Հայաստանի համար ձեր պատկերացրած ռեյտինգը նիժնի տապռի գարշահոտ հետնախորշերի մեջ է. Կոնջորյանը` կալուգացի օլիգարխին

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երիտասարդներից մեկը կալուգացի օլիգարխին հարց է տալիս ու ասում` հայ ժողովրդի ռեյտինգը ամբողջ աշխարհում ընկել է:

Եվ այս պնդումն անում է այն ժամանակ, երբ աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ ժամանում են Հայաստան` մասնակցելու Հայաստանում երբևէ անցկացվող ամենամեծ ու ամենառեյտինգային միջազգային միջոցառմանը:

Կալուգացին էլ` իրեն բնորոշ անհոդաբաշխ ինքնավստահությամբ հայտարարում է, որ էսա իրենք կգան ու ամեն ինչ տեղը կգցեն:

Հայաստանի համար ձեր պատկերացրած ռեյտինգը նիժնի տապռի գարշահոտ հետնախորշերի մեջ է, որտեղ Լուկաշենկոյի նմաններն ասում են` Հայաստանը ոչ մեկին պետք չի ու գնալու տեղ չունի:

Ծոծորակներդ կտեսնեք, բայց Հայաստանը չեք վերադարձնի նախկին ցեխի հորձանուտ: Շարունակեք ապրել ձեր հորինած «ուժեղ» պղպջակի մեջ, շատ շուտով այն կպայթի և այդ ժամանակ դուք կզգաք ժողովրդի ռեյտինգի իրական համը:

Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել Հուշասյանը՝ նշելով այն խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը:

Կոնստանտինոս Տասուլասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: