Աշխարհի տարբեր անկյուններում ընթացող պատերազմները, որոնցում ներգրավված են խոշոր տնտեսությունները, չեն կարող չապակայունացնել արժութային շուկան։ Այս տատանումների արդյունքում որոշ երկրների արժույթներն էականորեն արժեզրկվել են ԱՄՆ դոլարի համեմատ, որոշները մնացել են անփոփոխ, իսկ մյուսները՝ զգալիորեն արժևորվել։
Արժութային շուկայում տիրող իրավիճակին անդրադառնում է ստորև բերված գծապատկերը․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ հունիսի վերջի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենաշատը՝ մոտ 19%-ով, ԱՄՆ դոլարի համեմատ արժևորվել է կոլումբիական պեսոն։
Արժևորմամբ երկրորդ տեղում է իսրայելական շեկելը՝ մոտ 13%-ով։ Հատկանշական է, որ Մերձավոր Արևելքում պահպանվող անկայունության պայմաններում իսրայելական արժույթն արձանագրում է զգալի ամրապնդում։
Երրորդ տեղում է հունգարական ֆորինտը՝ մոտ 9%-ով։ Արժույթի արժեքի որևէ փոփոխություն չի արձանագրվել ԱՄԷ-ի դիրհամի և Քաթարի ռիալի պարագայում։
Գնաճը` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում. հուլիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Մյուս կողմից, ամենազգալի արժեզրկումը՝ մոտ 19%-ով, դիտվել է արգենտինական պեսոյի պարագայում։
Արժեզրկմամբ երկրորդ տեղում է թուրքական լիրան` մոտ 15%։ Երրորդ տեղում է հարավկորեական վոնը, որը նվազել է մոտ 13%-ով։