5 օրում արձանագրվել է բեռների փոխադրման կանոնների 90 խախտում. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրել են վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք։

Խախտումներ թույլ տված բեռնատարների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Պարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և խախտումները կանխելու ուղղությամբ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել բեռների փոխադրման կանոնները։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 4 նախակրթարաններ վերանորոգումից հետո շահագործման են հանձնվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող չորս նախակրթական հաստատություններ, վերանորոգումից հետո, իրենց դռներն են բացել երեխաների առջև։

Նախակրթարաններում կատարվել են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ․ մանկապարտեզները համալրվել են նոր գույքով ու տեխնիկայով, բարեկարգվել են նաև բակային տարածքները։

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտան։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

«Շատ կարևոր է, որ ակտիվացնում ենք մեր երկու երկրների հարաբերությունները։ Արդեն իսկ պայմանավորվածություններ կան քաղաքական խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ։ Իհարկե, մենք պետք է կարողանանք նաև ապահովել այդ գործընթացի շարունակականությունը»,– նշել է նախագահ Խաչատուրյանը՝ ընդգծելով առկա ներուժն իրացնելու և երկկողմ հարաբերությունների օրակարգը գործնական բովանդակությամբ համալրելու անհրաժեշտությունը։

Դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի նախագահին փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ողջույնները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուանդայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների ձևավորման ու իրականացման հնարավորությունների ուսումնասիրությունը՝ առանձնացնելով արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները։

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս ուղղություններով համագործակցությունը կարող է հիմնվել երկու երկրների առկա փորձի և ներուժի վրա՝ նպաստելով նոր կապերի ձևավորմանն ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացմանը։

Անդրադառնալով միջազգային և բազմակողմ համագործակցությանը՝ կողմերը կարևորել են Ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև դեպի ծով ելք չունեցող երկրների ձևաչափերում համագործակցության հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Նշվել է, որ այս հարթակները կարող են նպաստել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակմանը, փորձի ներկայացմանը և համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումն ու նոր ուղղություններով համագործակցության զարգացումը։ Նրա խոսքով՝ այս համատեքստում Ռուանդայի հետ հարաբերությունների ակտիվացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխգործակցության համար։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, փոխադարձ շփումների ակտիվացումը և երկկողմ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ գործնական քայլերի հետևողական իրականացումը։

Կոլումբիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը

Կոլումբիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը։ 900-ից ավելի մարդ տուժել է, կան անհետ կորածներ:

Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում, որը գտնվում է էպիկենտրոնից հարյուրավոր կիլոմետրերի հեռու։ Առավել ծանր է իրավիճակը Պերեյրայում և մոտակա շրջաններում: Վնասվել են հարյուրավոր բնակելի կառույցներ, առողջապահական, կրթական հաստատություններ, ճանապարհներ և օդանավակայաններ։ Իշխանություններն ազգային մասշտաբի արտակարգ դրություն են հայտարարել։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Պանամայում։

«Ուժեղ Հայաստան»-ը պետք է բացատրություն տա՝ ինչու այդ կեղծ թեզը տարածեց և խուճապ ստեղծեց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հետ զրուցել ենք նորընտիր ԱԺ-ի աշխատանքների
և ընդդիմության գործելաոճի մասին։

 

Խոսելով ընդդիմության կողմից
300 000 ադրբեջանցիների վերաբերյալ կեղծ օրակարագ մեջտեղ բերելու և հետո սահուն կերպով
անցնելով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թուրք տեսել է, թե ոչ, պատգամավորն
ասաց․ «300 000 ադրբեջանցիների թեզը «Ուժեղ Հայաստանը» դաշտ է բերել միայն մեկ նպատակով՝
վախեցնել մեր համաքաղաքացիներին, որպեսզի քաղաքացիները վախի խուճապի մթնոլորտում գնան
և իրենց ձայն տան, բայց փաստորեն իրենց ծրագիրը չհաջողվեց, որովհետև մարդիկ չհավատացին
այդ թեզին և որակեցին, որպես կեղծ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները պիտի նաև
ԱԺ-ի դահլիճից մեզ բոլորիս, այդ թվում նաև քաղաքացիներին, պետք է բացատրեն, թե այդ
ինչ խոսույթ էր, որտե՞ղ են այդ 300 000 ադրբեջանցիները, ե՞րբ են գալու, ինչպե՞ս են
գալու»,- ասաց պատգամավորը։

 

Խոսելով նաև այն մասին, որ «Ուժեղ
Հայաստան»-ի  որոշ պատգամավորներ կարծես թե
ավելի շատ տեղեկացված են Ադրբեջանի բանակից, քան հայկական և հայկական բանակի բարեփոխումները
չտեսնելու են տալիս, Քնարիկ Հարությունյանն ասաց․ «Վերջին շրջանում, իրենք ամենատարբեր
պաշտոնյաների խոսքն են հղում և փորձում են մեզանից մեկնաբանություն ստանալ։ Ինձ համար
ամեն դեպքում հասկանալի չէ իրենց խոսույթը, որովհետև տպավորություն է, որ իրենք հարևան
երկրի խոսնակներն են և նրանց թեզերն ամենաշատն իրենք են օգտագործում և տարածում»,-
հավելեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան  

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում

Օգոստոսի 10-ին,  Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը, հայտնում են նախարարությունից։

Օգոստոսի 10-ին,  Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը, հայտնում են նախարարությունից։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը:

Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտնել է, որ ռուսական կողմը մարդասիրական նկատառումներով ազատ է արձակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ռոբերտ Գիլմանին՝ դրա դիմաց Վաշինգտոնից չպահանջելով որևէ մեկին ազատ արձակել:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը, նախկին ծովային հետևակայինը, վերադառնում է տուն: Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ բանակցություններից հետո Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել նրան՝ հիմնականում հումանիտար նկատառումներից ելնելով։ Մենք գնահատում ենք այդ որոշումը և այն փաստը, որ Ռուսաստանը դրա դիմաց ոչ մեկին չի խնդրել.ոչ մի փոխանակում տեղի չի ունեցել»- գրել է նա:

Թրամփը նշել է, որ Գիլմանին տեղափոխող ինքնաթիռը օգոստոսի 11-ին ավելի ուշ կժամանի ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող ռազմական բազա:

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։

Մասնակիցներին ներկայացվել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված երկկողմ և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել է մասնակիցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ: