Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը

Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցի էջում:

Շատերը հարցնում են՝ ում ձեռքի գործն է այս պաստառի նկարը․ Պատասխանեմ՝ «Ճախրուկներն» են նկարել․ Հարությունյան

Շատերը հարցնում են՝ ում ձեռքի գործն է այս պաստառի նկարը: Պատասխանեմ՝ «Ճախրուկներն» են նկարել: Իսկ մնացածի մասին կպատմեմ հաջորդիվ։ 

Շնորհակալություն գնահատականների համար: Առջևում էլի հետաքրքիր իրադարձություններ ունենք՝ մարզական/մշակութային:

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ

Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի:

Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ:

Վարչապետը կարևորել է պարոն Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է ՀՀ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով։

Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու:Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Կայա Կալասը Երևանում մայիսի 5-ին կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, որից հետո նույն օրը կմեկնի Բաքու:

Հաղորդվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Կայա Կալասը Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, իսկ մայիսի 5-ին կմասնակցի ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին։

Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լեհաստանի և Հայաստանի վարչապետներ Դոնալդ Տուսկի և Նիկոլ Փաշինյանը համատեղ լուսանկարը՝ արված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի սկզբում:

«Եռագլուխ հրեշի մի գլխի՝ Գագիկ Ծառուկյանի ընկեր Լուկաշենկոն ասում էր՝ куда вы (Армения) денетесь? Էս սրտիկներն իր ու իր ընկերոջ համար են»,- կից գրել է Հարությունյանը:

Զելենսկին ու Կոբախիձեն 5 տարվա մեջ առաջին անգամ Երևանում են հանդիպել

Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի
Կոբախիձեի հետ՝ առաջին անգամ հինգ տարվա մեջ։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է
ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

Ինչպես հաղորդվում
է, Զելենսկին և Կոբախիձեն քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Հանդիպմանը
մասնակցել են նաև երկու երկրների ԱԳՆ ղեկավարները։