Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը․ վարչապետ

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում։

 

«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»։

Այստեղի զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը Բջնիի ամրոցն է․ վարչապետի չնախատեսված կանգառը Բջնիում

Այստեղի զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը Բջնիի ամրոցն է․ վարչապետի չնախատեսված կանգառը Բջնիում

Մեկ օրում երեք երկրաշարժ՝ Կասպից ծովում

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը
հայտարարություն է տարածել Կասպից ծովում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ըստ տեղեկությունների,
որ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական ​​սեյսմոլոգիական կենտրոնից,
2026 թվականի ապրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 13:05-ին, Կասպից ծովի ջրային ավազանում՝
Լենքորան քաղաքից 50 կմ արևելք, 70 կմ խորության վրա գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի հարավային շրջաններում՝ 3-4 մագնիտուդ ուժգնությամբ։
Այս պահին ԱԻ նախարարությունը որևէ տեղեկություն չի ստացել ավերածությունների կամ տուժածների
մասին»։

Սա Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած
երրորդ երկրաշարժն է։

 

 

 

 

 

«ԱՄՆ-ը ծախսեց ռեսուրսներ և կորցրեց հեղինակություն, իսկ շահեց Իրանը». Նեդ Փրայս

ԱՄՆ-ը ծախսեց
ռեսուրսներ, կորցրեց կյանքեր և հեղինակություն, իսկ Իրանը հայտնվեց շահեկան
վիճակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԿՀՎ նախկին աշխատակից Նեդ
Փրայսը։

«Կարծես
թե պատերազմը մոտենում է ավարտին. Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ
պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ վերացվել են։ Եթե սա է նոր իրողությունը,
ապա մենք կորցրել ենք հսկայական ռեսուրսներ՝ կյանքեր, ֆինանսական միջոցներ և
հեղինակություն՝ միայն այն բանի համար, որ իրանական ռեժիմը հայտնվի ռազմավարական
առումով ավելի շահեկան վիճակում հիմնական ուղղություններում»,- Х սոցցանցում գրել
է նախկին պաշտոնյան։

 

 

«ԱՄՆ-ը ծախսեց ռեսուրսներ և կորցրեց հեղինակություն, իսկ շահեց Իրանը». Նեդ Փրայս

ԱՄՆ-ը ծախսեց
ռեսուրսներ, կորցրեց կյանքեր և հեղինակություն, իսկ Իրանը հայտնվեց շահեկան
վիճակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԿՀՎ նախկին աշխատակից Նեդ
Փրայսը։

«Կարծես
թե պատերազմը մոտենում է ավարտին. Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ
պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ վերացվել են։ Եթե սա է նոր իրողությունը,
ապա մենք կորցրել ենք հսկայական ռեսուրսներ՝ կյանքեր, ֆինանսական միջոցներ և
հեղինակություն՝ միայն այն բանի համար, որ իրանական ռեժիմը հայտնվի ռազմավարական
առումով ավելի շահեկան վիճակում հիմնական ուղղություններում»,- Х սոցցանցում գրել
է նախկին պաշտոնյան։

 

 

«Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ հրադադարի ձեռք բերման համար». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել է Իրանի հետ
«փխրուն հրադադարի» ձեռք բերումը՝ Իրանի իշխանություններին «բարեխիղճ բանակցությունների»
կոչ անելով՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

«Եթե իրանցիները պատրաստ են մեզ հետ բարեխղճորեն
համագործակցել, կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ»,- ասել է Վենսը Բուդապեշտ
կատարած այցի ժամանակ։

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ եթե իրանցիները չնստեն
բանակցությունների սեղանի շուրջ, «նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգների նախագահը նրանցից
չէ, ով կատակ է անում»։ «Նա (Թրամփը) անհամբեր է։ Նա անհամբեր է առաջընթացի ձգտման
հարցում»,- հայտարարել է Վենսը։

«Միացյալ Նահանգների նախագահն ինձ ասաց… գնացեք
և բարեխղճորեն աշխատեք համաձայնության ձեռք բերման վրա»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները
պայմանավորվել են դադարեցնել Իրանի վրա հարձակումները, ինչը հիմք է հանդիսացել հրադադարի
համար, և որ Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը. Միացյալ Նահանգները
համաձայնել է հրադադարի այն բանից հետո, երբ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել
բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։

«Նախագահը [Դոնալդ Թրամփը], ըստ էության, իրանցիներին
վերջնագիր է ներկայացրել։ Նա ասել է. «Բացեք նեղուցը։ Դադարեցրեք համաշխարհային տնտեսությունը
պատանդ պահելը, և մենք կպայմանավորվենք հրադադարի շուրջ»։ Եվ հենց այսպիսի համաձայնության
ենք եկել գիշերը։ Իրանցիները համաձայնել են բացել նեղուցը»,- ասել է Վենսը։

 

 

 

 

 

Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին․ սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։

Կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։

«ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։

Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։

Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»,- գրել է Ազիզյանը սոցցանցի իր էջում։