Մարդանման ռոբոտների սպորտային մրցաշար կանցկացվի

Ավելի քան 2 հազար մարդանման ռոբոտներ կմասնակցեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 22-ին մեկնարկելիք Մարդանման ռոբոտների երկրորդ գլոբալ սպորտային մրցաշարին։ Այս մասին հայտնում է Չինական Կենտրոնական հեռուստատեսությունը։ Մրցաշարը տեւելու է մինչեւ օգոստոսի 26-ը։ Մրցումներն անցկացվելու են Պեկինի ձիարշավարանում։ Մրցաշարի ընթացքում երեսուն մարզական եւ արտադրական միջոցառումներ տեղի կունենան, ինչպես նաեւ՝ քսանմեկ մրցարշավներ։

Արտադրական միջոցառումները կապված կլինեն այն բանի հետ, թե որքանով արագ եւ արդյունավետ կերպով ռոբոտները կկարողանան արդյունաբերական նշանակության ապրանքներ հավաքել, իսկ մրցարշավների պարագայում՝ ռոբոտները կմրցեն կենցաղային ծառայություններ մատուցելու արդյունավետության եւ արագության, ինչպես նաեւ՝ այդ հարցում ունեցած հնարավորությունների ցուցադրման մեջ։ Հիշեցնենք, որ նման առաջին մրցաշարը տեղի է ունեցել կրկին Չինաստանում՝ 2025 թվականին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *