Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթերի ընդունումն ու ճանապարհումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նախազգուշացրել է «Ռոսավիացիա»-ն։Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս գիշեր ավելի վաղ մի քանի անգամ բոլոր չորս օդանավակայանները միաժամանակ չեն սպասարկել չվերթերը։ Օդանավակայանները սահմանափակումներով են աշխատում Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի ֆոնին:

Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը կրկին երկարաձգվեց

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշումը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական շուկայում արտադրվող ու ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։

Որոշմամբ՝ 6 ամիս ժամկետով սահմանափակումներ են կիրառվել որոշ ծածկագրերի ցեմենտի ներմուծման նկատմամբ, և ներմուծումն իրականացվելու է լիցենզիաների հիման վրա։ Միաժամանակ նշվում է, որ 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը 2024-ի համեմատ նվազել է 10,45%-ով, իսկ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալներն աճել են 29,2%-ով՝ հասնելով շուրջ 751,3 հազար տոննայի։

Այս քայլի նպատակն է ապահովել տեղական ցեմենտի արտադրության զարգացումը։ Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը կնպաստի տեղական արտադրողների և ներմուծողների միջև առողջ ու հավասար մրցակցային պայմանների ապահովմանը։

Էներգախնայողական ծրագրով ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, բոլոր պանելային շենքերում պետք է այդ ծրագիրը իրականացնենք

Էներգախնայողական ծրագրով ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, բոլոր պանելային շենքերում պետք է այդ ծրագիրը իրականացնենք

ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: 

«Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թե՛ թմրամիջոցները տեղափոխելու եղանակը և թե՛ այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ԻԻՀ քաղաքացիներ Հ․Ա․-ն և Մ․Թ-ն։

Ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանք  ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՀՀ ՔԿ  տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ են ստացվել, որ հիշյալ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը՝ 3 կիլոգրամը, ՀՀ տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը ձեռք  են բերելու ՀՀ 2 քաղաքացի: Վերջիններս  իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։

Ձերբակալված Ա․Գ-ն և Է․Խ-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել են: Իրականացված  խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Խնդիր եմ դնում բոլոր քաղաքներում ունենանք բացօթյա լողավազաններ․ վարչապետ

18.06.2026, 12:05

Հասարակություն

Էներգախնայողական ծրագրով ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, բոլոր պանելային շենքերում պետք է այդ ծրագիրը իրականացնենք

Նոր շուկաների հնարավորություն ենք բացել, հընթացս կզբաղվենք ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելով

Նոր շուկաների հնարավորություն ենք բացել, հընթացս կզբաղվենք ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելով

Մարդկանց խոստացել էի․ Փաշինյանը՝ օրենսդրական փոփոխությունների մասին

18.06.2026, 13:00

Քաղաքականություն

Ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել․ տասնյակ հարցեր են քննարկվել․ վարչապետը՝ Հաջիև-Գրիգորյան հանդիպման մասին

Եթե Իրանն իրեն ճիշտ չպահի, անմիջապես կվերադառնանք ռումբերը նրանց գլխին գցելուն. Դոնալդ Թրամփ

Եթե Իրանն իրեն ճիշտ չպահի, անմիջապես կվերադառնանք ռումբերը նրանց գլխին գցելուն. Դոնալդ Թրամփ