Պատճառ համար երկուսը ներկրման այլընտրանքային երթուղիների օգտագործման անհրաժեշտությունն է, ինչը կավելացնի ծախսերը: Եվ պատճառ համար երեքը փոխարինումն է», – ասաց նա «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո անցկացվող Doing Digital 2026 ֆորումի ժամանակ:

Նուրբեկյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում էր բարենպաստ դիրքում՝ գնաճի մեկնարկային մակարդակի տեսանկյունից:

«Ուստի մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կհաջողվի կառավարել: Հաշվի առնելով, որ ԿԲ-ն հետևելու է իրադարձությունների զարգացմանը, դրամավարկային քաղաքականության հետագա քայլերը կախված կլինեն դրանից», – եզրափակեց նա։

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում: Ընթացիկ տարվա մարտին գնաճը կազմել է 4,5%:

ԿԲ դրամավարկային քաղաքականության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը սպասվում է 4,4–3,3% մակարդակում՝ կախված սցենարից (A–B), 2027 թվականին՝ 3,5–3,1%, իսկ 2028 թվականին՝ 3,2–3,1%:

«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է:

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ռիսկի հավելավճարը գտնվում է պատմական նվազագույն մակարդակի վրա, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

«2022 թվականից ի վեր՝ շոկից հետո, Հայաստանի ռիսկի հավելավճարը հետևողականորեն նվազել է՝ 6,5 տոկոսային կետից հասնելով մոտ 2,5 տոկոսային կետի: 2022 թվականին նկատվել էր կտրուկ թռիչք, ուստի տեղի էր ունենում յուրօրինակ նորմալացում: Սակայն նույնիսկ մինչ այդ նորմալ մակարդակը մոտ 1 տոկոսային կետով ավելի բարձր էր՝ շուրջ 250 բազիսային կետով՝ ընթացիկ մակարդակի համեմատ», – ասաց նա «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո անցկացվող Doing Digital 2026 ֆորումի ժամանակ:

Այս կապակցությամբ Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն:

«Ինստիտուցիոնալ ներդրողները գալիս և ներդրումներ են անում դրամով անվանական արժեքով հայկական պետական պարտատոմսերի շուկայում: Սրանք ներդրողներ են, որոնք լուրջ ներդրումներ ունեն Հայաստանում», — ընդգծեց նա:

Միաժամանակ, ԿԲ նախագահի տեղակալը հավելեց, որ նրանց մասնաբաժինը զգալիորեն աճել է:

«Ըստ էության, 2021 թվականին այն զրոյական էր, իսկ հիմա կազմում է մոտ 10%», — ասաց նա։

Նուրբեկյանն ամփոփեց, որ այս պահին միջազգային ներդրումների տեսանկյունից Հայաստանն ընկալվում է որպես երկիր, որտեղ ներդրողները պատրաստ են միջոցներ ներդնել երկարաժամկետ հեռանկարում:

Մարտին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ Հայաստանում ռիսկի հավելավճարը վերջին մեկ տարվա ընթացքում էապես նվազել է՝ մոտ 100 բազիսային կետով, սակայն Մերձավոր Արևելքի իրադարձությունների պատճառով այնուհետև որոշակիորեն աճել է՝ 20 բազիսային կետով:

Այս տարվա հունվարին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել էր հայկական եվրոպարտատոմսերի գծով ռիսկի հավելավճարի նվազման մասին՝ այն անվանելով պատմականորեն ցածր: Նրա խոսքով՝ եթե 2025 թվականի մարտին եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել էին 7,1% տոկոսադրույքով, իսկ ռիսկի հավելավճարը կազմել էր 2,86% կամ 286 բազիսային կետ, ապա 2026 թվականի հունվարին այդ ցուցանիշը նվազել է մինչև 196 բազիսային կետ կամ 1,96%:

«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է:

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները (stablecoins) որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Անդրսահմանային ֆինանսական ծառայություններն այսօր զգալի չափով մնում են մասնատված և վերջնական հաճախորդներին չեն ապահովում արագ ու որակյալ սպասարկում: Սթեյբլքոիններն առաջարկում են այդ բացը լրացնելու համոզիչ միջոց և գտնվում են եզակի դիրքում, քանի որ ներկայացնում են այն բնական հատման կետը, որտեղ ավանդական ֆինանսական և կրիպտոաշխարհները կարող են միավորվել՝ հաճախորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար», — ասաց նա Doing Digital 2026 ֆորումի ժամանակ, որն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո:

Նրա խոսքով՝ կրիպտոկարգավորման մասին վերջերս ընդունված օրենքը ցույց է տալիս Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ հասնելու սպառողների պաշտպանության և նորարարությունների զարգացման միջև «ոսկե հավասարակշռության»:

«Կարգավորման կենտրոնում ոլորտի ֆինանսական, ոչ թե տեխնոլոգիական կողմն է, ինչն ապահովում է նոր տեխնոլոգիաների ինտեգրումն անվտանգ, արդյունավետ և թափանցիկ եղանակով», — ընդգծեց նա:

  «Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները: Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ:

«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է:

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս – ArmBanks.am

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հերթական ճամփորդությունը պլանավորելիս առաջինը սկսում ենք մեր ֆինանսներից՝ որքան գումար կարող ենք տրամադրել այս ճամփորդությանը, ինչպես գտնել շահավետ առաջարկներ և նոր երկրներ բացահայտելիս նաև խնայել։

Եվ ահա, երբ սկսում ենք մտածել գարնանային և ամառային հերթական ճամփորդությունների մասին, պլանավորում ենք՝ ուր գնալ և որտեղ հանգստանալ, IDBank-ը ներկայացնում է իր բացառիկ և idcoin-աշատ նոր առաջարկը։

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Արշավին կարող են մասնակցել ինչպես արդեն գործող, այնպես էլ արշավի ընթացքում պատվիրված համապատասխան քարտերի քարտապանները։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը մինչև 25 000 idcoin ամսական (հարկումից հետո)՝ անկախ իր քարտերի քանակից։

Կարևոր է նշել, որ տուրիստական ընկերությունից կամ տուրիստական ընկերության միջոցով գնված ավիատոմսերի դիմաց վճարումները չեն մասնակցում արշավին: Իսկ idcoin-ի փոխանցումն իրականացվելու է, եթե վաճառակետն ունի համապատասխան MCC, հակառակ դեպքում քարտապանը պետք է դիմի Բանկին՝ idcoin ստանալու համար։

Արշավը գործում է բոլոր ավիաընկերություններից ավիատոմսի գնման համար։

Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին։

«Տեղեկացնում ենք, որ 08/04/2026-ին՝ 05:03–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։ Արդյունքում, ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել», – նշվում է ընկերության Facebook–յան էջոմ։

Ընկերությունից հայտնում են, որ այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է:

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․  ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: «Կողմ» է քվեարկել 69 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 4։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ավելի վաղ հայտարարել էր, որ փոփոխություններով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից ծրագրում ներառել առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսու վարորդներին, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին։

Նրա խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են գործող օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված են շահառուների իրավունքների պատշաճ ապահովմանը և ապահովագրական վճարների վճարման, ծառայությունների մատուցման ու վարչական պատասխանատվության հետ կապված իրավական կարգավորումների հստակեցմանը։

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Եռամյա բարեփոխումների առաջին փուլում (2026–2028 թթ.) համակարգում կընդգրկվի Հայաստանի 1,7 մլն քաղաքացի։

2026 թվականից համակարգում ներառված են երկու խմբեր։ Առաջին խմբում ընդգրկվել են 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, երկրորդում՝ մինչև 18 տարեկան անչափահասները, հաշմանդամություն ունեցող (I, II և III խմբի) 18–65 տարեկան անձինք, 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 28 և ավելի բալ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները։ Երկրորդ խմբի համար ծախսերի 100%-ը հոգում է պետությունը։

Երկրորդ փուլում՝ սկսած 2027 թվականից, համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածներն ու նրանց ընտանիքի անդամները։

Բժշկական ապահովագրության փաթեթի հաշվարկային արժեքը կազմում է տարեկան 129,6 հազար դրամ՝ ամսական վճարման հնարավորությամբ։ Ապահովագրական փաթեթում ներառված են առավել պահանջված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր սպասարկումը, ընտանեկան բժշկի այցերը, նեղ մասնագետների խորհրդատվությունները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունները (տարեկան սահմանված ծավալով)։ Ծառայությունների ցանկը փուլ առ փուլ կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով առանձին վիրահատական միջամտություններ, մասնավորապես՝ ակնաբուժական (կատարակտ), սիրտ-անոթային և այլն։

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է 127 մլրդ դրամ։

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ 2026թ.-ի ապրիլի 10-12-ը Յունիբանկը կմասնակցի Հայաստանի լիզինգային և ֆինանսական լուծումների ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ այցելուներին առաջարկելով շահավետ պայմաններ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով։ Լիզինգի նախահաստատումն իրականացվելու է անմիջապես բանկի տաղավարում՝ ընդամենը 5 րոպեում։

Լիզինգը վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանում՝ բիզնեսի համար դառնալով զարգացման հաջորդ փուլն ապահովող ճկուն և ժամանակակից գործիք: Յունիբանկի լիզինգային պորտֆելը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է:

Լիզինգի միջոցով ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են առանց մեծ ներդրումների ձեռք բերել բժշկական սարքավորումներ, արտադրական և շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, արևային վահանակներ և այլն։

Leasing Expo 2026 ցուցահանդեսը կկայանա «Մերիդիան» կենտրոնում՝ համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին:

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Կարևորելով մարզերում բիզնեսների հետ սերտ համագործակցությունը՝ Բանկը մշտապես փորձում է հասանելի լինել Հայաստանի բոլոր մարզերի բիզնեսների համար թե՛ նոր առաջարկներով, թե՛ նորարար ֆինանսական գործիքներով։

«ՓՄՁ վարկավորումը և զարգացումը Բանկի ռազմավարության կարևորագույն մասերից է։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն ինչ մեծամասամբ կենտրոնացած է մայրաքաղաքում, մարզերում գտնվող բիզնեսներն ունեն ուշադրության կարիք, ինչի ուղղությամբ էլ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ ներկայացված լինելով գրեթե բոլոր մարզերում, համագործակցելով նորարար թվային գործիքներով և այլն», – ասաց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Դեռևս տարիներ առաջ IDBank-ը գործարկել է բիզնեսների համար բջջային հավելվածը՝ IDBusiness Mobile հավելվածը, որտեղ բիզնեսների համար հասանելի են գրեթե բոլոր ֆինանսական ծառայությունները։

Վերջերս էլ Բանկը ներկայացրեց իր բոլորովին նոր և բացառիկ ֆինանսական գործիքը՝ IDDistributor-ը։

«Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:           

Վճարումը կատարվում է ակնթարթորեն, և գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը և ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը», – նշեց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Բանկը մասնակցում էր նաև համաժողովի «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» խորագրով էքսպոյին, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց։ Այն հնարավորություն տվեց 60 երեխաների և պատանիների ստանալ խորքային գիտելիքներ ֆինանսական ոլորտի, խնայողությունների և ֆինանսական պատասխանատու վարքագծի վերաբերյալ։

 «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպությունը փետրվար ամսին ընտրվել էր որպես շահառու՝  «Մի դրամի ուժը»  նախաձեռնության շրջանակում։ Արդյունքում կազմակերպությանն էր փոխանցվել հավաքված 4․644․456 դրամը, որը հնարավորություն է տվել «Մաթեմիկ» ՀԿ-ին ընդլայնել իր ծրագրերը, մասնավորապես՝ շարունակել Կամավորի տան կառուցումը Վահագնի գյուղում, որտեղ հրավիրված տարբեր մասնագետներ կկարողանան սեմինարներ անցկացնել Վահագնիի և հարակից գյուղերի բնակիչների համար։

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ընկերությունները նպատակ ունեն բարձրացնել երեխաների ու պատանիների ֆինանսական և թվային գրագիտության ոլորտում իրազեկվածության մակարդակը․ «Հանդիպումն անցավ բավական արդյունավետ և ակտիվ միջավայրում։ Երեխաների շրջանում կա աճող հետաքրքրություն ֆինանսական ոլորտի նկատմամբ։ Սա մեզ համար մեծագույն շարժիչ ուժ է՝ շարունակելու նման նախաձեռնությունները», – ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

«Մաթեմիկ» ՀԿ-ի տնօրեն Տիգրան Առուշանյանը նշում է․ «Նման ծրագրերը կարևորագույն նշանակություն ունեն մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում IDBank-ի և Իդրամի հետ հաստատված այս համագործակցությունը։ Սա սոցիալական պատասխանատվության վառ օրինակ է, որը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն շարունակել Կամավորի տան կառուցման աշխատանքները, այլ որպես հավելյալ արժեք՝ երեխաներին տալ ֆինանսական գրագիտության մասին հիմնարար գիտելիքներ»։

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ