Սամվել Կարապետյանը չի հստակեցնում՝ ինչ քայլեր է արել՝ Կիպրոսի և ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու համար․ Factor

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ գործընթաց է սկսել՝ Կիպրոսի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ: Այսօր Factor.am-ը փորձել է պարզել, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Կարապետյանը, ինչին Կարապետյանը խուսափողական պատասխան տվեց: «Առավոտյան արթնացա, զանգեցի Արամ Վարդևանյանին»,- ասաց Կարապետյանն ու ծիծաղեց: 

Երկրի վարչապետ դառնալու հավակնություն ունեցող գործիչն այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել՝ այլ երկրների քաղաքացիություններից հրաժարվելու ուղղությամբ: 

Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը ևս հստակ պատասխան չտվեց, թե կոնկրետ ինչ են արել, որտեղ, երբ և ինչ դիմում են ներկայացրել: Բան այն է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը։

Մարդիկ պետք ա հասկանան, որ էս երկիրը դզելու երկիր ա՝ 300 տարի ռուսի լծի տակ ապրելով չի․ քաղաքացի

12.05.2026

Հասարակություն

Մարդիկ պետք ա հասկանան, որ էս երկիրը դզելու երկիր ա՝ 300 տարի ռուսի լծի տակ ապրելով չի․ քաղաքացի

Արագածոտնի գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա

Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ես և կինս հատուկ գալիս ենք Փարիզից Երևան մեր ձայնը ձեզ տալու. վարչապետը նամակներ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից.

«Պարոն Փաշինյան ես հպարտանում եմ ձեզ համար։ Ես Հայաստանի Քաղաքացի եմ, հունիսին գալիս եմ Հայաստան ընտրելու ձեր օգտին Իտալիայից»։

«Սիրելի պարոն Վարչապետ․ մեզ մաղթում եմ հաղթանակ։ Ձեզ շատ ենք սիրում։ 2018-ից ընտրել ու շարունակելու ենք ընտրել միայն Ձեզ»։

«Ողջույն պարոն Փաշինյան! Ես և իմ կինս հատուկ մայիսի 19–ին գալիս ենք Փարիզից Երևան մեր ձայնը ձեզ տալու։ Մեր շատ սիրված և հարգված մարդ։ Մինչ հանդիպում հաղթանակով»։

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Կիպրոսի «Հաջողակ գործարար առաջնորդների ակումբի» (Successful Business Leaders’ Club) պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել գործարար առաքելությամբ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության խորացմանը, արտահանման խթանմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր: 

Կողմերն անդրադարձել են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մասնագիտական ծառայությունները, կայուն բրենդավորումը և ԵՄ ստանդարտներին համապատասխանող արտադրությունների զարգացումը: 

Կարևորվել է Կիպրոսի դերը՝ որպես հայկական ընկերությունների համար դեպի եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակ: Պատվիրակության անդամների կողմից առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի դերը։ 

Քննարկվել են նաև հայկական արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, ինչը կարող է նպաստել տեղական ապրանքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է քաղաքացիներից ստացված տարբեր նամակներ, որոնցում հեղինակները աջակցություն են հայտնում վարչապետին ու կառավարությանը: 

Նամակներից ևս մի քանիսը՝ ստորև.

«Նամակ քաղաքացուց․ «Հարգելի պարոն վարչապետ, ողջունում եմ Ձեզ և հայտնում եմ իմ շնորհակալությունը, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ես իմ ուժերով ու գիտելիքներով ընդունվել եմ համատեղելիության սկզբունքով 2 առաջատար հիվանդանոցներ որպես բժիշկ, օգտվել եմ պետության կողմից սուբսիդավորվող բնակարանների ձեռքբերման ծրագրից, ինչպես նաև եկամտահարկի վերադարձի օրենքից, համընդհանուր ապահովագրության շնորհիվ ծնողիս շուրջ 1 մլն դրամանոց վիրահատությունը կատարվել է բացառապես անվճար:

Էս ամեն ինչից զատ, Ձեր ընդառաջման շնորհիվ էլեկտրական մեքենայիս գույքահարկը 430 հազար դրամից դարձել է 125 հազար դրամ: Հիմա առավել քան երբևէ պատրաստ եմ ընտանիք կազմելու ու մեր խաղաղ և հեռանկարային երկրում ապագաս կառուցելու համար: Էս պահին առավել քան երբևէ ինձ շատ լավ եմ զգում, ունեմ ազատ միտք արտահայտելու համար, ունեմ հնարավորություն ինքնադրսևորվելու։

Հունիսին ու առհասարակ միշտ տեր եմ լինելու խաղաղությանս: Հրավիրված եք աշնանն իմ հարսանիքին, անհամբեր կսպասենք մեծ սիրով»:

«Նամակ քաղաքացուց․ «Ողջույն, պարոն Փաշինյան, ես և կինս հատուկ մայիսի 19-ին գալիս ենք Փարիզից Երևան՝ մեր ձայնը ձեզ տալու։ Մեր շատ սիրված և հարգված մարդ։ Մինչ հանդիպում հաղթանակով»:

«Նամակ քաղաքացուց․ «Սիրելի Նիկոլ Փաշինյան, շնորհակալ եմ հային՝ ազատություն տալու, ձայնի իրավունք տալու, խաղաղություն բերելու համար։

Շնորհակալ եմ ձեր կյանքը, ընտանիքը և անվտանգությունը հային ու Հայաստանին նվիրելու համար։

2026-ին ընտրելու եմ ընտանիքովս, ազգովս 16-ին։ Տեր ենք խաղաղությանը»:

«Նամակ քաղաքացուց․ «Բարև ձեզ, պարոն Փաշինյան, այսօր հետևում էի ձեր Սյունիքի քարոզարշավին, մի քանի բնակավայրում խոսքի մեջ ասեցիք, որ 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդ չի զոհվել։

Ամեն դեպքում կողքից տպավորություն ա ստեղծվում, թե կա փոխհրաձգություն, ուղղակի մարդ չի զոհվել։ Ճիշտ չի՞ լինի ասել, որ վերջին 2 տարում առհասարակ չկան կրակոց, փոխհրաձգություն և հետևաբար չունենք զոհեր։ Կեցցե խաղաղությունը․․․»:

Քաղաքացու նամակից․ «Պարոն Փաշինյան, ես ուզում եմ իմ սրտի խոսքը գրել Ձեզ։ Տարիներ շարունակ շատ բաներ ենք տեսել ու ապրել, դրա համար էլ լավ հասկանում ենք, թե որքան դժվար ու պատասխանատու գործ է պետություն ղեկավարելը։ Այս օրերին շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարը մտածում է ժողովրդի, երկրի անվտանգության ու ապագայի մասին։ Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, համբերության ու Հայաստանի համար անընդհատ պայքարելու համար։

Թող Աստված Ձեզ ուժ, առողջություն, համբերություն ու ամուր կամք տա, որպեսզի շարունակեք Ձեր կարևոր գործը հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի։ Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, մեր երեխաներն ու թոռները ապրեն ապահով Հայաստանում, իսկ ժողովուրդը միշտ հավատ ու հույս ունենա վաղվա օրվա հանդեպ։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, և կեցցե հենց դուք»։

Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է:

Թորոսյանը նշել է, թե ինքն էլ էլեկտրական մեքենա է վարում, ակտիվ նորությունների լրահոսում գույքահարկի մասին տեղեկությունը կարծես անուշադրության է մատնվել, սակայն պետք է հիշեցնել ու մանրամասներ հայտնել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: