ՀՀ ԱԳ փոխնախարարը և Տիտուս Կոռլատեանը անդրադարձել են Հայաստան-Ռումինիա երկկողմ օրակարգին
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ռումինիա երկկողմ օրակարգին՝ կարևորելով քաղաքական երկխոսության, խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը։ Քննարկվել է ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունը, մասնավորապես` կիբեռանվտանգության, էներգետիկ, ՏՏ ոլորտներում։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, անդրադարձել մայիսի 5-ին կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին և դրա արդյունքներին։ Երկուստեք կարևորվել է ԵՄ շրջանակներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների
07.05.2026
Քաղաքականություն
Չգիտեմ՝ ով, ոնց, բայց դու ու Ռոբը պամպերսից մի խոսեք, հարգելի Կալուգացի Սամո․ Ալեքսանյան
07.05.2026
Քաղաքականություն
Չգիտեմ՝ ով, ոնց, բայց դու ու Ռոբը պամպերսից մի խոսեք, հարգելի Կալուգացի Սամո․ Ալեքսանյան
Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները՝ բացառությամբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների և Կառավարության անդամների, նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այս ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի՝ առանց վարձատրության պահպանման: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ խնդիր կարող է առաջանալ նաև աշխատանքից հետո: Օրինակ՝ Կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում 18:00-ով չի սահմանափակվում իրենց աշխատանքային օրերին, և նախընտրելի է, որ ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, արձակուրդի գնան:
«Վարչապետը պետական պահպանության ներքո գտնվող պաշտոնյա է, իսկ, օրինակ, նախարարները, եթե վարչապետի հատուկ հրամանով են գտնվում պետական պահպանության ներքո, ստացվում է, որ արձակուրդում գտնվելիս՝ ծառայողական ժամերից դուրս, իրենց ծառայողական ավտոմեքենաները չեն կարող օգտագործել: Այսինքն՝ նրանք պետք է քարոզարշավի գնան իրենց մեքենայով կամ ավտոբուսով, նկատի ունեմ՝ ծառայողական մեքենան չեն կարող օգտագործել: Ծառայողական մեքենա կարող են օգտագործել բացառապես իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու նպատակով»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մի «գաղտնիք» է ուզում բացել, ապա սկսել է հորինված մի պատմություն պատմել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ կան, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում, ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով մոտավորապես մեկ տոննա հետը առել բերել ա Հայաստան»,- ասել է օլիգարխը:
Կառավարության նիստի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչպես կմկնաբանի այս հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ծանոթ չէ Կարապետյանի ասածներին, չի մեկնաբանում:
«Ձեզ թվում է, թե ես ամբողջ օրը նստած ձեր ասած մարդկանց հայտարարություններն եմ կարդո՞ւմ, կներեք, բայց ես մի քիչ ավելի կարևոր գործեր ունեմ: Հիմա ասուլիս եմ անում, թե չէ էլ ուրիշ ինչո՞վ կարող էի զբաղվել, հիմա նստած ուշի-ուշով հետևելու էի կալուգացի օլիգարխի ասուլիսին, թե չէ Հայաստանի վարչապետն էդ ժամին ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել»,- հեգնել է Կառավարության ղեկավարը:
Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ դատի է տալու այդ հայտարարության համար:
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ: Բնականաբար, դատի եմ տալու և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին: Կներեք բառապաշարիս համար, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի»,- հայտարարել է վարչապետը:
Մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները Կարապետյանին հայտնել են այս մասին, նա փորձել է խուսանավել հայտարարածից՝ ասելով. «Ես ասեցի ըտենց ինֆորմացա ունեմ»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում:
Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն: