ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը
Category: Civic.am
ՀՀ-ին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն
Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության և «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով, հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը:

«Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառությունն էր». Քիմ Քարդաշյանի գրառումը
Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ ընդգծելով, որ հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մաս է կազմում։
Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, որ ես այն ամեն օր կրում եմ ինձ հետ։
Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մարդկանց համար, որոնք տառապում են, որպեսզի նրանց կյանքերը պաշտպանված լինեն, նրանց ձայները լսելի լինեն, և նրանց ցավը չանտեսվի», – գրել է Քարդաշյանը՝ հրապարակելով նախորդ տարիներին Հայաստան կատարած այցերից լուսանկարներ։

Քաղաքացու օր. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է գրառում. «Քաղաքացու օր»:
Ավելի վաղ վարչապետը շնորհավորել էր բոլորիս Քաղաքացու օրվա առիթով։
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. երկրի ինքնիշխանությունը չի քննարկվում՝ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն Մարսելում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ:
Ֆրանսիայի վարչապետը պատմել է նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած հայերի մասին, որոնք ապաստան են գտել Ֆրանսիայում:
«Հայաստանն ապրում է մեր սրտերում և մեր հոգիներում։ Եթե Հայաստանը վերապրել է դա, ապա կշարունակի ապրել»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:
Տիրանայում այսօր պայքարի մեջ կմտնեն մեր ըմբշամարտիկները
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Այսօր պայքարի մեջ կմտնեն հետևյալ ազատ ոճայինները՝
61 կգ Արսեն Հարությունյան.
74 կգ Նարեկ Հարությունյան.
92 կգ Մուշեղ Մկրտչյան.
125 կգ Խաչատուր Խաչատրյան:
Հայաստանը 2025-ին աշխարհում 16-րդն է՝ տնտեսական զարգացման տեմպով․ Արժույթի միջազգային հիմնադրամ
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների Հայաստանը 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ եվրոպայի երկրներից զիջում ենք միայն Իռլանդիային։
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղամ՝ www.imf.org։
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է, վնասված քարերը՝ վերանորոգվել
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է․ վնասված քարերը վերանորոգվել և ամբողջությամբ կարգի են բերվել Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի կողմից։
Այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենը։