Շտապօգնության կեղծ կանչեր, կեղծ պատմագրեր․ Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է

ՀՀ քննչական կոմիտեի Lոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Մասնավորապես՝ տնօրենը քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը դեռևս 2021 թվականին ընկերություններից մեկից 9 մլն ՀՀ դրամ գումարով բժշկական սարքավորումներ է ձեռք բերել և չի վճարել, ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի կարիքների համար գումարներ փոխանցված լինելու պայմաններում, ֆինանսավորում ստացած չլինելու կեղծ պատճառաբանություններով հրաժարվել է վճարել ապրանքների արժեքը՝ հափշտակելով հիշյալ 9 մլն ՀՀ դրամը:

Բացի այդ, տնօրենը նույն ընկերության գլխավոր հաշվապահի և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել են շտապօգնության կեղծ կանչեր՝ համապատասխան գրառումներ կատարելով կանչերի գրանցման մատյաններում և շտապօգնության վարորդներին հատկացվող երթուղային թերթիկներում, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել են մեծահասակի հիվանդության պատմագրեր, մինչդեռ տվյալ անձինք իրականում առողջության հետ կապված խնդրով բժշկական կենտրոնին չեն դիմել և բժշկական օգնություն չեն ստացել, ինչի հետևանքով հափշտակել են ընդհանուր 16 մլն ՀՀ դրամ:

Այսպիսով, նշված հանցավոր արարքների հետևանքով ՀՀ առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի տնօրենն առավել շահավետ պայմաններով հիփոթեքային վարկ ձևակերպելու նպատակով «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի գործավարի աշխատավարձը 2023 թվականի մայիսից բարձրացրել է 30 հզր ՀՀ դրամով, այնուհետև վերջինիս ընդգրկել է որպես համավարկառու՝ հափշտակելով իրեն վստահված խոշոր չափերով՝ 960 հզր ՀՀ դրամը:

Նախաքննության ընթացքում «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ), գլխավոր հաշվապահի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Սամվել Կարապետյանը ժամը 20.01-ին հայտարարել էր ՔՊ-ի պարտության մասին, որից 6 ժամ հետո մենք հայտարարություն արեցինք. Ալեքսանյան

17.09.2026

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը ժամը 20.01-ին հայտարարել էր ՔՊ-ի պարտության մասին, որից 6 ժամ հետո մենք հայտարարություն արեցինք. Ալեքսանյան

Քվեարկությունից հետո քաղաքական գործիչներն ազատ են հայտարարություն անելու՝ դա իրենց ռիսկն է. Հովակիմյան

17.09.2026, 17:48

Քաղաքականություն

Նորմա՞լ է, որ շալվար ու քյաբաբ բաժանելու մեջ մեղադրվող ուժերը ձեզ ընտրակեղծարարի «նամյոկներ» են անում. Ալեքսանյանը՝ Հովակիմյանին

Սա ֆունդամենտալ բարեփոխում է․ ժամանակին չի արվել, քանի որ ասում էին՝ փողի վրա նստած փող ես ուզում․ Միրզոյան

17.09.2026, 12:19

Քաղաքականություն

Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. վարչապետ

Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը

Սեպտեմբերի 16-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորությամբ։ 

 

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը:

 

Քայլեր են իրականացվում տնտեսական դիվանագիտության զարգացման ուղղությամբ:

 

Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. վարչապետ

17.09.2026

Քաղաքականություն

Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. վարչապետ

Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում:

 

Մասնավորապես, հ.17 շենքի դիմացի հատվածում կկատարվի 1.11 հորիզոնական գծանշում, իսկ 4/6, 13 և 17 հասցեների հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը. կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կկատարվի 1.4 ճանապարհային գծանշում:

Լևոն Քոչարյանը խոստացավ՝ իրենց ունեցվածքի ծագման բացատրությունը տալ, բայց չգիտի՝ ինչ ունեն

Լևոն Քոչարյանը խոստացավ՝ իրենց ունեցվածքի ծագման բացատրությունը տալ, բայց չգիտի՝ ինչ ունեն

Կիկոսի մահով առաջնորդվելը մեր աշխատելաոճը չէ․ բոլոր հնարավոր տեղերում կան բանակցություններ․ վարչապետ

17.09.2026, 13:19

Քաղաքականություն

ԹՐԻՓՓ-ի իրագործման արդյունքում առավելություն են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում Իրանն ու ԱՄՆ-ն

Խնդրում եմ՝ Գլխավոր դատախազությունը զբաղվի Շառլոտ ակումբում տեղի ունեցած միջադեպերով․ Փաշինյան

Խնդրում եմ՝ Գլխավոր դատախազությունը զբաղվի Շառլոտ ակումբում տեղի ունեցած միջադեպերով․ Փաշինյան