Կիրակի օրը օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ շրջվել է ավելի քան 260 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։
Կատամարան տիպի նավը շարժվում էր Կիրենիա (Գիրնե) նավահանգստից դեպի Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուջու նավահանգիստ։
Նավահանգստից դուրս գալուց մի քանի կիլոմետր անց լաստանավը սկսել է ջրով լցվել, ինչից հետո շրջվել է։
Օկուպացված Կիպրոսի հատվածի տրանսպորտային կառույցի թուրք ղեկավար Էրհան Արիկըն հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։