Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի
միջև կնքված հրադադարի համաձայնագիրը, կտրուկ քննադատել է Իսրայելի կառավարության ներկայիս
ղեկավար Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունը։
«Մեր ամբողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի
եղել։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջը չէր, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային
անվտանգության կորիզի վերաբերյալ»,- հայտարարել է Իսրայելի ընդդիմության առաջնորդներից
մեկը Х սոցցանցում։
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, զինվորականները արել են այն ամենը,
ինչ նրանցից խնդրել են, հանրությունը ցուցաբերել է անհավանական դիմադրողականություն,
բայց Նեթանյահուն կրել է քաղաքական ձախողում, կրել ռազմավարական ձախողում և չի հասել
ոչ մի նպատակի, որոնք ինքն էր իր առջև դրել։
«Մեզնից տարիներ կպահանջվեն՝ ուղղելու համար այն քաղաքական և ռազմավարական վնասը, որ հասցրել է Նեթանյահուն իր սնափառության, անփութության և ռազմավարական
պլանավորման բացակայության պատճառով»,- կարծում է Լապիդը։