Կիրանցի վերաբերյալ Մելոյանի հայտարարությունից հետո նա պետք է միայն ներողություն խնդրի եւ հրաժարվի մանդատից. Գեղամ Նազարյան
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Կիրանցի վերաբերյալ Մելոյանի հայտարարությունից հետո նա պետք է միայն ներողություն խնդրի եւ հրաժարվի մանդատից։
Նման խայտառակությունից հետո Ազգային ժողով, այն էլ պատգամավորի կարգավիճակով չեն գնում։ Մնացածը վաղը տեսանյութով։
Թե բա Կիրանցը անկլավ էր… Անկլավը դուք եք ձեր ամբողջ թիմով։
Հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել է բնակարանի երկու սենյակը՝ գույքով (մոտ 50 քմ)։ Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Հրդեհը մեկուսացվել, ապա մարվել է։
Շենքից հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 12 քաղաքացի
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջիկա գործուղման մասին:
«Վերջերս նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»,- ասվում է գրառման մեջ։

Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը՝ ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»,- ընդգծել է գործակալության աղբյուրը։
Վասիլևը հավելել է, որ հանրապետությունը պետք է տեղեկացնի Ռուսաստանին այդ մասին։
Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերսկսումը կբխի հենց ՀՀ շահերից։