Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. գործարկվել է ExIm թվային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են եղել պետական և մասնավոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։ Հարթակն իրագործվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ համահունչ Առևտրի դյուրացման համաձայնագրի պահանջներին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ողջունելով հյուրերին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է թվային փոխակերպման և միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին։ «Մեր տեսլականի հիմքում Հայաստանը որպես տարածաշրջանային և համաշխարհային տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույց դիրքավորելու հավակնոտ նպատակն է։ Մենք ձգտում ենք կերտել մի համակարգ, որտեղ մաքսային և հարկային գործընթացների բեկումնային թվայնացումը և ինտեգրումը կվերացնեն արհեստական արգելքները՝ ապահովելով անհպում, թափանցիկ և կանխատեսելի միջավայր։ ExIm տեղեկատվական հարթակն այդ տեսլականի ու ընկալումների առարկայացումն է իրական աշխարհում և համահունչ է Առևտրի դյուրացման համաձայնագրի (TFA) սկզբունքներին՝ վերացնելով տեղեկատվական պատնեշները»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։ Միաժամանակ, ՊԵԿ ղեկավարը  վստահեցրել է, որ շարունակվելու են ջանքերը մաքսային գործընկերությունը որակական նոր՝ տեխնոլոգիական բարձրագույն մակարդակի հասցնելու գործում․ «ExIm-ը մեծ ճանապարհի միայն սկիզբն է. այն անհրաժեշտ և առանցքային նախաքայլն է, որը մյուս բարեփոխումների հետ մեկտեղ հող է պատրաստում մաքսային վարչարարության մեջ արհեստական բանականության գործիքակազմի ներդրման համար»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով՝ ExIm-ի հիմքում մաքսային մարմնի աշխատանքային փորձն է, և հարթակի ստեղծման գաղափարը ծնվել է հենց իրական խնդիրներից՝ մեկտեղելու տարբեր օղակներում կուտակված գիտելիքն ու փորձը․ «Մեր նպատակն էր ստեղծել մի միջավայր, որտեղ տվյալը կլինի հանրային, հասանելի և կիրառելի բոլորի համար։ Վստահ եմ՝ սա նոր մշակույթի սկիզբ է, որտեղ տեղեկատվությունը ոչ թե խոչընդոտ է, այլև հնարավորություն՝ ավելի դյուրացնելու արտաքին տնտեսական գործունեությունը»։

Նախագծի իրականացման գործում առանձնահատուկ է Հայաստանում Գերմանիայի դեսպանության դերակատարությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ցուցաբերած աջակցությունը։ Ըստ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի, զարգացման համագործակցության, մամուլի և արարողակարգի կցորդ Էվա Մեյերի, նախաձեռնությունը վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու արտահանման ու ներմուծման թափանցիկ և արդյունավետ ընթացակարգեր։ Թվային լուծումը, միանշանակ, կբարելավի տեղեկատվության հասանելիությունը և մաքսային գործընթացների պլանավորումն ու կազմակերպումը։ Իսկ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի պորտֆելի մենեջեր Լետիցիա Կարնեվալիի խոսքով՝  տեղեկատվական հարթակը ոչ միայն նորարարական գործիք է և տեխնոլոգիական առաջընթաց, այլև արդյունավետ մեխանիզմ՝ խթանելու պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունն ու փոխվստահությունը։  

ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը ներկայացրել է տեղեկատվական հարթակի գործառնական հնարավորություններն ու կիրառման մեխանիզմները՝ ընդգծելով հարթակի գործնական նշանակությունն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։

Միջոցառման ավարտին  ExIm տեղեկատվական հարթակի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցած ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։

ExIm տեղեկատվական հարթակի առանձնահատկությունները

ExIm-ը թվային լուծումներով ստեղծված միասնական տեղեկատվական հարթակ է, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` արտահանման և ներմուծման գործընթացները դարձնելով առավել հարմարավետ, կանխատեսելի և արդյունավետ։ ExIm-ը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով՝ մեկ վայրում համախմբելով արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ բիզնեսը կարող է արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համակարգված ստանալ հասկանալի ձևաչափով՝ առանց տարբեր պետական մարմիններում և աղբյուրներում տեղեկատվություն որոնելու։ Հարթակը եռալեզու է։

Թվային հարթակ բոլորի համար

ExIm տեղեկատվական հարթակը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների համար՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսներ, մաքսային ներկայացուցիչներ և միջնորդներ, լոգիստիկ և բեռնափոխադրող կազմակերպություններ, ինչպես նաև սկսնակ ձեռնարկատերեր։

ExIm-ի հնարավորությունները

Հարթակը հանդես է գալիս որպես միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ ներկայացված են արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացներին վերաբերող ամբողջական տվյալները, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի նկարագրություն, օրենսդրություն, անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների, հնարավոր սահմանափակումների, ինչպես նաև գործընթացում ներգրավված այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվություն։ Բացի այդ, օգտատերը կարող է նաև ծանոթանալ ապրանքի հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային և ոչ սակագնային կարգավորումներին, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերին, վճարների դրույքաչափերի և վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին և այլ կարգավորումներին։ ԱՏԳ մասնակիցները կարող  են նաև ExIm հարթակում հետևել գործընթացների հաջորդական քայլերին, օգտվել պարզեցված ուղեցույցներից և պարզաբանումներից, ինչը, միաժամանակ, կնվազեցնի սխալվելու հավանականությունն ու ժամանակի կորուստը։

Հարթակից օգտվելը՝  պարզ և արագ

Հարթակից օգտվելը բավականին հեշտ և հարմար է․ տեղեկատվությունը դասակարգված է ըստ գործընթացների և ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Օգտատերը կարող է առանց գրանցման մուտք գործել հարթակ, ընտրել համապատասխան ուղղությունը, օրինակ՝ արտահանում, ներմուծում կամ տարանցում, ապա մուտքագրում  է հետաքրքրող ապրանքի անվանումը կամ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել տեղեկատվության ստացման նպատակը և համապատասխան երկիրը, որից հետո  համակարգն ինքնաշխատ տրամադրում է տվյալ գործարքին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը։ Բացի այդ, հարթակում ներդրված հաշվիչների միջոցով հնարավոր է հաշվարկել ներմուծման դեպքում պահանջվող վճարները և ստանալ համապատասխան տեղեկատվությունը՝ նախապես գնահատելով հնարավոր ծախսերը։ Օրինակ, քաղաքացին կարող է մինչ անձնական օգտագործման ապրանք կամ ավտոմեքենա ներմուծելը,  հենց հարթակում նախապես հաշվարկել մաքսազերծման ծախսերը և պլանավորել իր գնումը։ ԱՏԳ մասնակիցները նաև համապարփակ տեղեկատվություն կարող են ստանալ բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ։

Այսպիսով, գործելով «մեկ պատուհան» սկզբունքով, ExIm-ը բիզնեսին հնարավորություն կտա նախապես գնահատել և պատկերացնել մաքսային գործընթացների ամբողջ շղթան, նվազեցնել սխալվելու հավանականությունը, ֆինանսական ռիսկերը, ժամանակի կորուստը, ինչպես նաև ավելի արդյունավետ պլանավորել ու կազմակերպել արտաքին տնտեսական գործունեությունը՝ նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ 

ExIm տեղեկատվական հարթակ կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ։

ՀՀ-ն տենդեր չէ, որ շահեն․ Գործուղված ուժը կեղծ խոսույթով ահաբեկում է հանրությանը

ՀՀ-ն տենդեր չէ, որ շահեն․ Գործուղված ուժը կեղծ խոսույթով ահաբեկում է հանրությանը

ՀՀ-ն տենդեր չէ, որ շահեն․ Գործուղված ուժը կեղծ խոսույթով ահաբեկում է հանրությանը

ՀՀ-ն տենդեր չէ, որ շահեն․ Գործուղված ուժը կեղծ խոսույթով ահաբեկում է հանրությանը

ՀՀ-ն տենդեր չէ, որ շահեն․ Գործուղված ուժը կեղծ խոսույթով ահաբեկում է հանրությանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության
խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը հինգ հարց է ուղղել Սամվել Կարապետյանին, և այդ հարցուպատասխանի
ժամանակ Սամվել Կարապետյանը խոսել է Սյունիքը կորցնելու մասին։ Այս խոսույթը պարբերաբար
օգտագործվում էր ամենատարբեր ընդդիմադիր ուժերի կողմից, որը, սակայն, ժամանակի ընթացքում
հերքվեց, բայց Սամվել Կարապետյանը նոր ալիք է ուզում սկսել այդ մասով։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։

«Առհասարակ իրենց խոսույթը վերջին
շրջանում դարձել է փրփուրներից կախված լինելու խոսույթ։ Մի ուժ, որը գործուղված է ՀՀ,
բոլորիս համար պարզ է՝ ինչ ելք են ունենալու ընտրություններն իրենց ներկայությամբ,
բայց այդ ուժն այսօր եկել ու խոսում է Սյունիքը կորցնելուց, խոսում է անվտանգությունից։
Իհարկե գիտենք, թե որտեղից են գալիս այդ խոսույթները, իրենք տեսնում են նաև մեր քաղաքացիների
վերաբերմունքը իրենց խոսույթին և իրենց»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այսօր իրենք խոսում
են խաղաղությունից և ունեն ձեռք բերված խաղաղություն, բայց նրանք իհարկե պատերազմի
կուսակցություն են, պատերազմի ներկայացուցիչներն են, բայց եկել են այդ խոսույթն առաջ
տանելու, և միանշանակ պետք է մարդկանց ահաբեկեն նման վախերով, բայց չեն հասկանում,
որ այսօր մեր քաղաքացիները շատ իրավագիտակից են և թացը չորից տարբերում են։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

   

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։

Ծրագրավորված թեկնածուն Սամվել Կարապետյանն է, իսկ վերջում՝ ինչպես Կրեմլից կասեն

«Հայկական խորհրդի» ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ակնհայտ է,
որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ներկայացրած ընդդիմության
զգալի հատվածը պրոռուսական է և ըստ էության սպասարկում է այսօրվա Ռուսաստանի շահերը
: «Դա այնքան ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը չի էլ թաքցնում»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։  

Ըստ Վարդանյանի՝ շրջանառվող Գյումրու սցենարն այն մասին չէ,
որ փոքրամասնությունը պարզապես կարող է կառավարություն ձևավորել՝ կոալիցիայի միջոցով
: «Գյումրու սցենարն այն է, որ դու մանիպուլացնես քո ընտրողին, ասես, որ դու կապ չունես
այս քաղաքական ուժերի հետ, երբեք չես համագործակցի, բայց մտնես խորհրդարան ու վերջում
միավորվես՝ այնպես անես, որ քո ձայները հարաբերականորեն ավելի շատ լինեն, քան առաջին
տեղը գրավողինը
»,- նկատեց նա։  

Մեր զրուցակցի խոսքով՝ ակնհայտ է, որ Կրեմլի  ծրագրավորված ֆավորիտը Սամվել Կարապետյանն է. «Թե ինչու է այդպես՝ մի քանի գործոն կա։ Մեկն այն է, որ իրենց հաշվարկով՝ Կարապետյանը
չի եղել իշխանության ներսում ու չի պարտվել, իսկ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ
Սարգսյանը պարտվել են, Սարգսյանը՝ մի քանի անգամ։ Դրա համար Սերժ Սարգսյանը ուղղակիորեն
չի մասնակցում ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանը երկրորդն է, մի անգամ է պարտվել,
ըստ Կրեմլի մտածողության՝ դեռևս կարող է դեր խաղալ։ Պետք է մեկը, ով դեռևս չի պարտվել։
Բացի դրանից՝ կան մեծ ֆինանսական հնարավորություններ ու կախվածություն Ռուսաստանից
»։

Խոսելով Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցի մասին, երբ
ռուսաստանցի օլիգարխը կառուցողական էր գնահատել Ծառուկյանի ու Քոչարյանի՝ ամենաշատ
քվե ստացած ուժերին ձայներ տալու հայտարարությունը, փորձագետը նշեց ՝անհնար է, որ երեք
ուժերից որևէ մեկը 50+1 տոկոս ձայն ստանա
. «Բայց 10 կամ 20 տոկոսի  հավանականություն կա, որ մտնեն խորհրդարան՝ երեքի
ձայները ավելի շատ լինեն։ Երբ նայում ենք բոլոր արժանահավատ ձայները՝ տեսնում ենք,
որ ընդդիմության ներսում առաջին տեղում Սամվել Կարապետյանն է
»։ 

Քոչարյանը կզիջի՞ իր ձայները՝ հարցին ի պատասխան Վարդանյանն
ասաց
. «Ինչպես Կրեմլից կասեն՝
բնականաբար, ամբիցիաներ կան, չի էլ բացառվում, որ այդ սցենարն էլ է քննարկվել
․․․ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, որ Սամվել Կարապետյանը լինի՝
բնականաբար, Քոչարյանն է թեկնածուն
»։

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Ինչո՞ւ Թրամփին չի գոհացնում Իրանի նոր «ճանապարհային քարտեզը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի վերջին առաջարկը։ Այս մասին հայտնել է CNNհեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի մի քանի աղբյուրների։

Ըստ նրանց տվյալների՝ Թրամփը «դժվար թե ընդունի այս պլանը, որը [Իրանի կողմից] փոխանցվել է ԱՄՆ-ին վերջին օրերին», քանի որ «այն բաց է թողնում [իրանական] միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերը»։

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը միջնորդներին է փոխանցել եռափուլ պլան, որի համաձայն պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ Ըստ այդ տեղեկատվության՝ իրանական կողմը պահանջում է, որ բանակցությունների առաջին փուլը «կենտրոնանա պատերազմի դադարեցման և երաշխիքներ ստանալու հարցի վրա», որ Իրանի և Լիբանանի նկատմամբ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Քննարկումների երկրորդ փուլը պետք է լինի հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցը։ Երրորդ փուլը, ըստ Իրանի առաջարկի, կվերաբերի Թեհրանի միջուկային դոսյեին։ Ընդգծվում է, որ իրանական կողմը հրաժարվում է քննարկել այս թեման՝ առանց նախորդ երկու հարցերի շուրջ համաձայնության հասնելու։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Թեհրանում և Վաշինգտոնում, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները մնում են անհայտ։

Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր կենսաչափական անձնագրերի գույնի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին:

«էս ի՜նչ անտարբերություն էր, մեկը չհիշեց, որ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, տո՝ սովետականն էլ ․․․ նեղացնում եք ձեր տերերին, չսիրելի սռաչաստեղծ թրքացմանագետներ։

Իսկ եթե լուրջ՝ կենսաչափական անձնագրերի ներդրումը խիստ անհրաժեշտ պայման է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացի համար, դրանք հստակ հատուկ ստանդարտների են, փոխճանաչելի ԵՄ երկրների համար եւ առանց այս փոփոխության, առանց կենսաչափական անձնագրերի անհնար է վիզայի ազատականացման մասին նույնիսկ խոսել։

Սա նախ եւ առաջ կարեւորագույն ռեֆորմ է հենց մեզ համար, որում գույնի փոփոխությունը մի աննշան դրվագ է ընդամենը, մինչդեռ առավել կարեւոր է անձնագրային փոխճանաչելիության ամբողջական համակարգը, ինչը բոլորիս ճամփորդությունը դարձնելու է ավելի արագ ու վստահելի ցանկացած պետության սահման հատելիս, եւ հատկապես՝ ԵՄ երկրներում։

Փաստենք, որ ԵՄ 26 երկրների անձնագրերը կարմիր-բուրգունդի (բորդո) գույնի է, միայն Խորվաթիայինն է կապույտ։

Ես էս հերթական սռաչը կհասկանայի գուցե, եթե, ասենք, կանաչ լիներ, քանի որ կանաչ գույնի է մուսուլմանական երկրների մեծ մասին անձնագրերը։ Կանաչը համարվում է Մուհամեդի սիրելի գույնը, կապվում է դրախտի կանաչի հետ եւ այլն․․․

Հասկանում եմ, զգայունությունը շատ է, բայց գոնե մի քիչ հիմնավոր թեմաներ գտեք»,- գրել է Աբրահամյանը:

Կանդազների մասին զգուշացնում էինք վաղուց. ձեր մոտ չի ստացվելու․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմադիր դաշտում գործող ուժերի վարքագծին և վերջին ձերբակալությունների ֆոնին հրապարակված սկանդալային ձայնագրություններին։

Հարությունյանը շեշտել է, որ իշխանությունները վաղուց էին կանխատեսում նման զարգացումները և զգուշացնում ընդդիմադիր որոշ գործիչների իրական նպատակների մասին։

Արայիկ Հարությունյանը, հղում անելով «Տաշիրի Սամոյի» թիմակիցների և նախկին համակարգի ներկայացուցիչների միջև առկա կապերին, նշել է, որ նրանց գործելաոճը նորություն չէր։

«Կանդազների մասին զգուշացնում էինք վաղուց»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հատկապես ցավոտ է համարում այն փաստը, որ ընդդիմադիրները փորձում են օգտագործել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին սեփական քաղաքական նպատակների համար։

«Ձեզ համար Ղարաբաղի մեր հայրենակիցները միշտ եղել են ցույցի մատերիալ ու մեր պետությունը խուրդելու միջոց»,- ընդգծել է Հարությունյանը։

«Ձեր մոտ չստացվեց ու էլ չի ստացվելու»

Ուկրաինայի Ռադան 19-րդ անգամ երկարաձգեց ռազմական դրությունն ու մոբիլիզացիան. հայտնի են նոր ժամկետները

Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի՝ ապրիլի 28-ին, կողմ է քվեարկել ռազմական դրության և մոբիլիզացիայի գործողության ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերին։

Ինչպես իր Telegram-ալիքում հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, երկրում համընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգման օրինագծին կողմ է քվեարկել 304 ժողովրդական պատգամավոր։ Սա արդեն 19-րդ անգամն է, ինչ ուկրաինական խորհրդարանը նման որոշում է կայացնում ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։ Ռազմական դրության մասին օրինագծին կողմ է քվեարկել Ռադայի 315 պատգամավոր։

Երկու դեպքում էլ դեմ են քվեարկել պատգամավորներ Ալեքսեյ Գոնչարենկոն («Եվրոպական համերաշխություն») և Աննա Սկորոխոդը («Ժողովրդի ծառա»)։

Ըստ օրինագծերի՝ ռազմական դրությունը և մոբիլիզացիան 2026 թվականի մայիսի 4-ից երկարաձգվել են ևս 90 օրով՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը։

Համընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում ներդրվել էր 2022 թվականի փետրվարին և հետագայում բազմիցս երկարաձգվել։ Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադա էր ներկայացրել համապատասխան օրինագծերը։ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ռազմական դրությունը կավարտվի միայն գործընկերներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո։