ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը

Մայիսի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։


Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:

Ժամանեցի Երևան՝ երկու կարևոր հանդիպումների համար. ԵԽ նախագահը գրառում է արել

Ժամանեցի Երևան՝ երկու կարևոր հանդիպումների համար, գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան

«Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Երեքշաբթի օրը մենք կունենանք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը»,-գրել է նա։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զբոսնում է Երևանում և լուսանկարվում քաղաքացիների հետ

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զբոսնում է Երևանում և լուսանկարվում քաղաքացիների հետ

Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման

 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտգործնախարար Լուկա Բեկկարին

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտաքին գործերի, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարար Լուկա Բեկկարին:

ՀՀ կառավարությունից հայտնում են՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների պատվիրակությունների տրվել է ընթրիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների նախագահների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրվել է ընթրիք:

Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի վարչապետի և Նորվեգիայի վարչապետի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի վարչապետի և Նորվեգիայի վարչապետի հետ։ Այս մասին Զելենսկին հրապարակումներ է արել X-ի իր էջում։

«Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային պաշտպանական աջակցության համար լրացուցիչ 300 միլիոն դոլար հատկացնելու վերջին որոշման համար: Մենք անկեղծորեն գնահատում ենք դա, և մենք քննարկեցինք մեր պաշտպանության առաջնահերթ ոլորտները՝ հիմնականում օդային պաշտպանությունը, որոնք կարող են ամրապնդվել այս փաթեթի օգնությամբ։

Ես առաջարկեցի վարչապետին ամրապնդել մեր երկկողմանի գործընկերությունը՝ ստորագրելով համաձայնագիր «Անօդաչու թռչող սարքերի գործարքի» ձևաչափով:  Մենք առանձին անդրադարձանք միջազգային աշխատանքներին, մասնավորապես մեր եվրոպական ինտեգրմանը։ Շնորհակալություն Ֆինլանդիային ձեր աջակցության համար»,-գրել է Զելենսկին։

«Շնորհակալություն եմ հայտնել Նորվեգիային մեր երկրին ցուցաբերած ամբողջ աջակցության համար, մասնավորապես՝ PURL ծրագրին գրեթե 1 միլիարդ դոլարի չափով կատարած ներդրումների համար։ Ռուսաստանը չի դադարեցնում բալիստիկ հարվածները, ուստի PURL-ի ժամանակին ֆինանսավորումը շատ կարևոր է։ Մենք քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերությունը՝ Drone Deal-ը և հակաօդային պաշտպանության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև մասնավոր և պետական հատվածների համագործակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հարցին։ Տեղեկացրել եմ մեր կարիքների մասին, մասնավորապես՝ բնական գազի մասով՝ առաջիկա ձմռանը պատրաստվելու համար։ Ուկրաինան պետք է անպայման պատրաստված մտնի այդ շրջանը։ Շնորհակալ եմ Նորվեգիային և անձամբ Յոնասին՝ աջակցելու պատրաստակամության համար»,-նշել է Ուկրաինայի նախագահը։

Հայաստանի համար ձեր պատկերացրած ռեյտինգը նիժնի տապռի գարշահոտ հետնախորշերի մեջ է. Կոնջորյանը` կալուգացի օլիգարխին

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երիտասարդներից մեկը կալուգացի օլիգարխին հարց է տալիս ու ասում` հայ ժողովրդի ռեյտինգը ամբողջ աշխարհում ընկել է:

Եվ այս պնդումն անում է այն ժամանակ, երբ աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ ժամանում են Հայաստան` մասնակցելու Հայաստանում երբևէ անցկացվող ամենամեծ ու ամենառեյտինգային միջազգային միջոցառմանը:

Կալուգացին էլ` իրեն բնորոշ անհոդաբաշխ ինքնավստահությամբ հայտարարում է, որ էսա իրենք կգան ու ամեն ինչ տեղը կգցեն:

Հայաստանի համար ձեր պատկերացրած ռեյտինգը նիժնի տապռի գարշահոտ հետնախորշերի մեջ է, որտեղ Լուկաշենկոյի նմաններն ասում են` Հայաստանը ոչ մեկին պետք չի ու գնալու տեղ չունի:

Ծոծորակներդ կտեսնեք, բայց Հայաստանը չեք վերադարձնի նախկին ցեխի հորձանուտ: Շարունակեք ապրել ձեր հորինած «ուժեղ» պղպջակի մեջ, շատ շուտով այն կպայթի և այդ ժամանակ դուք կզգաք ժողովրդի ռեյտինգի իրական համը: