Երեխաների պաշտպանության միջազգային օրը Wildberries-ի հետ․ կհանդիպենք հունիսի 1-ին՝ Հաղթանակ զբոսայգում

Ամառվա առաջին օրը Հայաստանում վաղուց արդեն դարձել է առանձնահատուկ օր՝ լի ուրախությամբ և հետաքրքիր իրադարձություններով։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամեն տարի վերածվում է երկրի ամենազգացմունքային, մասշտաբային և իսկապես ընտանեկան տոներից մեկի։

Ընտանեկան ժամանցի և մանկական տոնակատարությունների նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին հենց հունիսի 1-ն է դառնում սպառողական ակտիվության կարևոր շարժիչ ուժ՝ ազդելով նաև էլեկտրոնային առևտրի շուկայի վրա։ Այս շրջանում հատկապես նկատելի է, թե որքան արագ են փոխվում ծնողների պահանջներն ու նախասիրությունները․ ուշադրության կենտրոնում են ոչ միայն նվերները, այլև անվտանգությունը, որակը, զարգացնող ձևաչափ ունեցող ապրանքներն ու այն տպավորությունները, որոնք երեխաները երկար կհիշեն։

Հայաստանը՝ ԱՊՀ երկրների շարքում Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարությունների ներգրավվածության առաջատար

RWB հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի բնակիչները ցուցաբերում են ամենաբարձր ներգրավվածությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա տոնակատարությունների նկատմամբ ԱՊՀ երկրների շարքում։

Տոնի վերաբերյալ իրազեկվածությունը երկրում հասել է 98%-ի, իսկ հարցվածների 96%-ը հունիսի 1-ն ընկալում է որպես կարևոր և լիարժեք ընտանեկան օր։ Բնակիչների 48%-ի համար այս օրը նախևառաջ ասոցացվում է երեխաների համար նվերների և հաճելի անակնկալների հետ, ևս 46%-ը տոնը կապում է ընտանեկան ակտիվ ժամանցի և քաղաքային միջոցառումների հետ։ Միաժամանակ հարցվածների մեկ երրորդը կարևորում է նաև օրվա սոցիալական նշանակությունը՝ կապված երեխաների իրավունքների պաշտպանության հետ։

Հայկական ընտանիքների տոնական ծրագրերը ևս արտացոլում են ներգրավվածության բարձր մակարդակը․ բնակիչների շուրջ 75%-ը պատրաստվում է նշել այս օրը, իսկ ընտանիքների գրեթե կեսը ծրագրում է մասնակցել քաղաքային տոնական միջոցառումներին։

Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ Հայաստանում նվերների մշակույթը վաղուց արդեն դուրս է եկել միայն ամենամոտ ընտանիքի շրջանակներից։ Բացի սեփական երեխաներից, բնակիչները ակտիվորեն նվերներ են պատրաստում նաև զարմիկների, ընկերների և հարազատների երեխաների համար։

Նվերի միջին բյուջեն կազմում է մոտ 10 000 դրամ

Ապրանքների ընտրության հիմնական չափանիշներն են մնում անվտանգությունն ու սերտիֆիկացումը, որոնց ուշադրություն է դարձնում գնորդների 48%-ը։ Եվս 39%-ը կարևորում է նվերի զարգացնող արժեքը, իսկ 37%-ը՝ տեսողական գրավչությունն ու էմոցիոնալ ազդեցությունը։

«Մեզ համար հատկապես արժեքավոր է տեսնել, որ Հայաստանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը ընկալվում է ոչ թե որպես պարզապես օրացուցային ամսաթիվ, այլ որպես իսկապես կարևոր ընտանեկան տոն։ Հետազոտությունը ցույց է տալիս ընտանիքների ներգրավվածության շատ բարձր մակարդակ, իսկ հարթակի անալիտիկան հաստատում է որակյալ, անվտանգ և զարգացնող մանկական ապրանքների նկատմամբ աճող պահանջարկը», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Պահանջարկի դինամիկան և միտումները հունիսի 1-ի նախաշեմին

Wildberries-ի անալիտիկան արձանագրում է Հայաստանում սպառողական ակտիվության նկատելի աճ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեզոնային պահանջարկը կենտրոնացած է մի քանի հիմնական ուղղությունների շուրջ՝ մանկական աքսեսուարներ, տոնական ապրանքներ, խաղալիքներ, գրքեր, հագուստ, ձեռագործության և սպորտային կատեգորիաներ։ Դրանք միասին ձևավորում են նախատոնական շրջանի կայուն հիմքը և արտացոլում ընտանիքների տրամադրվածությունը՝ հունիսի 1-ը նշելու որպես կարևոր ընտանեկան իրադարձություն։

Առանձին կատեգորիաներում հատկապես նկատվում են աճի բարձր տեմպեր։ Մանկական օծանելիքների պահանջարկը ցուցաբերում է կայուն աճ, բերմուդաների պահանջարկն աճել է 186%-ով, ստեղծագործական դեկորատիվ նյութերինը՝ 157%-ով։ Էական աճ են գրանցել նաև խաղային կահույքը՝ 83%, և ճոճվող խաղալիքները՝ 76%։ Զարգացման և ուսուցման ապրանքների սեգմենտում աճել է հետաքրքրությունը բառարանների նկատմամբ՝ 47%, և բուկինիստական գրքերի նկատմամբ՝ 31%։ Խաղալիքների շարքում աճում է նաև խաղային հավաքածուների և տեխնիկայի պահանջարկը՝ 43%, իսկ տիկնիկների սայլակներինը՝ 24%։

Այս դինամիկան արտացոլում է ավելի լայն միտում․ տոնն ավելի ու ավելի քիչ է ընկալվում բացառապես որպես նվեր գնելու առիթ և ավելի շատ՝ որպես երեխայի համար էմոցիաներ, փորձառություն և ներգրավվածություն ստեղծելու հնարավորություն։ Առաջին պլան են դուրս գալիս այն ապրանքները, որոնք միավորում են խաղը, զարգացումն ու ստեղծագործությունը՝ ձևավորելով մանկական գնումների նկատմամբ ավելի խորքային և բովանդակային մոտեցում նախատոնական շրջանում։

Wildberries-ն ընտանեկան միջոցառում կկազմակերպի Հաղթանակ զբոսայգում

Այս տարի Wildberries-ը որոշել է տոնական տրամադրությունը պահպանել ոչ միայն օնլայն, այլև օֆլայն ձևաչափում։

Հունիսի 1-ին ընկերությունը Հաղթանակի զբոսայգում կկազմակերպի մանկական ինտերակտիվ միջոցառում։ Միջոցառման շրջանակում այգում կտեղադրվի Wildberries-ի ինտերակտիվ տաղավար՝ երեխաների համար նախատեսված թեմատիկ գոտիներով։

Հյուրերի համար նախատեսված է հագեցած ժամանցային ծրագիր, որը ներառում է մանկական բոուլինգ, վարպետաց դասեր և ստեղծագործական ակտիվություններ, կոլեկտիվ գունազարդումներ, պրոֆեսիոնալ ակվագրիմ, ինչպես նաև մրցույթներ, խաղեր և նվերների խաղարկություններ։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում Wildberries-ը ասոցացվի ոչ միայն օնլայն գնումների, այլև ընտանիքների և երեխաների համար իրական դրական էմոցիաների հետ։ Հենց այդ պատճառով այս տարի որոշեցինք դուրս գալ օֆլայն հարթակ և միանալ քաղաքի տոնական ավանդույթներին։ Մեզ համար կարևոր է դառնալ այն պահերի մի մասը, որոնք երեխաները տարիներ անց կհիշեն ժպիտով», — ընդգծել է Դավիթ Միրզոյանը։

Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման գլխավոր նպատակը երեխաների և նրանց ծնողների համար իսկական ընտանեկան տոնի մթնոլորտ ստեղծելն ու ամառվա առաջին օրը վառ էմոցիաներ պարգևելն է։

Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից

Մոտենում է հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է բոլորին հիշեցնելու երեխաների իրավունքների և բարեկեցության կարևորության մասին։

Բացի կարևոր խորհուրդ ունենալուց, սա նաև ժպիտների օր է։ Իսկ ի՞նչ նվիրել փոքրիկներին․ հավանաբար բոլորս էլ ունեինք խաղալիքներ, որոնք շուտ մոռացվել են, բայց ունենք առաջին անգամ ծնողների հետ խաղային ատրակցիոն նստելու հետ կապված վառ հիշողություններ։

Այս տարի Իդրամն ու IDBank-ը առաջարկում են նվիրել ոչ միայն պարզապես իրեր, այլև միասին անցկացրած ժամանակ։ 2026 թվականի մայիսի 28-ից հունիսի 14-ը ներառյալ՝ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ մանկական զվարճանքի հետևյալ կենտրոններում, կստանաք մինչև 15% ակնթարթային idcoin (սակայն ոչ ավելի, քան 5000 idcoin արշավի ընթացքում՝ հարկումից հետո).

  • Երևան Պարկ,
  • Հաղթանակ զբոսայգի,
  • Նավապետ Քիդի գանձերի կղզի,
  • Մեջիք լենդ (Էրեբունի մոլի, Մեգամոլի, Մաշտոց 5-ի մասնաճյուղերում),
  • Փլեյ Լաբ,
  • Գեյմ Լաբ,
  • Ալբի Լենդ։

Հիշեք, որ երեխաների համար լավագույն նվերը ձեզ հետ անցկացրած ժամանակն է։ Իսկ Իդրամը և IDBank-ը կօգնեն, որ այդ ժամանակը լինի հաճելի ու անակնկալներով լի։

Արշավի բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Սոցիալական պատասխանատվությունից դեպի իրական փոփոխություններ․ IDBank-ը` IMPACTURE 2026-ի գործընկեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Polymarket-ը հերքել է պարտադիր KYC ստուգումների մասին տեղեկությունները

Polymarket-ում հայտարարել են, որ չեն պատրաստվում հիմնական հարթակի օգտատերերի համար պարտադիր դարձնել անձի նույնականացման (KYC) գործընթացը։

Հայտարարությունը հետևել է այն հրապարակումներին, որոնցում նշվում էր, թե ընկերությունը քննարկում է կանոնների խստացումը։

Polymarket-ի զարգացման գծով փոխնախագահ Ջոշ Սթիվենսը պարզաբանել է, որ KYC-ն այժմ պահանջվում է միայն հարթակի նոր բետա-պրոդուկտի սահմանափակ թեստավորման համար։

«Գործող Polymarket-ի որևէ հատվածում KYC չի ավելացվում», — գրել է նա X սոցիալական հարթակում։

Սթիվենսի խոսքով՝ նույնիսկ բետա-փուլի ավարտից հետո նույնականացումը պարտադիր չի դառնա։

Ավելի վաղ The Information-ը հայտնել էր, որ Polymarket-ը քննարկել է բոլոր օգտատերերի համար KYC-ի ներդրման հնարավորությունը։

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ որոշ օգտատերեր, այդ թվում՝ Ռուսաստան-ից, շարունակում են հասանելիություն ստանալ սահմանափակ շուկաներին առևտրային բոտերի և Telegram-ի միջոցով։

Մայիսի 29-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Մայիսի 29-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 367.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 370 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 365.97 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 370.60 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 425 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 431 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 422.73 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 434.17 դրամ: Ռուսական ռուբլու առքի […]

Ամենաթանկ կղզիները աշխարհում. Ինչու՞ են այս կղզիները այդքան թանկ

Կղզիների շուկան համարվում է անշարժ գույքի ամենաէքսկլյուզիվ հատվածներից մեկը։ Ամենաթանկ կղզիները սովորաբար գնահատվում են ոչ միայն հողատարածքի չափով, այլև՝ գտնվելու վայրով, ենթակառուցվածքներով, զբոսաշրջային ներուժով և ներդրումային հնարավորություններով։

Ինչպե՞ս են գնահատվում կղզիները

Կղզիների արժեքը որոշվում է մի քանի հիմնական գործոններով․

  • Գտնվելու վայր (Կարիբյան ավազան, Մալդիվներ, Միջերկրական ծով)
  • Ենթակառուցվածք (տներ, օդանավակայան, նավահանգիստ)
  • Բնական գեղեցկություն (լողափեր, կլիմա, բնություն)
  • Զբոսաշրջային ներուժ
  • Գաղտնիություն և անվտանգություն
  • Ներդրումային պահանջարկ

Lanai Island

  • Գնահատում՝ մոտ 600+ միլիոն դոլար (մասամբ սեփականություն)
  • Գտնվելու վայր՝ Հավայան կղզիներ
  • Սեփականատեր՝ ներդրումային հսկա կառույցներ

Lanai-ն հայտնի է որպես Հավայների ամենաշքեղ և քիչ բնակեցված կղզիներից մեկը։

Necker Island

  • Գնահատում՝ մոտ 100+ միլիոն դոլար
  • Սեփականատեր՝ Ռիչարդ Բրենսոն (Virgin Group)
  • Գտնվելու վայր՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներ

Այս կղզին հայտնի է որպես աշխարհի ամենաբացառիկ մասնավոր հանգստավայրերից մեկը։

Musha Cay

  • Գնահատում՝ մոտ 50–60 միլիոն դոլար
  • Գտնվելու վայր՝ Բահամներ
  • Հատկություն՝ վարձակալվում է միայն ամբողջությամբ

Musha Cay-ը հաճախ օգտագործվում է VIP միջոցառումների և ֆիլմերի նկարահանումների համար։

Fregate Island

  • Գնահատում՝ մոտ 100+ միլիոն դոլար
  • Գտնվելու վայր՝ Սեյշելներ
  • Հատկություն՝ էկո-շքեղ հանգստավայր

Այստեղ պահպանված է եզակի բնություն և բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ։

Calivigny Island

  • Գնահատում՝ մոտ 100–120 միլիոն դոլար
  • Գտնվելու վայր՝ Գրենադա
  • Հատկություն՝ վարձակալվում է միայն ամբողջությամբ

Calivigny Island-ը համարվում է Կարիբյան տարածաշրջանի ամենաշքեղ մասնավոր կղզիներից մեկը։

Ինչու՞ են այս կղզիները այդքան թանկ

  • 🌊 բացառիկ աշխարհագրական դիրք
  • 🏝️ սահմանափակ առաջարկ (շատ քիչ մասնավոր կղզիներ)
  • 🏨 բարձրակարգ լյուքս ենթակառուցվածքներ
  • 🔒 գաղտնիություն և անվտանգություն
  • 💎 միլիարդատերերի և ներդրողների մեծ պահանջարկ

 Ընդհանուր պատկեր

Ամենաթանկ կղզիները ոչ միայն հանգստի վայրեր են, այլ նաև՝

  • ներդրումային ակտիվներ,
  • բրենդային սեփականություններ,
  • շքեղության և բացառիկության խորհրդանիշներ։

Վերլուծաբանների կարծիքով՝ մասնավոր կղզիների արժեքը շարունակում է աճել՝ պայմանավորված սահմանափակ առաջարկով և միլիարդատերերի աճող հետաքրքրությամբ։

2026 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով. ՀՀ կառավարություն

ՀՀ Կառավարությունը տվյալներ է ներկայացրել բանակում կատարված բարեփոխումներից: Գրառումը ներկայացնում են ստորև.

«Բանակի արդիականացում` բոլոր ուղղություններով․ ՀՀ պաշտպանության նախարարության լայնածավալ բարեփոխումները շարունակվում են․

● 2026 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի։

● Զինծառայողների բնակապահովման շրջանակում արդեն 2,179 զինծառայող արտոնյալ

պայմաններով բնակարան է ձեռք բերել, իսկ առաջիկա 4 տարում ևս 2,850 ընտանիք շուտով

տուն կունենա։

● Ատեստավորման համակարգի ներդրումից հետո մասնակից զինծառայողների 75%-ը

հաղթահարել է շեմը և ստանում է մինչև 470 հազար դրամ հավելավճար։

Բարեփոխումները ներառում են նաև կրթաթոշակների բարձրացում, ծառայության պայմանների բարելավում, արձակուրդի ավելացում, նոր համազգեստ, իսկ 2026-ից՝ պարտադիր զինծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է»,- ասված է  տարածված հաղորդագրությունում: