Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով Մարտի 1 արել ու հիմա դժգոհում են իրարից. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկում արտահայտած մտքին, թե ինքն ամենից շատ զղջում է իր հաջորդի (Սերժ Սարգսյանի) կառավարման համար:

«Ուրեմն երկուսով (միասին) 2008-ի նախագահական ընտրություններն են կեղծել, երկուսով իշխանություն պահելու համար մարտի 1-ն են արել, հիմա էլ իրաի՞ց են դժգոհում… դե բա «պրիեմնիկից» ա դժգոհ։

Իսկ ոչ մեկիդ մտքով չի՞ անցնում, որ «պրիեմնիկին» ոչ թե պետք է նշանակել, այլ թողել, որ ժողովուրդը ընտրեր։

Չնայած, ի՞նչ եմ դժգոհում։ Տասնամյակնռրով քաղաքացիներս էինք հանդուրժում, որ ընտրությունները մեզանից գողանալով «պրիեմնիկներ» նշանակեն։ Մենք ենք մեղավոր։

Ու հիմա էլ մենք (քաղաքացիներով) ու ներկա իշխանություններն են մեղավոր, որ չենք պայքարում նրա համար, որ այդ բոլոր «պրիեմնիկներն» ու «պրիեմնիկ» նշանակող ընտրագողերը, ժողովրդի վրա տանկեր բերողները բանտում լինելու տեղը հարցազրույցներ են տալիս»,- գրել է Իոաննիսյանը:

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով հացահատիկ է ուղարկվելու դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բեռը բաղկացած է հինգ վագոնից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի վերջին առաքումը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։

Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ-ի ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը։

Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։

Սա մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էր, որն ուղեկցվեց կյանքի իրավունքի զանգվածային խախտումներով, բռնի տեղահանություններով և խոշտանգումներով։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների և միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է, իսկ նման արարքների համար պատժելիությունը` կանխարգելման կարևորագույն գործիք։

Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ։
Այսօրվա աշխարհում էլ իրականություն են էթնիկ հիմքով ատելության տարատեսակ դրսևորումները։ Դրանք պարարտ հող են ձևավորում ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, ուստի պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։

Մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայության երաշխավորումը և խտրականության բոլոր ձևերի բացառումը պետք է լինեն յուրաքանչյուր հասարակության հիմնասյուները, իսկ մեր ջանքերը պետք է մեկտեղված լինեն ատելության խոսքի, ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների, անհանդուրժողականության և խտրականության բոլոր դրսևորումների կանխարգելման գործում։

Հայոց ցեղասպանության տարելիցը ևս մեկ հիշեցում է, որ պետք է լինենք առավել համախմբված՝ պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից, կրոնական համոզմունքներից կամ ցանկացած այլ հանգամանքից։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ներկայի ու ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու, ինչպես նաև արդար, իրավահավասար և մարդակենտրոն հասարակություն կառուցելու հարցում»։

Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 24-ին` ժամը 02։18-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանի հերոսներ փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Վարորդը հոսպիտալացվել է։

Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի թիվս այլոց, ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա հուշահամալիրին է մոտեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության խոնարհումից հետո, զետեղել ծաղիկներ և հեռացել:

Ցեղասպանության ժխտումը դատապարտված է ձախողման, պատմական ճշմարտությունն անհերքելի է․ Ինյարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն համոզված է, որ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունն անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման։ Պատգամավորը լիահույս է, որ Թուրքիայում նոր քաղաքական, ակադեմիական և մտավորական սերունդները մի օր համարձակություն կդրսևորեն՝ լիովին ճանաչելու տեղի ունեցածը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իսպանացի պատգամավորը կարծիք է հայտնել, որ արդարացի է և անհրաժեշտ ճանաչել և հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հատկապես ներկա ժամանակներում, երբ բռնի ուժի և զորեղի գործելաոճը կրկին տիրում է աշխարհում։

«Պատմական ճշմարտությունն անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ, ի վերջո, դատապարտված է ձախողման։ Ես կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում ճանաչման կայուն և անշրջելի գործընթացի: Իմ կարծիքով՝ արդարացի է և անհրաժեշտ ճանաչել և հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հատկապես այնպիսի ժամանակներում, ինչպիսին ներկան է, երբ ամենաուժեղի և զանգվածային վայրագությունների օրենքը, կարծես, կրկին նորմալանում է աշխարհի տարբեր մասերում։

Թուրքիան շարունակում է սպառնալ և ճնշում գործադրել ուրիշների վրա՝ փորձելով կանխել ճանաչումը, բայց սա մի ջանք է, որը մտավոր և բարոյական առումով անկայուն է: Պատմական ճշմարտությունը անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ, ի վերջո, դատապարտված է ձախողման»,-ընդգծել է իսպանացի պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան, ի վերջո, կառերեսվի պատմական ճշմարտության հետ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Ջոն Ինյարիտուն ափսոսանքով է արձանագրել, որ Ցեղասպանության փաստը ժխտել են Թուրքիայի բոլոր կառավարությունները՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից։

«Ցավոք, տեղի ունեցածի ժխտումը գերիշխող է եղել թուրքական հաջորդական կառավարությունների մոտ՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից: Այնուամենայնիվ, ես շարունակում եմ լիահույս մնալ, որ Թուրքիայում նոր քաղաքական, ակադեմիական և մտավորական սերունդները մի օր կունենան համարձակություն՝ լիովին ճանաչել տեղի ունեցածը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ ճշմարտության ճանաչումը չպետք է դիտարկվի որպես սպառնալիք, այլ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման, պատմական արդարության և անցյալի հետ ավելի ազնիվ հարաբերությունների հիմք։

Պատգամավորը նաև խոսել է ներկայում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ այն համատեքստում, թե ինչ կերպ կարող է այս գործընթացն ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա։

«Երկխոսությունը միշտ դրական է, և ես հույս ունեմ, որ այն կնպաստի երկու պետությունների և նրանց ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանը։ Այնուամենայնիվ, Թուրքիան պետք է հաշտվի մեկ էական իրականության հետ. աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր հայերը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանք այն հայերի ժառանգներն են, որոնք մի ժամանակ ապրել են այն տարածքում, որն այժմ Թուրքիայի մաս է կազմում, որոնք այդ հասարակության մաս են կազմել և իրենց գիտելիքներով, մշակույթով, աշխատանքով և բարգավաճմամբ նպաստել են դրա զարգացմանը»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։

Նրա բնորոշմամբ՝ այն Թուրքիան, որը կճանաչի տեղի ունեցածը, կլինի ժողովրդավարական առումով ավելի հասուն, բարոյապես ավելի ուժեղ և ավելի լավ պատրաստված՝ անկեղծ հարաբերություններ կառուցելու Հայաստանի և իր սեփական պատմության հետ։

«Չայնիի» ոլորաններում «Porsche Cayenne»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ, կա զnհ

Այսօր ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։

Վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։