ԱՄՆ-ը հրաժարվել է ռուսական պալադիումի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելուց

ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը (ITC) բացասական որոշում է կայացրել ռուսական պալադիումի նկատմամբ հակադեմփինգային և փոխհատուցող մաքսատուրքեր սահմանելու հարցում։ Գերատեսչությունը եզրակացրել է, որ Ռուսաստանից ներկրվող մետաղը վնաս չի հասցնում ամերիկյան արդյունաբերությանը։

Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարության համապատասխան մարմինը նախատեսում էր չմշակված պալադիումի նկատմամբ սահմանել 132,83% հակադեմփինգային և 109,1% փոխհատուցող մաքսատուրքեր։ «Նորիլսկ Նիկել» («Նորնիկել») ընկերության փոխնախագահ Անտոն Բեռլինի խոսքով՝ քննության արդյունքները կարող էին հանգեցնել այդ միջոցների հետադարձ ուժով կիրառմանը։

«Նորնիկելը» շարունակում է մնալ աշխարհում պալադիումի խոշորագույն արտադրողը՝ վերահսկելով համաշխարհային շուկայի շուրջ 40%-ը։

ԱՄՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսական պալադիումի ներմուծումը 2024 թվականին կազմել է 877,7 մլն դոլար՝ 2023 թվականի 1,08 մլրդ դոլարի և 2022 թվականի 1,35 մլրդ դոլարի դիմաց։

Գործընթացը նախաձեռնվել էր անցյալ տարվա օգոստոսին՝ հարավաֆրիկյան Sibanye-Stillwater ընկերության և ԱՄՆ Միացյալ պողպատագործների արհմիության դիմումի հիման վրա։ Դիմողները պնդում էին, որ ռուսական արտադրողները պետական սուբսիդիաներ են ստանում և պահանջում էին պաշտպանել Մոնտանա նահանգում գտնվող Stillwater հանքի գործունեությունը հնարավոր տնտեսական վնասներից։

Հակադեմփինգային մաքսատուրքը լրացուցիչ տուրք է, որը սահմանվում է ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե դրանք վաճառվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով՝ տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։

Փոխհատուցող մաքսատուրքը կիրառվում է այն դեպքերում, երբ ներմուծվող ապրանքների արտադրությունը կամ արտահանումը սուբսիդավորվում է արտադրող երկրի կառավարության կողմից։ Դրա նպատակը մրցակցային հավասար պայմանների ապահովումն է։

Ամենաբարձր վարձատրվող երգիչները աշխարհում. Ինչպե՞ս են երգիչները վաստակում միլիարդներ

Երաժշտական ինդուստրիան շարունակում է մնալ աշխարհի ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը։ Ժամանակակից արտիստները եկամուտ են ստանում ոչ միայն երգերից և ալբոմներից, այլ նաև համաշխարհային շրջագայություններից, հովանավորչական պայմանագրերից, սթրիմինգային հարթակներից և սեփական բիզնես նախագծերից։

Ըստ միջազգային ֆինանսական վարկանիշների՝ 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտները միասին վաստակել են մոտ 1.9 միլիարդ դոլար։

The Weeknd

  • Տարեկան եկամուտ՝ մոտ 298 միլիոն դոլար
  • Կարողություն՝ հարյուրավոր միլիոն դոլարներ
  • Հիմնական եկամուտներ՝ համաշխարհային շրջագայություններ, սթրիմինգ, երաժշտական գործարքներ

The Weeknd-ը գլխավորել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը՝ շնորհիվ իր ռեկորդային շրջագայությունների և երաժշտական կատալոգի արժեքի։

Թեյլոր Սվիֆթ(Taylor Swift)

  • Տարեկան եկամուտ՝ մոտ 202 միլիոն դոլար
  • Կարողություն՝ ավելի քան 1 միլիարդ դոլար
  • Առանձնահատկություն՝ աշխարհի ամենահաջողակ երաժշտական շրջագայություններից մեկը

Թեյլոր Սվիֆթը շարունակում է մնալ համաշխարհային փոփ երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից։

Բիյոնսե(Beyoncé)

  • Տարեկան եկամուտ՝ մոտ 148 միլիոն դոլար
  • Կարողություն՝ ավելի քան 1 միլիարդ դոլար
  • Եկամուտների աղբյուրներ՝ համերգներ, բրենդներ, բիզնես նախագծեր

2025 թվականին Բիյոնսեն պաշտոնապես համալրել է միլիարդատեր երաժիշտների շարքը։

Քենդրիկ Լամար(Kendrick Lamar)

  • Տարեկան եկամուտ՝ մոտ 109 միլիոն դոլար
  • Կարողություն՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ
  • Առանձնահատկություն՝ համաշխարհային շրջագայություններ և բարձր վաճառքներ

Քենդրիկ Լամարը դարձել է տարվա ամենաբարձր վարձատրվող ռեփ արտիստներից մեկը։

Շակիրա(Shakira)

  • Տարեկան եկամուտ՝ մոտ 105 միլիոն դոլար
  • Կարողություն՝ հարյուրավոր միլիոն դոլարներ
  • Առանձնահատկություն՝ լատինական երաժշտության ամենահաջողակ շրջագայություններից մեկը

Շակիրան շարունակում է պահպանել համաշխարհային ճանաչումը և բարձր եկամուտները։

Դրեյք(Drake)

  • Տարեկան եկամուտ՝ մոտ 78 միլիոն դոլար
  • Կարողություն՝ հարյուրավոր միլիոն դոլարներ
  • Եկամուտներ՝ սթրիմինգ, համերգներ, բիզնես նախագծեր

Դրեյքը շարունակում է մնալ ամենաշատ լսվող արտիստներից մեկը աշխարհում։

Բեդ Բաննի (Bad Bunny)

  • Տարեկան եկամուտ՝ մոտ 66 միլիոն դոլար
  • Կարողություն՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ
  • Առանձնահատկություն՝ Spotify-ի ամենաշատ լսվող արտիստներից մեկը

Բեդ Բաննիի  եկամուտների մեծ մասը ձևավորվում է շրջագայություններից և թվային հարթակներից։

Ժամանակակից երաժշտական աստղերի եկամուտների հիմնական աղբյուրներն են՝

  •  սթրիմինգային հարթակներ (Spotify, Apple Music, YouTube)
  •  համաշխարհային շրջագայություններ
  •  ալբոմների և հեղինակային իրավունքների վաճառք
  •  գովազդային և հովանավորչական պայմանագրեր
  •  սեփական բրենդներ և բիզնես նախագծեր

Այսօր երաժշտական ինդուստրիայի խոշորագույն աստղերը դարձել են ոչ միայն արտիստներ, այլ նաև բազմամիլիոնանոց և նույնիսկ միլիարդանոց բիզնեսների սեփականատերեր։ Նրանց ազդեցությունը տարածվում է երաժշտությունից դուրս՝ ներառելով նորաձևությունը, կինոն, տեխնոլոգիաները և համաշխարհային գովազդային շուկաները։

«Գազպրոմ»-ի զուտ շահույթը առաջին եռամսյակում նվազել է 48%-ով

«Գազպրոմ»-ի զուտ շահույթը 2026 թվականի հունվար–մարտ ամիսներին, միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների (IFRS) համաձայն, կազմել է 345 միլիարդ ռուբլի, ինչը 48%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միևնույն ժամանակ ընկերության հասույթը պահպանվել է նախորդ տարվա մակարդակում՝ կազմելով 2,799 տրիլիոն ռուբլի, իսկ EBITDA-ն աճել է 16%-ով՝ հասնելով 979 միլիարդ ռուբլու, ինչը վերջին երեք տարիների ամենաբարձր եռամսյակային ցուցանիշն է։

Ներքին շուկայում գազի վաճառքից ստացված եկամուտներն աճել են 21%-ով՝ հասնելով 600 միլիարդ ռուբլու։ Ընկերությունը նշել է, որ դրան նպաստել են երկարատև ցուրտ եղանակի պայմաններում սպառման աճը և մատակարարումների ընդլայնումը։

«Գազպրոմ»-ի ազատ դրամական հոսքը հասել է ռեկորդային 624 միլիարդ ռուբլու, իսկ զուտ պարտքը կրճատվել է մինչև 5,8 տրիլիոն ռուբլի։

Ընկերությունը նաև բարձրացրել է 2026 թվականի ներդրումային ծրագրի կանխատեսումը՝ 2,54 տրիլիոնից հասցնելով 2,7 տրիլիոն ռուբլու։

ՍԱՏՄ-ի և «Ռոսսելխոզնադզորի» ստուգումների արդյունքում հայկական երկու ընկերության թույլատրվել է արտադրանք արտահանել ՌԴ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից 2026 թվականի մայիսի 21-27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:

Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Տրանսնեֆտ»-ը 2026 թվականին նախատեսում է պահպանել նավթի արտահանման ծավալները

«Տրանսնեֆտ»-ը 2026 թվականին նախատեսում է պահպանել նավթի արտահանման ծավալները նախորդ տարվա մակարդակին մոտ ցուցանիշներով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարևը։

Նրա խոսքով՝ 2024 և 2025 թվականների ցուցանիշները գրեթե համադրելի են, իսկ տարբերությունը կարող է կազմել մոտ 10 միլիոն տոննա՝ կախված ОПЕК+-ի(նավթ արտահանող երկրների միջազգային դաշինք է) որոշումներից և արտաքին գործոններից։

Տոկարևը նշել է նաև, որ ընկերության ենթակառուցվածքները շարունակում են կայուն գործել՝ չնայած ռուսական էներգետիկ օբյեկտների նկատմամբ իրականացվող հարձակումներին։ Նրա խոսքով՝ համակարգն ունի նավթի պահեստավորման բավարար հնարավորություններ և կարողանում է կատարել հիմնական խնդիրները։

Բացի այդ, «Տրանսնեֆտ»-ը նախատեսում է մինչև տարեկան 50 միլիոն տոննա հասցնել նավթի բեռնման հզորությունները Կոզմինո նավահանգիստում։ Ներկայումս Արևելյան Սիբիր–Խաղաղ օվկիանոս (ՎՍՏՕ) նավթատար համակարգը գործում է իր առավելագույն՝ 80 միլիոն տոննա նախագծային հզորությամբ։

IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ

Impacture 2026 կոնֆերանսը դարձավ ոչ միայն բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումների շուրջ քննարկումների հարթակ, այլև կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության մեկնարկ։

Կոնֆերանսի ընթացքում հայտարարվեց  Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների համար նախատեսված ամենամյա նոր մրցանակների մասին,  որոնք կրելու են աշխարհահռչակ երաժիշտներ՝ Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի անունները։

Նախաձեռնությամբ նախատեսվում է ամեն տարի պարգևատրել դպրոցի լավագույն վոկալիստներին և քանոնահարներին։ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին սիրով ընդունել են առաջարկը, իսկ IDBank-ը ստանձնել է մրցանակների ապահովումը։

Դպրոցի ղեկավարության կողմից տրամադրված մի քանի վոկալիստ եւ քանոնահար աշակերտների ելույթների տեսագրություններից Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին որպես մրցանակակիրների ընտրել էին 6-րդ դասարանի աշակերտ Նարեկ Զաքարյանին (վոկալ) եւ 4-րդ դասարանի աշակերտ Մոնիկա Ներսիսյանին (քանոն):

Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է 150․000 դրամ՝ idcoin-ների տեսքով։

IDBank-ի և Idram-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի փոխանցմամբ՝ Rock Aid Armenia-ն երկարաժամկետ ազդեցություն ունեցող բացառիկ նախաձեռնություն է, որը ոչ միայն վերածնել է կրթօջախ, այլև նոր հնարավորություններ ստեղծել տաղանդավոր երեխաների համար։

«IDBank-ում մենք ևս առաջնորդվում ենք երկարաժամկետ ազդեցության սկզբունքով՝ վստահ լինելով, որ նույնիսկ փոքր ներդրումը կարող է իրական փոփոխություն բերել։ Այդ գաղափարն արդեն վեց տարի իրականություն ենք դարձնում «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով»,-նշել է Տաթևիկ Վարդևանյանը։

Նախաձեռնությունը սերտորեն կապված է Rock Aid Armenia ծրագրի պատմության հետ, որը սկիզբ է առել Սպիտակի երկրաշարժից հետո՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտների մասնակցությամբ։ 2009 թվականին Մեդիամաքսի նախաձեռնած Armenia Grateful 2 Rock նախագծի արդյունքում, Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անմիջական մասնակցությամբ, կառուցվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը։

2019 թվականին Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակը Հայաստանում նշվեց IDBank-ի գլխավոր գործընկերությամբ։ Այդ այցի շրջանակում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին այցելել էին նաև Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ։ Առաջարկը միտված է բանկային սպասարկման գործընթացի պարզեցմանը, հիմնական ծառայությունների ծախսերի նվազեցմանը և փոքր բիզնեսի ֆինանսական կառավարման արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը։

Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդը հնարավորություն է ստանում բացել մեկ հաշվարկային հաշիվ ՀՀ դրամով, ձևակերպել հաշվին կցված մեկ MIR բիզնես քարտ, ինչպես նաև միանալ «Բանկ-հաճախորդ» հեռահար բանկային սպասարկման համակարգին։ Սա հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել միջոցները, իրականացնել գործարքներն՝ օնլայն և վերահսկել ֆինանսական հոսքերը՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։ Փաթեթի տարեկան արժեքը կազմում է 30 հազար ՀՀ դրամ։ Նախատեսված է նաև ամսական վճարման հնարավորություն՝ ամսական 3 հազար ՀՀ դրամ։

«Մենք ձգտում ենք անհատ ձեռնարկատերերի համար բանկային ծառայությունները դարձնել առավել հարմարավետ և հասանելի։ Փաթեթային առաջարկը միավորում է հիմնական ծառայությունները մեկ փաթեթի շրջանակում՝ հնարավորություն տալով հաճախորդներին խնայել ժամանակ և օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաև կենտրոնանալ իրենց բիզնեսի զարգացման վրա՝ ֆինանսների առավել պարզ և արդյունավետ կառավարման շնորհիվ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի — Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկը միաժամանակ նվազեցրել է անհատ ձեռնարկատերերի համար հեռահար բանկային սպասարկման համակարգը միացնելու միջնորդավճարը․ ամսական միջնորդավճարը կազմում է 2 հազար, իսկ տարեկանը՝ 20 հազար ՀՀ դրամ։

Հատուկ առաջարկի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները