ՌԴ քաղաքացի հայերի շրջանում աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հետաքրքրությունը․ ՆԳՆ

«Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է նաև տարանցիկ և միգրանտներ ընդունող երկրի։ Այդ միտումը պահպանվում է և նույնիսկ թափ է հավաքում»,- ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։

«2025 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը գերազանցել է 32 հազարը։ Սա Հայաստանի պատմության ընթացքում արձանագրված առավելագույն ցուցանիշն է։ Դրան նախորդած երկու տարիներին դիմումների թիվը գերազանցել է 20 հազարը, իսկ ավելի վաղ տարիներին միջինում կազմել է 7-8 հազար»,- նշել է Ղազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմող Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը ազգությամբ հայ է։

«Այսինքն՝ այս միտումը հիմնականում առնչվում է մեր սփյուռքին»,- ասել է նա։

Ղազարյանի խոսքով՝ որոշ դեպքերում ՀՀ քաղաքացիությունն օգտագործվում է պարզապես ճանապարհորդական փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով։

«Եթե նայենք, թե ազգությամբ հայերի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ինչպիսի պահանջներ կան, ապա այդ պահանջները զրոյական են, այսինքն՝ որևէ պահանջ չկա»,- նշել է նա։

Դավթաշենում վիճաբանություն եղել է, կրակոցներ՝ ոչ. ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունները

ՆԳՆ ոստիկանությունը հերքում է Դավիթաշենում կրակոցի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ նման փաստ հաստատված չէ։

Գերատեսչությունից հայտնել են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության մասին։ Միաժամանակ, կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։

ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

Կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․ Ա․ Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15)։

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։ Մասնավորապես՝ սպառողին 10 լիտր վառելիք տրամադրելու դեպքում փաստացի տրամադրվել է 8․430 լիտր՝ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում։

Վերահսկողական գործողությունների արդյունքում հաստատվել է նաև տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը։

Հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Նազիկ Ամիրյանի՝ Սևանի ափամերձ 0.3 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը

Դատախազական ներգործության արդյունքում՝ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ։

Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է հասցեագրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Դատախազությունից հայտնում են, որ ի կատարումն Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության միջնորդագրի՝ 2026 թվականի օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 0.3 հա մակերեսով, 20 միլիոն 502 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ. հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

Նախկինում ներդրումներով կառուցվում էին խաղատուն և հյուրանոց, հիմա՝ ԱԲ գործարան. Մանավազյան

14.08.2026

Քաղաքականություն

Նախկինում ներդրումներով կառուցվում էին խաղատուն և հյուրանոց, հիմա՝ ԱԲ գործարան. Մանավազյան

Ընտրակաշառքի նոր ձայնագրություն․ «Ուժեղ Հայաստանի» համակիրների գործով մեղադրյալների թիվը հասավ 14-ի

Ընտրակաշառքի նոր ձայնագրություն․ «Ուժեղ Հայաստանի» համակիրների գործով մեղադրյալների թիվը հասավ 14-ի

Դավիթ Ղազինյանը՝ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Դավիթ Ղազինյանը՝ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 97 դրվագ գործողությամբ 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Ա․ Զ․-ն, 2022 թվականի մայիսի 17-ից մինչև 2024 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անդամակցելով հանցավոր կազմակերպությանը, համակարգչային հափշտակություններ կատարելու դիտավորությամբ «List.am» ապրանքների վաճառքի կայքում ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ «WhatsApp» հավելվածով կապ է հաստատել, հանդես է եկել որպես գնորդ կամ ծառայությունների մատուցման պատվիրատու և ՀՀ-ում բնակվող տուժողներին առաջարկել նախօրոք վճարել՝ գումարներն առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ առաքանիներով:

Այնուհետև, Ա.Զ.-ն ապրանքներ վաճառողներին ու ծառայություններ մատուցողներին ուղարկել է նույնաբովանդակ կեղծ էլեկտրոնային հղումներ՝ դրանց միջոցով գործարքների կատարման համար անհրաժեշտ բանկային քարտերի դիմերեսի և դարձերեսի վավերապայմանները ստանալու նպատակով, որից հետո դրանց ստացմամբ և օգտագործմամբ՝ համակարգչային տվյալն առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու միջոցով հափշտակել է 97 տարբեր անձանց բանկային քարտերում առկա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 38 մլն 614 հզր 880 ՀՀ դրամ գումարը։

Բացի այդ, Ա․Զ․-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու, իրենց կատարած հանցանքների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ ստացված միջոցները նույն ժամանակահատվածում փոխանցել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գումարի իրական ծագումը թաքցնելու նպատակով դրանք փոխակերպել է կրիպտոարժույթի՝ փոխանցելով ընկերության տարբեր անձանց անվամբ հաշվառված և վերջիններիս կողմից փաստացի օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել և տնօրինել է այդ գումարները:

Ա.Զ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու համար (97 դրվագ): Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Կանգնե՛ք ձեր պետության կողքին՝ ձեր քաղաքական տրավմաները մի՛ փաթաթեք մեր վզին. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Կանգնե՛ք ձեր պետության կողքին՝ ձեր քաղաքական տրավմաները մի՛ փաթաթեք մեր վզին. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին