
Չինաստանի իշխանությունները բացարձակապես անընդունելի են համարում ԱՄՆ-ի ղեկավարության և Թայբեյի վարչակազմի միջև ցանկացած շփում: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չեն Բինհուան։
«Մենք կտրականապես դեմ ենք Վաշինգթոնի և Թայվանի չինական տարածաշրջանի միջև ցանկացած պաշտոնական շփման, վճռականորեն դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքին», – ճեպազրույցի ժամանակ նշել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի միջև Թայբեյին ամերիկյան զենք մատակարարելու վերաբերյալ հնարավոր երկխոսությունը։
Նրա խոսքով՝ Պեկինը պնդում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ մնա «Մեկ Չինաստան» սկզբունքին և գործի Չինաստանի հետ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը պետք է Թայվանի հարցին մոտենա «ամենաբարձր զգուշությամբ» և «դադարի կեղծ ազդանշաններ ուղարկել անջատողականներին»։