21.05.2026, 14:54
Քաղաքականություն
ՀՀ-ում չկա էդպիսի մեկը, որ կարողանա մտքով անցկացնի, որ օրենքից վեր է․ վախերն անցյալում են․ Փաշինյան
21.05.2026, 14:54
Քաղաքականություն
ՀՀ-ում չկա էդպիսի մեկը, որ կարողանա մտքով անցկացնի, որ օրենքից վեր է․ վախերն անցյալում են․ Փաշինյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
2 կոպեկի դիմաց Հայաստանը վաճառող սրիկան տարիներ շարունակ լրտեսություն է արել մեր պետության դեմ։
Ու անամոթի նման կանգնում են միամիտ մարդկանց դիմաց, հավատացնում, թե իբրև հայրենասեր են։
Թևանյան Անդոնի նման ամեն մի լրտեսի հետևից գնալու ենք, Հայաստանի դեմ գործող ամեն մի գործակալ պետք է բացահայտվի ու պատժվի։
Մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:
ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։
Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։ Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունը՝ 34 երկրների թիմերի մասնակցությամբ։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հանդես են եկել Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի կազմում։
Հայաստանի ներկայացուցիչները 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։
Հայաստան-Մոլդովա ներկայացուցիչների համառ պայքարի արդյունքում սահմանվել է նաև աշխարհի նոր ռեկորդ՝ 46 րոպե տևողությամբ (նախկին ռեկորդը՝ 26 րոպե):
Տղամարդիկ՝ նստած
-55 Սարգիս Հարությունյան, աջ ձեռքով 1-ին տեղ
-65 Շահեն Բաբայան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ տեղ
-65 (ՄՈՒԿ) Վոլոդյա Բազեյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ
+80 Սարգիս Ստեփանյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ
+100 Սևակ Սիմոնյան, աջ ձեռքով 1-ին տեղ
Տղամարդիկ՝ կանգնած
-55 Վալտեր Հարությունյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ
-65 Գուրգեն Անտոնյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ
-90 Ռաֆայել Հարությունյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ
+85 Գևորգ Համբարձումյան, ձախ ձեռքով 1-ին տեղ
Կանայք՝ կանգնած
+55 Բաբաջանյան Անահիտ, ձախ ձեռքով 2-րդ տեղ
+65 Նաիրա Մեսրոպյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ
Ռեկորդակիր՝ Վոլոդյա Բազեյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին։
«Սամվե՛լ Կարապետյան, զարմիկդ կամ հայերեն չհասկանալ, կամ հասկանալ հատուկ հանրությանը մոլորեցնել։
Ես երեկ պարզ հարց էի տվել, թե ինչու ձեր ընտանիքի 6 տղաները չեն ծառայել Հայաստանի բանակում կամ անհրաժեշտության դեպքում ինչու չեն մասնակցել մեր երկրի պաշտպանությանը։ Հիմա վայնասուն եք բարձրացրել՝ ուզում են մենք զոհվենք, ուզում են մենք նահատակվենք։
Լսի, բազմոցից ընկնելուց չեն նահատակվում, ոչ էլ դղյակի մատույցներում են նահատակվում ու «Լամբորջինի»-ից ընկնելուց, ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում։
Ու ձեր մանկլավիկներին էլ ասեք՝ ոտքի տակ չընկնեն»,- ասել է Պապիկյանը։