Էներգետիկան մեզ համար դարձել է փակուղային խնդիր, պետք է անկախ էներգիա ապահովենք․ ֆոն դեր Լայեն
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովին մասնակից պետությունների նախագահների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տեսալուսանկարահանման արարողությունը:
Իմ բարեկամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան։ Շնորհակալություն այս ընդունելության համար։ Վաղը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը»,- գրել է Մակրոնը:
Մայիսի 5-ից 6-ը անցկացվելիք արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին ներկայացուցիչներ են լինելու նաև Թուրքիայից և Ադրբեջանից, փոխանցում է «Ազատություն»-ը։
Հարավային Կովկասում խաղաղության թեմայով պանելային քննարկմանը մասնակցելու են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Երևանի և Անկարայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։
Քննարկմանը նաև ադրբեջանցի բանախոս է ելույթ ունենալու՝ Թոփչուբաշով կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը, որը քաղհասարակության այցերի շրջանակում արդեն եղել է Երևանում:
Թուրք և ադրբեջանցի այլ փորձագետներ էլ են հաստատել մասնակցությունը երևանյան ֆորումին: Թուրքիայից Հայաստան է գալու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարի տեղակալ Մերվե Կավակչին:
04.05.2026, 09:48
Աշխարհ
Եվրամիությունում մենք ունենք ընկերներ, որոնց վրա կարող ենք հույս դնել․ Փաշինյան
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: