Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի քմահաճույքները սպասարկող օրգանների

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շատերը զարմանում ու քննադատում են, որ Քննչական մարմինը ինչ-ինչ բարոյական ու իրավական նորմեր է խախտել: Քննադատողների մեջ նկատվում են նաև կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք հիմնականում ձկան նման լուռ են եղել, երբ բանտերը լցվում էին քաղբանտարկյալներով: Սրանք իրենց լռությամբ նպաստել ու նպաստում են հրեշ ռեժիմի ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վաղուց անցել ու շարունակում է անցնել հնարավոր ու անհնար կարմիր գծերը: Նա այլևս արգելակման համակարգ չունի: Պետական ինստիտուտները վերածվել են մեկ անձի շահերը, ցանկություններն ու քմհաճույքները սպասարկող օրգանների: Սակայն ՔՊ-ականների համար վատ նորություն կա` Հայաստանի նման կիսաաղքատ երկները ռեսուրս չունեն երկար ժամանակով կոշտ ավտորիտար ռեժիմ հանդուրժելու: Ստեղծվել է պատային վիճակ. մի կողմից իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է ընդլայնի բռնաճնշումների ծավալը, մյուս կողմից ընդլայնելու ռեսուրսը սահմանափակ է: Թե երբ պտուտակները լարումից կկոտրվեն, ժամանակի հարց է` տեսանելի հեռանկարում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *