ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ծավալուն աշխատանքներից հետո այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. «Կհամաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել, մեր դիվանագետներին մաղթում ենք արգասաբեր գործունեություն»,-նշել է նախարարը։
Category: Civic.am
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է Կարսում տեղի ունեցած՝ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը նշելով, որ պատմական առաջընթաց է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին:
«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։
Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Դավիթ Առաքելյանը ԱԺ-ում ընդունել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III»-ի ղեկավարին
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ապրիլի 27-ին հանդիպել են «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III» ծրագրի ղեկավար (GIZ Project Manager) Սանդրա Ֆուրի, ծրագրի բաղադրիչի համաղեկավար Նատալիա Գնիդյուկի և GIZ Խորհրդարանական համագործակցության տարածաշրջանային պատասխանատու Արևելյան գործընկերության համար Հրաչիկ Յարմալոյանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Առաքելյանը նշել է, որ ԱԺ աշխատակազմը հատկապես վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է միջազգային տարբեր կառույցների հետ՝ զարգացնելով իր կարողությունները և ընդլայնելով մասնագիտական կապերը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ GIZ-ի և ԱԺ աշխատակազմի միջև ձևավորվել է ուղիղ և արդյունավետ համագործակցություն, որը կրում է շարունակական ու զարգացող բնույթ»,- ասել է Դավիթ Առաքելյանը՝ անդրադառնալով կառույցի հետ համագործակցության մի քանի կարևոր ուղղությունների, որոնք նրա գնահատմամբ էական դերակատարություն են ունեցել փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ամրապնդման գործում:
Դավիթ Առաքելյանը, մասնավորապես, արժևորել է կանանց առաջնորդության և հզորացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում GIZ-ի համագործակցությամբ ընթացող արդյունավետ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև առաջիկայում մեկնարկելիք «Խորհրդարան բոլորի համար» տարածաշրջանային համաժողովին, ինչը, ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, կարևոր հարթակ է փորձի և գիտելիքի փոխանակման առումով:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաև «Ամառային դպրոց», «Երիտասարդ խորհրդարան», «Կամրջելով դպրոցն ու Ազգային ժողովը. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը և գործառույթները հանրային կառավարման համակարգում» ծրագրերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Ռումինիայի հետ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում էր
Ապրիլի 21-23-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուխարեստում էր։ Պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարի խորհրդական Կարեն Հակոբյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ինչպես նաև ՆԳ նախարարության կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Այցի նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունն՝ ուղղված մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրականացմանը։
Ռումինիայի ՆԳ նախարարությունում պետքարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Պատվիրակությունն այցելել է նաև Ռումինիայի ոստիկանության ակադեմիա։ Ռեկտոր Կատալին Անդրուշի հետ հանդիպմանը շարունակվել են կրթական ոլորտին առնչվող քննարկումները։
Կողմերը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։
Այցը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Ռումինիայի ՆԳՆ «Ալեքսանդրու Իոան Կուզա» ոստիկանության ակադեմիայի հետ համագործակցությամբ։
Սամվել Կարապետյանը Քոչարյանի շարունակությունն է, եկելա կերածները մարսցնի. Հարցում
28.04.2026
Քաղաքականություն
Սամվել Կարապետյանը Քոչարյանի շարունակությունն է, եկելա կերածները մարսցնի. Հարցում
Սամվել Կարապետյանը Քոչարյանի շարունակությունն է, եկելա կերածները մարսցնի. Հարցում
28.04.2026
Քաղաքականություն
Սամվել Կարապետյանը Քոչարյանի շարունակությունն է, եկելա կերածները մարսցնի. Հարցում
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Էստոնացի պատգամավորները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր
«Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում` https://www.armed.am/publicdata/?pg=drugs:
Այստեղ, անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով:
Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ` https://moh.am/#1/8542»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարմիր գույնի անձնագիրը լայնորեն տարածված է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում․ FIP
FIP-ը գրում է․Այսօր պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագրի նմուշը։ Այն լինելու է կարմիր։
Պաշտոնապես հաղորդվում է, որ նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։
Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր բաց աղբյուրների համաձայն, կարմիր գույնի անձնագիրը լայնորեն տարածված է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Հայաստանի հարևաններ Վրաստանը, Թուրքիան և Իրանը ևս ունեն կարմիր գույնի անձնագիր։ Այդ գույն է նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնագրերը։
Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. գործարկվել է ExIm թվային համակարգը