Ապրիլի 10-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները
Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանում ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերն ընդգրկող որոշման նածագիծ:
Նախարարի խոսքով` մինչև այժմ չի եղել մի ծրագիր, որը կընդգրկի այս ենթաոլորտի բոլոր ճյուղերը:
«Այժմ մշակվել է ծրագիր, որը վերաբերում է բոլոր գյուղացիական տնտեսություններին, այսինքն՝ այս ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր զբաղվում են ճագարաբուծությունից, թռչնաբուծությունից մինչև տոհմային անասնապահություն, ավանդական բուսաբուծությունից մինչև ինտենսիվ բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն»,- նշել է նախարարը:
Ըստ նախարարի՝ այս ծրագրի ամենակարևոր կետերից մեկն այն է, որ սա վերաբերում է հատկապես փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք օբյեկտիվորեն շատ մեծ ներդրումներ են իրականացրել տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ: Սա հնարավորություն է տալիս մատչելի ֆինանսական ռեսուրսներ ապահովել ագրոպարենային ոլորտում գործունեություն ծավալելու համար:
Ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար:
«Ծրագրով յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը 1-2 մլն դրամ է, այսինքն՝ նվազագույնը 1 մլն դրամ, առավելագույնը՝ 2 մլն դրամ: Ամբողջ տոկոսադրույքը Կառավարությունը սուբսիդավորում է, բայց ծրագրի պայմանն է, որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14 տոկոս: Այսինքն՝ Կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14 տոկոսային կետը:
Այդ ամբողջ տոկոսային կետն էլ Կառավարությունը կսուբսիդավորի, որի արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0 տոկոս վարկ կկարողանան ձեռք բերել: Վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է: Շատ կարևոր մի կետ էլ կա. վարկի մայր գումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված ժամկետ ունենք՝ 6 ամիս, այսինքն՝ մեր քաղաքացիները վերցրին 2 մլն դրամ, առաջին 6 ամիս ոչինչ չեն վճարում, տոկոսադրույքները կվճարի պետությունը, բայց իրենք սկսում են մայր գումարը վճարել 6-րդ ամսից:
Ո՞րն է ավելի կարևոր: Կարող են մի քանի անգամ օգտվել այս ծրագրից. առաջին անգամ կարող են օգտվել՝ վերցնելով 1 կամ 1,5 մլն դրամ, երկրորդ անգամ գնալ և լրացուցիչ մասը վերցնել»,- ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս ծրագիրը գյուղացիների շրջանում հայտնի է որպես անտոկոս վարկ, այս որոշմամբ անտոկոս վարկի հնարավորություն է ստեղծվում:
Վեց ամսվա տրամաբանությունը հետևյալն է. ենթադրենք՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին գյուղացին վարկը վերցրեց, մինչև հոկտեմբեր չի վճարում ոչ մի բան, բայց ենթադրվում է, որ 6 ամսվա ընթացքում պետք է բերք ունենա, եկամուտ ունենա, որից հետո սկսում է վարկը փակել մինչև 3 տարում:
«Սիրելի՛ գյուղացիներ, անտոկոս վարկերի ծրագիրն ենք հաստատում սույն որոշմամբ»,— ասաց նա:
Հայաստանում օգտատերերն արդեն վաղուց սովոր են պատվիրել ամենատարբեր ապրանքներ Wildberries-ում՝ հագուստից և աքսեսուարներից մինչև կենցաղային տեխնիկա, կոսմետիկա և տան համար ապրանքներ, իսկ այժմ հնարավոր է պատվիրել նաև պատրաստի սնունդ։ Հարթակին միացած և Երևանի ողջ տարածքում ուտեստների առաքում առաջարկած առաջին ռեստորանը դարձել է Arigato-ն։
Այսօր Wildberries-ը Հայաստանում ևս մեկ քայլ է անում գործընկերային էկոհամակարգի զարգացման ուղղությամբ․ հարթակում հայտնվել է պատրաստի սննդի ռեստորանի հետ առաջին համագործակցությունը՝ էքսպրես առաքման ձևաչափով։ Ծառայությունն արդեն հասանելի է օգտատերերին և բացում է նոր հնարավորություններ ինչպես գնորդների, այնպես էլ բիզնեսի համար։ Պատվերները առաքվում են անմիջապես պատրաստվելուց հետո՝ մինչև դուռ։
Arigato-ն հայտնի է իր բազմազան և որակյալ մենյուով։ Տեսականին ներառում է թարմ սուշի և ռոլլեր, տաք ուտեստներ, ապուրներ և այլ տեսականի, որոնք արտացոլում են ասիական խոհանոցի բազմազանությունն ու յուրահատկությունը։ Հատուկ հարթակի համար պատրաստվում է յուրահատուկ սեթ՝ բացառապես Wildberries-ի համար, իսկ ասիական խոհանոցի սիրահարներին սպասվում է հատուկ գաստրոնոմիկ անակնկալ։
Ռեստորանի սեփականատեր Մարատ Գևորգյանը նշել է, որ թիմը մեծ հետաքրքրությամբ է մոտենում Wildberries-ի հետ համագործակցությանը։
«Մենք ձգտում ենք ապահովել հարթակի օգտատերերի լավագույն փորձը՝ փոխանցելով ասիական խոհանոցի յուրահատուկ համերը, համադրելով արագ առաքման և բարձր սպասարկման հետ։ Մոտ ժամանակում կներկայացնենք հատուկ սեթ, որը հասանելի կլինի բացառապես Wildberries հարթակում և կներառի մեր մենյուի լավագույն առաջարկները», — ընդգծել է նա։
Wildberries-ում էքսպրես առաքումը նաև վաճառողներին առաջարկում է ճկուն համագործակցության պայմաններ։ Հարթակը տրամադրում է բազմաֆունկցիոնալ քարտեզ, որի միջոցով գործընկերները կարող են նախապես սահմանել գնորդների համար հասանելիության գոտիները՝ ապահովելով արագ առաքում և համագործակցության թափանցիկ պայմաններ։
Wildberries-ի Հայաստանում տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը նշել է․
«Հայաստանում պատրաստի սննդի կատեգորիայի գործարկումը HoReCa ոլորտի բիզնեսների համար ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու իրենց ներկայությունը առցանց միջավայրում, ներգրավելու նոր հաճախորդներ և ավելացնելու վաճառքները։ Միաժամանակ օգտատերերի համար սա հարմար միջոց է կատարել ամենօրյա գնումներ մեկ հարթակում՝ սովորական ապրանքներից մինչև պատրաստի տաք ուտեստներ»։
Վերջում նշենք, որ Wildberries-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունները կարող են գրանցվել կայքում։
Wildberries-ի մասնագետները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ նրանց բիզնեսի զարգացման համար առավել հարմար և շահավետ պայմաններ առաջարկելու նպատակով։
Ապրիլի 10-12-ը տեղի կունենա Leasing EXPO 2026 ցուցահանդեսը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին։ Էքսպոյին ԱրարատԲանկը հանդես կգա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղված հատուկ առաջարկով։
Վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ։
Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների կառուցման, վերակառուցման կամ ընդլայնման, ինչպես նաև էներգաարդյունավետ ներդրումների նախագծերի իրականացման նպատակով տրամադրվող լիզինգի վերաբերյալ հաճախորդները մասնագիտական խորհրդատվություն կստանան ԱրարատԲանկի տաղավարում։ Առաջարկը գրավիչ է․
Լիզինգի փորձագետները հանգամանալից կներկայացնեն նոր պրոդուկտի առավելություններն ու կպատասխանեն լիզինգի գործընթացներին վերաբերող հարցերին։
ԱրարատԲանկը շարունակում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացնել լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի (cash back) հնարավորությամբ՝ EU4Business-SMECI ծրագրով։
“ԵՄ-ն բիզնեսի համար” (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիրն ուղղված է արտահանման խթանմանը, որն իր մեջ ներառում է արտադրության, ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսներին։ Այս ծրագրից կարող են օգտվել նաև այն բիզնեսները, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ ոլորտներին, սակայն նախատեսում եմ հիմնել արտադրություն, կամ մատուցել ծառայություններ։ Օրինակ՝ սննդամթերքի վաճառք իրականացնող տնտեսվարողը կարող է դիմել արտադրություն հիմնելու կամ ծառայություն մատուցելու համար ներդրումներ կատարելու նպատակով։
EU4BUSINESS ծրագիրը ուղղված է ԵՄ չափորոշիչների ներդրման խթանմանը՝ շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի, առողջության և անվտանգության, ինչպես նաև արտադրության որակի և անվտանգության ոլորտում, և նախատեսված է ՓՄՁ-ների կարողությունների բարձրացման համար` ԵՄ շուկա մուտք գործելու և մրցակցելու նպատակով:
Այս ծրագրի շրջանակներում լիզինգի առարկա կարող են հանդիսանալ հետևյալ հիմնական միջոցները՝
Լիզինգի նշյալ առարկաները պետք է լինեն առաջնային շուկայից ձեռքբերվող, եվրոպական արտադրության կամ եվրամիության ստանդարտներին համապատասխանող և այլ երկրում արտադրված, օրինակ՝ Չինաստանում։
Սարքավորումները պետք է ունենան CE սերտիֆիկատ։ Բացի դա, այս ծրագրի շրջանակներում կարող են վարկավորվել Էներգախնայող շինարարական աշխատանքները (բացառությամբ բազմաբնակարան շենքերի), այսպես կոչված կանաչ շենքերի կառուցման նպատակով։
Ցուցահանդեսը տեղի կունենա Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1), ժամը՝ 12։00-20։00-ը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Իրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցը մնում է փակ նավագնացության համար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զգուշացրել է, որ նեղուցով առանց թույլտվության անցնող նավերը կոչնչացվեն։ BBC Verify-ին տված հարցազրույցում բրիտանական SSY նավային միջնորդի ներկայացուցիչ Քլեր Գրիրսոնը հայտնել է, որ Պարսից ծոցում գտնվող նավերը միջազգային ծովային տագնապի հաճախականությամբ ստացել են հետևյալ տեղեկատվությունը.
«Ուշադրություն դարձրեք Պարսից ծոցի և Օմանի ծովում գտնվող բոլոր նավերին։ Սա ԻՀՊԿ ռազմածովային կայանն է։ Հորմուզի նեղուցը մնում է փակ, և դուք պետք է ԻՀՊԿ-ի թույլտվությունը ստանաք շարունակելուց առաջ։ Նավարկություն փորձող ցանկացած նավ կենթարկվի հարձակման և կոչնչացվի»։
Չորեքշաբթի օրը հաղորդվել է, որ նեղուցով անցել են երկու նավթատարներ, սակայն իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երթևեկությունը դադարեցվել է՝ հղում անելով Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումներին։
Նեղուցի բացումը ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հիմնական պայմանն է։
Մերձավոր Արևելքում պատերազմը տարածաշրջանում և դրանից դուրս կործանում է կյանքեր և կենսական միջոցներ։ Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի և Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության և պարենային անվտանգության վրա։
«Պատերազմն արդեն իսկ առաջացրել է համաշխարհային էներգետիկ շուկաների համար ամենամեծ ցնցումներից մեկը։ Նավթի, գազի և պարարտանյութերի գների կտրուկ աճը, զուգորդված տրանսպորտային սահմանափակումների հետ, անխուսափելիորեն կհանգեցնի սննդամթերքի գների բարձրացման և պարենային անապահովության աճի», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ազդեցության ծանրությունը կընկնի աշխարհի ամենախոցելի բնակչության վրա, մասնավորապես՝ ներմուծումից կախված ցածր եկամուտ ունեցող երկրներում։
«Վառելիքի գների կտրուկ աճը և սննդամթերքի գների հնարավոր կտրուկ աճը հատկապես մտահոգիչ են՝ հաշվի առնելով սահմանափակ ֆինանսական տարածքը և արդեն իսկ բարձր պարտքային բեռը, որը նվազեցնում է կառավարությունների կարողությունը պաշտպանելու խոցելի տնային տնտեսություններին»։
Մեր հաստատությունները կշարունակեն ուշադիր հետևել զարգացող իրավիճակին և համակարգել ճգնաժամից տուժածներին աջակցելու համար առկա բոլոր գործիքների օգտագործումը», — ընդգծվում է փաստաթղթում։
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին նավթի գնի բարձրացումը, ինչը թույլ է տվել Ռուսաստանին ավելացնել եկամուտները՝ չնայած Ուկրաինայի կողմից իր արտահանման ենթակառուցվածքների վրա հարձակումներին։
Bloomberg-ը հաղորդում է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը նավթի արտահանումից ավելի շատ է վաստակում, քան երբևէ։ Սա պայմանավորված էր գների աճով և մատակարարման ծավալների աճով։ Արտահանման ընդհանուր արժեքը հասել է 2022 թվականի հունիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Վերջին չորս շաբաթների ընթացքում (ավարտվել է ապրիլի 5-ին) արտահանումը միջինում կազմել է շաբաթական 2.02 միլիարդ դոլար, ինչը ամենաբարձր մակարդակն է 2022 թվականի հունիսից ի վեր։ Ռուսական Urals նավթի գները բարձրացել են հինգերորդ շաբաթը անընդմեջ՝ հասնելով մեկ բարելի համար 116 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է վերջին 13 տարվա ընթացքում։
Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով համաշխարհային նավթի գները բարձրացել են մինչև բազմամյա ամենաբարձր մակարդակներ։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակումը խոչընդոտել է Պարսից ծոցի տարածաշրջանից օրական ավելի քան 12 միլիոն բարել նավթի արտահանումը։
Սա մեծացրել է ռուսական նավթի պահանջարկը։
Սակայն, Բալթիկ և Սև ծովերի ափերի արտահանման նավահանգիստների վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարվածները Կրեմլին խանգարում են լիարժեքորեն օգտվել բարձր գներից։
Մասնավորապես, Ուստ-Լուգա նավահանգստից նավթի առաքումները մեկ շաբաթից ավելի է, ինչ կասեցված են հարձակումներից հետո։
Միևնույն ժամանակ, ապրիլի 7-ին Իրանի հետ հակամարտության մեջ հայտարարված կարճատև հրադադարը հանգեցրել է նավթի գների անկման։ Եթե համաձայնագիրը պահպանվի և Հորմուզի նեղուցով առաքումները վերսկսվեն, Մոսկվայի եկամուտները կարող են նվազել։
Նավերի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ ապրիլի 5-ին ավարտված շաբաթվա ընթացքում Ռուսաստանը 28 տանկերի վրա բեռնել է 20.88 միլիոն բարել նավթ։ Սա զգալի աճ է նախորդ շաբաթվա 22 նավերի վրա բեռնված 16.62 միլիոն բարելի համեմատ։
Միջին հաշվով, մատակարարումները կազմել են օրական 2.98 միլիոն բարել։
Wall Street Journal-ը հաղորդել է, որ Իրանը միջնորդներին ասել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի քանակ կսահմանի․ նեղուցով օրական կարող է անցնել շուրջ 10-ը նավ։
Թեհրանը նաև պլանավորում է տուրքեր սահմանել դրանց վրա, և նավերը պարտավոր կլինեն համակարգել իրենց գործողությունները ԻՀՊԿ-ի հետ։
Ամիօ բանկը շարունակում է զարգացնել հաճախորդակենտրոն սպասարկումը՝ ներդնելով մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել։
Մոդելի շրջանակում յուրաքանչյուր աշխատակից կարող է սպասարկել ցանկացած հաճախորդի՝ անկախ ծառայության տեսակից։
Մի շարք մասնաճյուղերում արդեն իրականացվել է պիլոտային փուլը, որի արդյունքները վկայում են մոդելի արդյունավետության մասին։
Ունիվերսալացման շնորհիվ հաճախորդները կստանան ավելի հարմար և պարզ սպասարկում՝ առանց երկար սպասելու կամ գործարքը տարբեր մասնագետների միջև փոխանցելու անհրաժեշտության։
Ամիօ բանկը շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ ապահովելով առավել հարմարավետ փորձառություն իր հաճախորդների համար:
Բանկի հաճախորդ կարող եք դառնալ ամբողջովին առցանց՝ ընդամենը ներբեռնելով AMIO Mobile հավելվածը և անցնելով արագ գրանցում։
Ներբեռնեք հավելվածը այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20
Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով