Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել բանակցությունների եռափուլ բանաձև. ի՞նչ է առաջարկում Իրանը

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների եռափուլ բանաձև։ Այս մասի հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։ Նշվում է, որ եթե ամերիկյան կողմն ընդունի այս բանաձևը, Թեհրանը բանակցությունները կվարի դրան համապատասխան։

Ըստ առաջարկի՝ բանակցությունների առաջին փուլը պետք է կենտրոնանա պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ նոր ռազմական գործողություններից հրաժարվելու երաշխիքներ ստանալու վրա։

Եթե Վաշինգտոնը համաձայնի առաջին փուլին, կողմերը պետք է անցնեն երկրորդ քայլին։ Մասնավորապես, Իրանն առաջարկում է քննարկել, թե ինչպես կառավարել Հորմուզի նեղուցը իրանա-ամերիկյան հակամարտության ավարտից հետո՝ Օմանի հետ համակարգմամբ՝ «նոր իրավական համակարգ ստեղծելու համար»։

Անցումը երրորդ փուլին, որը կապված է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի քննարկման հետ, չի իրականացվի առանց առաջին և երկրորդ փուլերի շուրջ համաձայնության հասնելու, պնդում է Al Mayadeen-ը։

Սկանդալային որդեգրում. ինչո՞ւ է դատավորն օրինականացրել գործընթացը՝ առանց անհրաժեշտ հաշվառման

Սկանդալային որդեգրում. ինչո՞ւ է դատավորն օրինականացրել գործընթացը՝ առանց անհրաժեշտ հաշվառման

Շիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին

Ծափերով, դափնիներով ու երգ-երաժշտությամբ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ու մարզասերները դիմավորել են Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ծանրամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնության մրցումներից վերադարձած հայ ծանրորդներին։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումներին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերում ընդգրկված էին 16 մարզիկ-մարզուհիներ։
Նրանցից 9-ը՝ 5 տղամարդ և 4 կին Շիրակի մարզի ներկայացուցիչներ էին։

Եվրոպայի առաջնության առանձին վարժաձևերում և երկամարտի հաշվարկում Հայաստանի պատվիրակները նվաճեցին 24 մեդալ՝ 9 ոսկի 8 արծաթ և 7 բրոնզ։ Այստեղ առյուծի բաժինը կազմեցին հավաքական թիմերում ընդգրկված Շիրակի մարզի ներկայացուցիչների ձեռքբերումները՝ 18 մեդալ, որից 8 ոսկի 5 արծաթ և 5 բրոնզ։

Շիրակցի մարզիկներից Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Արա Աղանյանը փոխչեմպիոններ։

Ծանրորդուհի Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր դարձավ հրում վարժաձևում։

Հավաքական թիմերի գլխավոր մարզիչները ևս Շիրակի մարզից են՝ տղամարդկանց թիմինը Հակոբ Փիլոսյանն է, իսկ կանանցը՝ Արտաշես Ներսիսյանը։

Սերժանտների երդման հանդիսավոր արարողություն՝ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ

Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ, հատնում են պաշտպանության նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքների անդամները։

Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով առաջնորդել ենթականերին ու նպաստել ստորաբաժանումների պատրաստության ամրապնդմանը:

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և մաղթել արդյունավետ ծառայություն։

Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան․ Հայկ Կանջորյան

Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան, որ տարիներ շարունակ ապարդյուն վանկարկում էին Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակցությունը: 

Հիմա, Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան` նրա ձեռքից վերցնելով քաղաքական բայղուշության առանց այդ էլ մարած ճրագը: 

Դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է լինել գաղափարապես սնանկ դոլարային միլիարդատեր: Հերթական անգամ լեռը մուկ ծնեց»,-նշել է նա:

Ընտանիքներով մարդկանց ներքաշել է ընտրակաշառքի մեջ, մարդիկ կալանավորվում են նրա արկածախնդրության պատճառով․ Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների՝ ընտակաշառք բաանելու դեպքերին և ձերբակալություններին։

«Ընտանիքներով մարդկանց ներքաշել է ընտրակաշառքի մեջ. մարդիկ կալանավորվում են նրա արկածախնդրության պատճառով, բայց ինքը՝ թաքնվելով կրծքով կերակրող մոր կամ անչափահաս երեխաների հետևում, հանգիստ նստած իր ապարանքում, ինչ-որ հարցերի է պատասխանում ու ժպտում։

Կարող է նաև 6-րդ հարցին պատասխանել՝ ինչի՞դ վրա ես ուրախ»,- գրել է նա։

Իսրայելցի գեներա՞լն է խորհուրդ տվել, թե՞ սեքսի նախարարը․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմի կողմից վերջին շրջանում շրջանառվող 300 հազար ադրբեջանցի ՀՀ բերելու հայտարարություններին։

«Չկա նման թեմա, չի եղել, չի էլ կարող լինի երբևէ։ Փուչիկ է։

Չեն կարող սահմանի զոհերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել և նրանց արյունը դարձնել քաղաքական կապիտալ, որովհետև սահմանին մոտ 2 տարի 2 ամիս զոհ չկա, նրանք չեն կարող ասել, որ մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, որովհետև Ադրբջանի տարածքով երկաթգծով ապրանքներ ենք ներմուծում Հայաստան, ստիպված հեքիաթներ պետք է հորինեն։

Չգիտեմ իրենց իսրայեցի գեներալն է խորհուրդ տվել, թե կալուգայի հարկայինի պետի տեղակալը, թե սեքսի նախարարը, էդ արդեն չգիտեմ։ Բայց մենք իրականում մարդիկ բերել ենք Հայաստան, ուզում եմ բոլորը սա հստակ իմանան։ Մեր օրոք 2025 թվականին արդեն առաջին անգամ ներգաղթել է 8660 հայ։ Կալուգացի օլիգարխի հանրապետական եղբոր իշխանության տարիներին Հայաստանից արտագաղթել է 378,615 հայ»,- ասել է Ռուբինյանը