Զվարճալի է ոչ մի բանի թեկնածուից հաղթելու մասին լսելը. Նրանց ներշնչանքի աղբյուրը ՀՀ-ում չէ. վարչապետ
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Այդ մասին ասված է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի Ֆեյսբուքի էջում:

Ուկրաինայի Գերագույն ռադայի
պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Միկիշան «Երևանյան
երկխոսություն 2026» համաժողովի շրջանակներում
Հայաստանում է։
Civic.am-ի հետ զրույցում պատգամավորն անդրադարձել
է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Երևան կատարած այցին․ «Ուկրաինայի նախագահի այցը հզոր ազդակ էր, որ հայ-ուկրաինական հարաբերությունները վերբեռնվում են, ավեին՝ նոր մակարդակի վրա են դուրս գալիս։ Մենք իրար ասելու, իրար լսելու շատ թեմաներ ունենք, մենք
ընդհանուր ապագա ունենք՝ եվրոպական ընտանիք»,-նկատեց նա։
Անդրադառնալով ռուսաստանաբնակ
ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի տարածած ինֆորմացիային, թե պատերազմի ժամանակ Ուկրաինան
Ադրբեջանին ֆոսֆոր է մատակարարել և մեր այն
դիտարկմանը, թե հայ հասարակությունն այդ հարցը ցավոտ է ընկալում, Միկիշան նկատեց՝ տեղեկությունն ամբողջությամբ
ֆեյք է․ «Դա Ռուսաստանի կողմից
տարածված հին ֆեյք է, այդպիսի ֆեյքերը հազարավոր
են։ Հերթական անգամ դա նետվում է դաշտ ՌԴ-ից կողմից։
Այդպիսի կեղծ լուրերը հազարավոր են՝ ոչ միայն Ուկրաինայի մասին ու Ուկրաինայի շուրջ, այլ Հայաստանի մասին ու Հայաստանի
շուրջ։ Ռուսաստանն ինքը ֆեյք է, երկիր, որը գողանում է թե՛ հայկական և թե՛ ուկրաինական
պատմությունը, ապրում է ստով ու քաոս տարածում։ Միայն այդ հարցով են լավ՝ ինչքան վատ
ուրիշների համար, այնքան լավ իրենց։ Ուստի ցանկացած ֆեյք, ցանկացած մանիպուլյացիա,
սուտ՝ իրենց մասին է, իրենք դրա վրա միլիարդավոր դոլարներ են ծախսում՝ առանց չափազանցության։
Անկեղծ ասած առաջին անգամ զարմացա, թե ինչպես է Հայաստանում այդ ինֆորմացիան տարածվել,
ինձ համար այն միանգամայն ապատեղեկատվություն
է։ Հասկանում եմ նաև հայերին, որ զգայուն թեմա է, կարող է որոշակիորեն սուր ընկալում
ունենալ հայերի կողմից, բայց հավատացեք, դա անհեթեթություն է»։
Ամեն անգամ, երբ Հայաստանը որևէ
ինքնիշխան քայլ է անում, որը չի համընկնում Ռուսաստանի շահերի հետ, Հայաստանի պրոռուսական
ընդդիմությունը սկսում է ահաբեկել հանրությանը՝ թե տեսեք ինչ եղավ Ուկրաինայի հետ։
Պատգամավորից հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս կարձագանքի այդ նարատիվներին․ «Դա նույնպես
Ռուսաստանի մանիպուլյացիաների արդյունք է։
Նայեք տրամաբանությունը՝ իրենք գալիս են՝ սպանում
ձեր ընկերներին, ծնողներին, երեխաներին, հետո գնում ուրիշ
երկիր, ասում՝ մենք խաղաղություն ենք ուզում, բայց եթե դուք չեք ուզում՝ ինչպես մենք
ենք ուզում՝ կգամ ձեզ կսպանեմ։ Ինչպե՞ս կարող ենք նման արարածների հետ խոսել, որոնք
ասում են՝ եթե չեք ուզում, ձեզ կսպանենք։ Ինձ հասկանալի են Հայաստանում առկա դիրքորոշումները,
մենք դա անցել ենք։ Միակ բանը, որ կուզենայի
ասել հայերին՝ ինչքան շուտ ազատվեք դրանից, այնքան լավ, բայց միևնույն ժամանակ հասկանում
ենք, երբ դուք դա աստիճանաբար եք անում։ Մենք
չենք ուզում, որ ձեզ հետ որևէ դժբախտություն լինի, մարդիկ տուժեն։ Մենք իհարկե կուզեինք,
որ դուք Ռուսաստանից ավելի ինտենսիվ կերպով հեռանայիք, բայց մենք առաջին հերթին գնահատում
ենք մեր ընկերությունը և սիրում ենք Ուկրաինայում ապրող հայերին»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում
Մարիամ Գրիգորյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
ԱՄՆ առաջարկից հրաժարվելու դեպքում Իրանը կենթարկվի լայնամասշտաբ ռմբակոծությունների: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ եթե Իրանը համաձայնի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա «Epic Rage» գործողությունը կավարտվի, իսկ բարձր արդյունավետություն ունեցող շրջափակումը, ըստ Թրամփի պնդումների, թույլ կտա, որ Հորմուզի նեղուցը բաց դառնա բոլորի համար:
«Իսկ եթե նրանք չհամաձայնեն, կսկսվեն ռմբակոծությունները, և, ցավոք, դրանք կլինեն շատ ավելի լայնամասշտաբ ու ինտենսիվ, քան նախկինում», – գրել է Թրամփը:
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում գտնվող «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվում են Վ. Օռլովայի ամբողջական տվյալները։
Իրանն ակնկալում է Չինաստանի հետագա աջակցությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է «X» սոցիալական ցանցում՝ իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման արդյունքներով:
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:
«Իրանական կողմը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ու խթանման վերաբերյալ Չինաստանի առաջարկած «չորս սկզբունքները»: Թեհրանը վստահում է չինական կողմին և ակնկալում է, որ Չինաստանը կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ խաղաղությանը նպաստելու և հակամարտությունը դադարեցնելու գործում, ինչպես նաև կաջակցի հետպատերազմյան նոր տարածաշրջանային ճարտարապետության ստեղծմանը, որն ունակ կլինի միաժամանակ ապահովել զարգացումն ու անվտանգությունը», — գրել է Արաղչին:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ներկայացրել էր Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման չորս առաջարկներ (սկզբունքներ): Այդ առաջարկները ներառում են.
պետությունների անկախության և տարածքային ամբողջականության աջակցություն,
տնտեսական շահերի միավորում կայունության ապահովման հետ,
Պարսից ծոցի երկրների միջև երկխոսության խթանում,
անվտանգության ճարտարապետության ձևավորման ժամանակ միջազգային իրավունքի պահպանում:

ԱՄՆ-ը և Իրանը մոտ են ռազմական գործողությունների դադարեցման մասին նախնական համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին: Ըստ նրանց տվյալների՝ գոյություն ունի համաձայնագրի նախագիծ, որի կետերի մեծ մասը հաստատված է երկու կողմերի կողմից:
Փաստաթուղթը նախատեսում է հակամարտության լիակատար ավարտ և Հորմուզի նեղուցի բացում նավագնացության համար: Այնտեղ ներառված է նաև բանակցությունների ապագա փուլերի անցկացման ժամանակացույցը: Բացի այդ, համաձայնագրի նախագիծը ներառում է կետեր, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և իրանական սառեցված ակտիվների ապաշրջափակմանը:
Մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը կասեցնում է «Ազատություն նախագիծ» (Project Freedom) գործողությունը, որն ուղղված էր Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցմանը: Նրա խոսքով՝ ինքը գնացել է այդ քայլին Պակիստանի և այլ երկրների խնդրանքով, որպեսզի գնահատի Իրանի հետ բանակցություններն ավարտելու և գործարք կնքելու հնարավորությունը:
Դրանից հետո Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հակամարտող կողմերը մոտ են համաձայնությանը: Ըստ նրա տվյալների՝ Վաշինգտոնը 48 ժամվա ընթացքում Իրանից պատասխան է ակնկալում 14 կետից բաղկացած հուշագրի առանցքային դրույթների վերաբերյալ: Այս փաստաթղթում կներառվի մարտական գործողությունների դադարեցման և բանակցությունների 30-օրյա ժամանակահատված սկսելու պահանջ: