Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց։
Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց։
Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց։
Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի
միջև կնքված հրադադարի համաձայնագիրը, կտրուկ քննադատել է Իսրայելի կառավարության ներկայիս
ղեկավար Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունը։
«Մեր ամբողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի
եղել։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջը չէր, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային
անվտանգության կորիզի վերաբերյալ»,- հայտարարել է Իսրայելի ընդդիմության առաջնորդներից
մեկը Х սոցցանցում։
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, զինվորականները արել են այն ամենը,
ինչ նրանցից խնդրել են, հանրությունը ցուցաբերել է անհավանական դիմադրողականություն,
բայց Նեթանյահուն կրել է քաղաքական ձախողում, կրել ռազմավարական ձախողում և չի հասել
ոչ մի նպատակի, որոնք ինքն էր իր առջև դրել։
«Մեզնից տարիներ կպահանջվեն՝ ուղղելու համար այն քաղաքական և ռազմավարական վնասը, որ հասցրել է Նեթանյահուն իր սնափառության, անփութության և ռազմավարական
պլանավորման բացակայության պատճառով»,- կարծում է Լապիդը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է Japan IT Week միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ ներկայանում է «Հայաստան» միասնական տաղավարով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ոլորտային առաջատար կազմակերպություններ, որոնք Japan IT Week-ի շրջանակներում կցուցադրեն հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռքբերումները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը։
Ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցության հաջողված նախաձեռնություններն ու հեռանկարային նախագծերը, հայկական տեխնոլոգիական ընկերությունների նորարարական լուծումները, արտադրատեսակներն ու մատուցվող ծառայությունները։
Japan IT Week-ին մասնակցության նպատակն է ստեղծել նոր գործարար կապեր ոլորտի առանցքային դերակատարների հետ և ընդլայնել համագործակցության շրջանակները։
Japan IT Week-ը Ասիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային լուծումների խոշորագույն ցուցահանդեսներից է, որը միավորում է հազարավոր առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և ոլորտի միջազգային փորձագետների։
Միջոցառումն իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համագործակցությամբ։
07.04.2026, 19:19
Հասարակություն
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԸՕ-ում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
07.04.2026
Քաղաքականություն
Երբ տեսա՝ «Ուժեղ Հայաստան Ս․ Կարապետյանի հետ», մտածում էի՝ արգելված է, հետո տեսա վրիպակը. Իոաննիսյան