«Ասածդ ուժի, տըռլանա, ինձ պաշտոնի ըս տինան չէ բանակումը»․ «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների գաղտնալսումը․ ձայնագրություն
Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ «Երևանի ավտոբուս» ընկերությունից հայտնում են, որ տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև:
«Ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։
Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։
Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը»,- ասվում է հերքման տեքստում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ
Washington Hilton հյուրանոցի ընթրիքին հրաձգության ժամանակ իր տարհանումը ուշացել
է, քանի որ ինքը ցանկացել է տեսնել, թե ինչ է կատարվում։ Այս մասին նա ասել է CBS
News-ին տված հարցազրույցում։
Հարցազրուցավարը Սպիտակ տան ղեկավարին հարցրել է,
թե ինչու են անվտանգության ծառայության գործողություններն այդքան երկար տևել։ Նրա խոսքով՝
կրակոցների հնչյունների լսվելուց հետո դահլիճից նախագահի տարհանման համար պահանջվում
է մոտ 30 վայրկյան։
Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ տարհանումը ուշացել
է, քանի որ իրեն հետաքրքիր էր տեսնել, թե ինչ է կատարվում։
«Դրանում մասամբ կար նաև իմ մեղքը։ Ես ուզում էի
տեսնել՝ ինչ է կատարվում, և ես առանձնապես չեմ օգնել նրանց [անվտանգությանը]։ Ես ուզում
էի հասկանալ, թե բանն ինչ է։ Եվ այդ պահին մենք սկսեցինք գիտակցել, որ դա հավանաբար
լուրջ խնդիր է, այլ տեսակի խնդիր, վատ խնդիր։ Եվ դա տարբերվում էր խնջույքների սրահում
սովորական աղմուկից, որ մշտապես լսվում էր։ Ինձ շրջապատում էին հիանալի տղաներ։ Եվ
ես, հավանաբար, ստիպեցի նրանց փոքր-ինչ դանդաղ գործել։ Ես ասացի. «Մի րոպե սպասեք,
մի րոպե սպասեք։ Թողեք տեսնեմ։ Մի վայրկյան»»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցում CBS News-ը ուշադրություն
է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հրաձգությունից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները
ակնթարթորեն դուրս են բերել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփին
դուրս բերելու համար որոշ ժամանակ է պահանջվել։
Civic.am-ի տեղեկություններով՝ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը, որն առավել հայտնի է Կանդազ մականունով:
Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ բերման էր ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ վերջինս ձերբակալվել է:
Վարույթն առնչվում է ընտրակաշառք տալ-ստանալուն:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊՈԱԿ-ում: Նախարարը ծանոթացել է արխիվի շենքային պայմաններին, այդ թվում՝ հիմնանորոգված առաջին հարկին և քաղաքացիների սպասարկման սրահին, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Տնօրենի խոսքով՝ վերանորոգված տարածքը ոչ միայն հարմարավետ է դարձրել համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը, այլև նոր կահավորված սրահը, էլեկտրոնային համակարգերով հագեցված աշխատանքային գոտիները և արդիականացված միջավայրը թույլ են տալիս ավելի արագ, հարմար և արդյունավետ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, այցելուներին և հետազոտողներին:
Նախարարին ներկայացվել է այս պահին գործող ցուցադրությունը՝ «Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից»։ Ցուցադրության մեջ ընդգրկված են արխիվի առանձնահատուկ եզակի ֆոնդերից ընտրված ինքնատիպ վավերագրեր՝ սկսած պահպանվող ամենահին փաստաթղթից մինչև մերօրյա բնագիր, գունեղ փաստաթղթեր ու լուսանկարներ։ Ցուցասրահում առանձին անկյուն է հատկացված նաև իրավական փաստաթղթերին։
Ազգային արխիվի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար Արթուր Ստեփանյանը նախարարին է հանձնել Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված «Սիմոն Երևանցի» հուշամեդալ։
Ազգային արխիվում կամավորները ներկայում իրականացնում են նաև Պրոբացիայի ծառայության փաստաթղթերի թվայնացման աշխատանքներ: Նախարարը զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել կամավորներին իրենց կատարած աշխատանքի համար:
Շրջայցի ավարտին նախանշվել են Ազգային արխիվի գործունեությունը պատշաճ և որակով իրականացնելու հետագա աշխատանքները:
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից կգործարկի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Ընդդիմադիր մամուլում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Երևանի տարբեր մասերում փակցվել են համբուրվող նույնասեռականների նկարներ։
«Ուժեղ Հայաստանի» մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա Կալուգացի Սամոյի օտարերկրյա փիառ մասնագետների մտահղացումն է, նրանք հաշվարկել են, որ ՔՊ-ն աննախադեպ վստահելիության վերելքի վրա է և դա խաթարելու համար փորձում են խաղարկել հայ հասարակության պահպանողական լինելու քարտը։ Նրանք ՔՊ-ի ընտրությունների սիմվոլ «սրտիկը» մտցրել են նույնասեռականների համբույրի կադրի մեջ և դրանք Երևանում փակցնելով փորձում են մարդկանց մոտ ասոցացիաներ ստեղծել։
Մեր աղբյուրը սակայն չկարողացավ պատասխանել հարցին, թե լուսանկարները պատրաստաված են արհեստական բանականությա՞մբ, թե՞ Կալուգացի Սամվելի թիմակիցներն են նկարվել դրա համար։
Հստակ է մի բան՝ Կալուգացու աջակիցները ոչ մի կարմիր գիծ չունեն։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել
Իոաննիսյանը օրերս հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է արձանագրել
«Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության ընթացքում։ Այդ հիմքով դաշինքը
դիմել է վարչական դատարան՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյան-ին վարչական պատասխանատվության
ենթարկելու պահանջով։
Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս է հրավիրել՝
հայտարարելով, որ իր փաստաբանական թիմը պատրաստվում է հաղորդում ներկայացնել Դանիել
Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ։
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը քաղաքական ուժերի
հետ նույնականացնելու փորձերը կարող են իրավական հետևանքներ ունենալ։ Նա նշել է, որ
եթե դատարանում ապացուցվեն ենթադրյալ խախտումները, իրեն կարող է սպառնալ մինչև 6 մլն
դրամ տուգանք։
Հակոբյանը նաև հայտարարել է, որ խախտվել են իր՝ Սահմանադրությամբ
և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները՝ մասնավորապես ընտրական իրավունքի
ազատ իրականացման, արտահայտվելու ազատության և մարդու արժանապատվության պաշտպանության
սկզբունքները։
Նրա պնդմամբ՝ տեղի ունեցածը կարող է դիտարկվել նաև
որպես հոգեբանական ճնշում և իրավունքների սահմանափակում՝ հղում անելով համապատասխան
միջազգային իրավական փաստաթղթերին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Աննա Հակոբյանը հանձնարարել
է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել երկու ուղղություն՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ
քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը և «Անկախ
դիտորդ» դաշինքի դեմ դատական հայց ներկայացնելը՝ հիմնադրամի գործարար համբավին պատճառված
վնասը փոխհատուցելու պահանջով։
«Վճռական եմ պաշտպանել իմ իրավունքները՝ որպես կին,
որպես քաղաքացի, որպես ընտրող և որպես հիմնադրամի ղեկավար», – հայտարարել է նա։