Այսօր քարտեզի վրա Հայաստանը հստակ ամրագրվեց որպես Եվրոպական աշխարհի հիմնական վստահելի գործընկերն այս տարածաշրջանում. Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Լուկաշենկո нервно курит в сторонке!

Սա իրապես պատմական պահ է Հայաստանի համար` այսօր քարտեզի վրա Հայաստանը հստակ ամրագրվեց  որպես Եվրոպական աշխարհի հիմնական վստահելի գործընկերն այս տարածաշրջանում։ 

Իհարկե, թերահավատներն ասելու են` ի՞նչ է սա մեզ տալու, բայց հենց այսպիսի քայլերով են գործընկերներ ու երկարաժամկետ համագործակցություններ ձեւավորում։ 

Հենց նման համաժողովներն ու այս մակարդակի այցելություններն են բարձրացնում պատերազմի քաղաքական գինը` կանխելով ոտնձգության փորձը որեւէ պետության կողմից։ 

Այս տարի, փաստորեն, ունեցանք ԱՄՆ փոխնախագահի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի  առաջին այցերը Հայաստան։

 Մեծ Բրիտանիայի որեւէ վարչապետ անկախ Հայաստան երբեւէ չէր այցելել, դեռ Խորհրդային Հայաստան, 1990 թ. հունիսին  այցելել էր Մարգարետ Թետչերը` ի նշան աջակցության երկրաշարժից հետո։

Ոմն մեկը Հայաստանին ասում էր` Куда Вы денетесь, այդ ասողի  հայաստանյան գործընկերներն էլ են դեռ դա  պնդում ու էդ վախերով սնում։

Կալուգացի օլիգարխի մտքի հերթական «փայլատակումը». Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում. Մանավազյան

Կալուգացի օլիգարխի մտքի հերթական «փայլատակումը». Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում. Մանավազյան

ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության շարունակական զարգացումը․ Խաչատուրյանը՝ Բուլղարիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Բուլղարիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ընթացող կարևոր միջազգային գագաթաժողովին մասնակցության համար։

Նախագահը շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության շարունակական զարգացումը՝ նկատի ունենալով նաև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված համատեղ հռչակագիրը, որն հանդիսանում է բազմոլորտ համագործակցության առավել խորացման երկկողմ պատրաստակամության մասին։

Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ շեշտելով, որ առկա են Բուլղարիայի և Հայաստանի համագործակցության ձևավորված ավանդույթներ, որոնք նպաստում են երկու երկրների բազմոլորտ փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ վերահաստատելով առևտրատնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հանձնառությունը։

Կարևորվել է Հայաստան-Բուլղարիա առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը՝ որպես գործարար կապերի ակտիվացման և նոր նախաձեռնությունների իրականացման արդյունավետ հարթակ։

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը 2026 թվականի հոկտեմբերին կհյուրընկալի COP17ը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որին կնախորդի առաջնորդների գագաթնաժողովը՝ նախատեսված 2026 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում։ Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ բուլղարական կողմն բարձր մակարդակով իր մասնակցությունը կունենա գագաթնաժողովին։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային կապերի խթանման և հաղորդակցության ծրագրերի առաջմղման համար։ Այս համատեքստում կարևորվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին:

Հատուկ ընդգծվել է նաև սևծովյան տարածաշրջանում համագործակցության հետագա զարգացման նշանակությունը, որը դիտարկվել է որպես Հայաստանի տարանցիկ և ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնման կարևոր հարթակ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործոն։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նպաստելով Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների հետագա ամրապնդմանը և զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարության ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ուղղությամբ լավագույն փորձի փոխանակման կարևորությանն ու հարկ եղած դեպքում համատեղ ջանքերի ներդրմանը:

Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ

Ապրիլի 19-ին պայթյուն է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում «Բերդ» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ  հողում աշխատելու ժամանակ ձեռքում անհայտ իր պայթելու հետևանքով «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, պարզվել է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Ա․-ն է։

Կայքի տեղեկություններով՝ Արթուր Ն․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում իրենց առանձնատան կից ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ արկղի մեջ հայտնաբերել է նռնակի պայթուցիչ, որի հետ անզգուշ վարվելու հետևանքով պայթել և ստացել է նշված վնասվածքները։

Արթուր Ն․-ի հայրը՝ Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Գագիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է իր հանգուցյալ հայրիկին՝ Բորիս Ա․-ին, ով այն ձեռք է բերել 1990-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչության Բերդի քննչական բաժին:

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբանղբյուրում։

Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետը

 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: