Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը
հայտարարություն է տարածել Կասպից ծովում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ «ըստ տեղեկությունների,
որ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնից,
2026 թվականի ապրիլի 8-ին, տեղական ժամանակով ժամը 13:05-ին, Կասպից ծովի ջրային ավազանում՝
Լենքորան քաղաքից 50 կմ արևելք, 70 կմ խորության վրա գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի հարավային շրջաններում՝ 3-4 մագնիտուդ ուժգնությամբ։
Այս պահին ԱԻ նախարարությունը որևէ տեղեկություն չի ստացել ավերածությունների կամ տուժածների
մասին»։
Սա Կասպից ծովում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած
երրորդ երկրաշարժն է։