Ծառուկյանին պատկանող խոշոր առևտրի կենտրոնում բացահայտվել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ․ ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։

Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկություններ։ Ձեռք բերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել և ուսումնասիրվել են, այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացրած համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ  դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն ՀՀ դրամի հարկեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաև առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը և ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110 տոկոսով։  

Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին և դրանցում գործող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու և հարկվող օբյեկտները թերհայտարարագրելու արատավոր վարքագծից։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու և դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կարճ զրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ կարճ զրույց են ունեցել:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ղրղզստանում՝ Չոլպոն-Ատա քաղաքում, որտեղ արդեն մեկնարկել է խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Պատվիրակությունների ղեկավարները նիստի անցկացման վայր են ժամանել էլեկտրամոբիլներով, Միշուստինն ու Փաշինյանը նստել են միասին՝ ակտիվ զրուցելով։

Թույլ չտալ, որ պորտալարը վերջնականապես կտրվի. Ընդդիմությանն իջեցված խիստ հրահանգն ու առաջիկա անելիքները

Թույլ չտալ, որ պորտալարը վերջնականապես կտրվի. Ընդդիմությանն իջեցված խիստ հրահանգն ու առաջիկա անելիքները

Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է մուտք արել ավելի շատ միջոցներ, քան ստացել է. վարչապետ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամ պետություններ վարչապետերին է ներկայացրել Հայաստանի կողմից կազմակերպության բյուջե կատարված մուտքերը։ Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է մուտք արել ավելի շատ միջոցներ, քան ստացել է։

«Սա ուղիղ ապացույց է մեր պատասխանատու մոտեցմանը ԵԱՏՄ պարտավորություններին»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև ներկայացրել է թվային տվյալներ, որոնք ավելի առարկայական են ընդգծել ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ու դերը կազմակերպության շրջանում։

«2025թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ-ը ընդհանուր մաքսային բյուջե է մուտք արել շուրջ 319 մլն դոլար, այն դեպքում, երբ Հայաստանի օգտին ընդհանուր միջոցները կազմել են շուրջ 170 մլն դոլար։ Այսպես, Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է մուտք արել ավելի շատ միջոցներ, քան ստացել է»,- ընդգծել է վարչապետը։ 

Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովազարդ, ապրանքանիշը՝ «Սևան-Անուշ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

 

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամաս:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ, հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց չի կանգնած, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը»։

Վարչապետի խոսքով, ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»,- նշել է նա:

Չէի ուզի, որ Արամ Վարդևանյանն առաջադրվեր. «Հայաստան»-ը կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը

07.08.2026

Քաղաքականություն

Չէի ուզի, որ Արամ Վարդևանյանն առաջադրվեր. «Հայաստան»-ը կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը

«Սատանայի փաստաբան». Պարոն Վարդևանյան, ինչո՞ւ է այս պիտակը փակցվել ձեզ. Գարիկ Սարգսյան

07.08.2026

Քաղաքականություն

«Սատանայի փաստաբան». Պարոն Վարդևանյան, ինչո՞ւ է այս պիտակը փակցվել ձեզ. Գարիկ Սարգսյան

Մենք կանգնում ենք եկեղեցու կողքին, դուք՝ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականի. Հովհաննիսյան

07.08.2026

Քաղաքականություն

Մենք կանգնում ենք եկեղեցու կողքին, դուք՝ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականի. Հովհաննիսյան

Մեկին ի բնե իր ավազանի անունով դիմելը չի կարող համարվել վիրավորանք. Խնդրում եմ նիստերը չխաթարել. Ռուբինյան

Մեկին ի բնե իր ավազանի անունով դիմելը չի կարող համարվել վիրավորանք. Խնդրում եմ նիստերը չխաթարել. Ռուբինյան