Հեղափոխությունից հետո պետական բյուջե է մտել 6.6 միլիարդ դոլար. Վարչապետ
Գյումրիում կառուցվող «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Այսօր տեղի ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պաշտոնատար անձինք, մարզասերներ:
Հայտնի մարզիկի անունը կրող մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, մենապայքարային և խաղային մի շարք մարզաևերի համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, աթլետիկական վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ համալիրի նախագիծը լրամշակվել է՝ պայմանավորված տեխնիկական որոշ բարդություններով և աշխատանքների որակական չափանիշների պահպանմամբ․ «Մեր ընդգծված մոտեցումը հետևյալն է՝ մարզադպրոցը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այն պետք է լինի սպորտային միջավայր ոչ միայն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ավանդույթը շարունակող պատանիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր այստեղ գալու են տարբեր սպորտային միջոցառումների մասնակցելու»:
Նա ընդգծել է աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ զուգահեռ նախատեսվում է իրականացնել գույքի ձեռքբերման աշխատանքներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս տեղեկացրել է՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ներգրավվել է նոր կապալառու, որը երկու տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնի մարզահամալիրի կառուցումը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
«Մարզահամալիրն իր նշանակությամբ եզակի է Հայաստանում. այստեղ հնարավոր է լինելու և՛ մարզվել տարբեր մարզաձևերով, և՛ անցկացնել մրցաշարեր՝ ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ինչը Կառավարության քաղաքականության առաջնահերթություն է: Համալիրը ստեղծում է բացառիկ հնարավորություն, որպեսզի Գյումրին իսկապես դառնա սպորտի կենտրոն: Մարզադպրոցը սպորտով զբաղվելու մեծ հնարավորություն է մեր երեխաների համար՝ զարգացնելով մանկապատանեկան սպորտի ուղղությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ մարզահամալիրը կրում է Արթուր Ալեքսանյանի անունը, ինչը մարզիկի ամենօրյա հոգատարության մասին է վկայելու. «Մարզահամալիրում Արթուր Ալեքսանյանի ներկայությունը օրինակ է լինելու երեխաների համար, նրա խորհուրդները ոգևորելու են նրանց՝ ձգտելու շարունակական հաղթանակների»:
Նրա ընդգծմամբ՝ սա Կառավարության կարևոր և հետևողական քաղաքականությունն է թե՛ մարզիկներին նշանավորելու և հանրահռչակելու, թե՛ սպորտը զարգացնելու ուղղությամբ։

Արթուր Ալեքսանյանի գնահատմամբ՝ իր մրցումային փորձը ցույց է տալիս, որ համալիրի բոլոր ենթակառուցվածքները լիարժեք համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Նա վստահություն է հայտնել, որ իր փորձը կծառայեցնի համալիրի ամբողջական կայացմանն ու պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին:
Նշենք նաև, որ վերջերս տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը, Երևանում լայն թափով կառուցվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքը, մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարությունը:
Վաղը Հայաստանում կհնչի վերջին զանգը, և դպրոցները հանդիսավոր կերպով ճանապարհելու են իրենց շրջանավարտներին։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախապես շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և բարի ճանապարհ։
Նախարարի խոսքով՝ այս տարի հանրապետությունում 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար աշակերտ, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար։ Նա ընդգծեց, որ ՆԳՆ գործընկերների հետ իրականացվում է ակտիվ համագործակցություն, որպեսզի օրը անցնի տոնական տրամադրությամբ, խաղաղ և առանց միջադեպերի։
«Հուսով եմ, որ օրը կլինի իսկապես տոնական, լի դրական հույզերով և առանց որևէ անցանկալի դեպքի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին կատակով հավելել է. «Հուսով եմ, որ շուտով «Վերջին զանգ» միջոցառումն այլևս չի ասոցացվի ՆԳՆ-ի հետ»։
Վաղը Հայաստանում կհնչի վերջին զանգը, և դպրոցները հանդիսավոր կերպով ճանապարհելու են իրենց շրջանավարտներին։ Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախապես շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ, նոր ձեռքբերումներ և բարի ճանապարհ։
Նախարարի խոսքով՝ այս տարի հանրապետությունում 12-րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար աշակերտ, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար։ Նա ընդգծեց, որ ՆԳՆ գործընկերների հետ իրականացվում է ակտիվ համագործակցություն, որպեսզի օրը անցնի տոնական տրամադրությամբ, խաղաղ և առանց միջադեպերի։
«Հուսով եմ, որ օրը կլինի իսկապես տոնական, լի դրական հույզերով և առանց որևէ անցանկալի դեպքի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին կատակով հավելել է. «Հուսով եմ, որ շուտով «Վերջին զանգ» միջոցառումն այլևս չի ասոցացվի ՆԳՆ-ի հետ»։
Հունիսի
խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի դեմ ծավալվել է ռուսական լայնածավալ
ապատեղեկատվական արշավ։ Հետազոտողները այն անվանում են վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործողություններից մեկը։ «Կուբ»-ը պարզաբանում է՝ ինչ նպատակներ են դրանք հետապնդում և ինչ մեթոդներ են օգտագործվում։ Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հունիսի 7-ի
խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանը բախվել է կրեմլամետ լայնածավալ
ապատեղեկատվական արշավի հետ, պնդում են հետազոտողները։
Մայիսի սկզբին
հայտնաբերվել է 343 կեղծ տեսահոլովակ։ Վերլուծաբանների գնահատականով՝ սա վերջին տարիների ամենամեծ նմանատիպ
գործողություններից մեկն է. դրանից ավելի մեծ եղել է միայն 2025
թվականի Մոլդովայի ընտրություններին միջամտելու արշավը։
Հետազոտողների տեղեկություններով՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին՝ «Մատրյոշկա»
ցանցի շրջանակներում. սա կրեմլամետ ապատեղեկատվական արշավ է, որն ավելի ու ավելի ակտիվորեն է օգտագործում արհեստական բանականության գործիքները։
Շատ կեղծ
տեսանյութերում առաջ է քաշվում այն թեզը, որ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, ով քարոզարշավ է անցկացնում եվրոպամետ կարգախոսներով,
կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի։
Antibot4Navalny
կոլեկտիվը, որը հետաքննում է բոտ-ցանցը, հայտնել է, որ
հայտնաբերել է տասնյակից ավելի կեղծ տեսանյութեր Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Դրանցում կրկնվում է երկու
առաջնորդների միջև «գաղտնի գործարքի» մասին կեղծ պնդումը. Ֆրանսիան, իբր, աջակցում
է Փաշինյանին ընտրություններում՝ Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմ
սկսելու խոստման դիմաց՝ նրա հաղթանակից
հետո։
Ի լրումն մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ ժամը 10։00-ին, «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:
Բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն։
«Բոլորին դեմ»-ի ևս 12 անդամ դուրս են գալու ցուցակից, ցուցակում մնալու է 25 թեկնածու: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Սիրելի քաղաքացիներ։ Ինչպես գիտեք՝ մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։
Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։ ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել, և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու՝ երաշխավորելով, որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում։
Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի և կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները խմբագրվել են։

Factor TV-ի ստացած նոր տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին, օրվա վերջում, ինչի վերաբերյալ հրապարակում է կատարել նաև Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն ու նշել, որ փաստաթուղթն ինչ-որ պահի անհասանելի է դարձել, այնուհետև այն խմբագրվել է։

Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հայտարարել է, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Նարեկ Կարապետյանը մայիսի 20-ին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան ևս պնդել է, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ «Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, ամենայն հավանականությամբ, որպեսզի պատասխան տրվի»,- նշել է նա։ Այդպես էլ պաշտոնական պարզաբանում չի տրվել այն մասին, թե ինչու և ինչպես է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում Նարեկ Կարապետյանի անվան դիմաց նշված եղել ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք դա սխալմունք է եղել, անփութության հետևանք՝ հայտնի չէ։ Ռուս պաշտոնյան այս մասին պարզաբանում ներկայացնելու փոխարեն՝ խոսել է հակառուսական ապատեղեկատվական քայլերի մասին։ Փաստաթղթում Նարեկ Կարապետյանի անունը հիշատակված է որպես «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ բաժնետեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում